Զելենսկի. Պուտինի հետ բանակցությունների ձախողումը Երրորդ աշխարհամարտի կբերի - Mediamax.am

1522 դիտում

Զելենսկի. Պուտինի հետ բանակցությունների ձախողումը Երրորդ աշխարհամարտի կբերի


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն եթե բանակցությունները ձախողվեն, դա կարող է երրորդ համաշխարհային պատերազմի բերել։

«Մենք պետք է օգտագործենք ցանկացած ձեւաչափ, ցանկացած հնարավորություն, որպեսզի կարողանանք պայմանավորվել Պուտինի հետ բանակցելու հնարավորության մասին։ Բայց եթե այդ փորձերը ձախողվեն, կնշանակի, որ դա երրորդ համաշխարհային պատերազմն է»,- ասել է Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում։

 

«Ես պատրաստ եմ բանակցելու։ Պատրաստ էի վերջին երկու տարիների ընթացքում։ Առանց բանակցությունների մենք չենք կարող վերջ տալ այս պատերազմին»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին