Deep Purple-ը դատապարտել է Պուտինի գործողությունները Ուկրաինայում - Mediamax.am

3632 դիտում

Deep Purple-ը դատապարտել է Պուտինի գործողությունները Ուկրաինայում


Լուսանկարը` wikimedia.org


Deep Purple ռոք-խմբի անդամները դատապարտել են պատերազմը Ուկրաինայում։

«Մենք ապաքաղաքական խումբ ենք եւ երբեք քաղաքական նպատակներ չենք ունեցել։ Բայց այսօր իրավիճակն այլ է։ Մենք դատապարտում ենք Պուտինի զինվորականներին Ուկրաինայում կատարվող հանցագործությունների համար։ Հայցում ենք մեր ռուս եւ ուկրաինացի երկրպագուների ներողամտությունը մեր համերգները չեղարկման համար»,- ասել է խմբի բաս-կիթառահար Ռոջեր Գլովերը։

 

Ստեղնահար Դոն Էյրին ասել է, որ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հետ է ուղարկել 2011 թվականին նրանից ստացած ինքնագիրը՝ «որպես բողոք ներխուժումից հետո նրա արված հայտարարությունների դեմ»։

 

Խմբի երգիչ Իեն Գիլանն ասել է, որ «եթե մեր այսօրվա խոսքերի հետեւանքով

մենք այլեւս չենք տեսնի մեր ռուս ընկերներին, դա մեծ զոհողություն է»։

 

«Սակայն դա ոչինչ է այն փաստի համեմատ, որ մենք կարող ենք այլեւս երբեք չտեսնել մեր ուկրաինացի ընկերներին, որոնց սպանում են՝ Ռուսաստանի ղեկավարի պսիխոպատիկ հավակնությունները բավարարելու համար։ Ես կցանկանայի տեսնել միլիոնավոր ռուսներին փողոցներում, ովքեր ցույց կտային իրենց զզվանքը ուկրաինական ներխուժման նկատմամբ, եւ ես կցանկանայի երազել, որ Ռուսաստանը կարող է գտնել ժամանակակից առաջնորդների, ովքեր նրանց կվերադարձնեն աշխարհ որպես ընկերներ»:

 

Խմբի թմբկահար Իեն Փեյսը հույս է հայտնել, որ «Պուտինի բանակի ներխուժումն Ուկրաինա կհանգեցնի նրա վերջնական անկմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին