Թուրքիայում հաջողությամբ փորձարկվել է նոր հարվածային Bayraktar-ը - Mediamax.am

1714 դիտում

Թուրքիայում հաջողությամբ փորձարկվել է նոր հարվածային Bayraktar-ը


Լուսանկարը` ulak.news


Երեւան: Մեդիամաքս: Թուրքական Baykar ընկերությունը հայտնել է, որ հաջողությամբ փորձարկել է Bayraktar Akıncı B նոր մարտական անօդաչու թռչող սարքը։

 

Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը՝ նոր մոդելը համալրված է 750 ձիաուժ հզորությամբ երկու շարժիչներով։

 

Ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտնել է, որ Akıncı B-ն իր դասի ամենահզոր եւ մարտունակ մարտական անօդաչու թռչող սարքն է աշխարհում։

 

 

Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարն ասել է, որ  Baykar-ը երկու երկրների հետ պայմանագրեր է կնքել նոր մոդելի արտահանման համար։

 

Սպասվում է, որ շուտով կփորձարկվի նաեւ 1900 ձիաուժ հզորությամբ Akinci C մոդելը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին