Բայդենը Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու որոշում է կայացրել - Mediamax.am

1625 դիտում

Բայդենը Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու որոշում է կայացրել


Լուսանկարը` AP


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է հրապարակել, որով լիազորել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Ուկրաինային տրամադրել անհապաղ ռազմական օգնություն։

Մասնավորապես, Ուկրաինան կարող է ստանալ մինչև 250 մլն դոլարի ռազմական օգնություն եւ մինչև 350 մլն դոլարի պաշտպանական միջոցներ։

 

Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսից լրացուցիչ 6,4 միլիարդ դոլար է հայցել Ուկրաինայի և մի շարք այլ երկրների, ինչպես նաև Պենտագոնի կարիքների համար։ Ենթադրվում է, որ այս գումարից 2,9 մլրդ դոլարը կուղղվի Ուկրաինային մարդասիրական եւ անվտանգային օգնություն ցուցաբերելուն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին