Նոր «Բայրաքթարները» «հեղափոխություն կանեն» - Mediamax.am

2584 դիտում

Նոր «Բայրաքթարները» «հեղափոխություն կանեն»


Լուսանկարը` yeniakit.com


Երեւան: Մեդիամաքս: Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն ասել է, որ նոր Bayraktar անօդաչու մեքենաները «կհեղափոխեն համաշխարհային պատերազմների պատմությունը» եւ «կստիպեն վերանայել ռազմական դոկտրինները»:

Ըստ Անատոլու գործակալության, Սելջուկ Բայրաքթարն ասել է, որ ընկերությունը ստեղծում է ԱԹՍ-ներ, որոնք կարող են թռիչք եւ վայրէջք կատարել կարճ թռիչքուղուց եւ տեղակայվել ավիակիր նավերի վրա:

 

Նա հիշեցրել է, որ Baykar-ն առաջին անօդաչու թռչող սարքերը ներկայացրել էր դեռ 2007 թվականին։

 

«2014-ին հայտնվեց այժմ հայտնի Bayraktar TB2-ը, իսկ 2019-ին՝ ավելի հզոր Akıncı-ն։ Այս պահին աշխարհում միայն երեք երկիր է ունակ զարգացնել նման տեխնոլոգիաներ»,- ասել է Բայրաքթարը։

 

Նրա խոսքով, «Բայքարի» մասնագետները մշակել են տեխնոլոգիաներ, որոնք այլ երկրներում կհայտնվեն միայն 10 տարի հետո։

 

Բայրաքթարն ընդգծել է, որ «հենց թյուրքերն են տարել մարդկության պատմության մեջ առաջին հաղթանակը, որը ձեռք է բերվել անօդաչու սարքերի շնորհիվ»։

 

«Bayraktar TB2 SİHA անօդաչու թռչող սարքերը կգործեն երամային ռեժիմով՝ որպես միասնական օդային նավատորմ։ Սա հեղափոխություն կլինի համաշխարհային պատերազմների պատմության մեջ, կստիպի վերանայել ռազմական դոկտրինները։ Այն, որ Թուրքիային դուրս թողեցին F-35 ծրագրից, առավելություն էր մեր երկրի համար։ Մենք ի զորու ենք զարգացնել շատ ավելի ժամանակակից ինքնաթիռներ»,- ասել է Սելջուկ Բայրաքթարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին