Էրդողանը «անթույլատրելի» է անվանել Ռուսաստանի որոշումը - Mediamax.am

1927 դիտում

Էրդողանը «անթույլատրելի» է անվանել Ռուսաստանի որոշումը


Լուսանկարը` REUTER


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր «անթույլատրելի» է անվանել Ռուսաստանի որոշումը Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու մասին։

«Որոշումն անթույլատրելի ենք համարում։ Կողմերին կոչ ենք անում պահպանել ողջախոհությունն ու միջազգային իրավունքը»,- Թուրքիայի նախագահի այս խոսքերը մեջբերում է Անադոլու գործակալությունը։

 

Էրդողանը նաեւ ասել է, որ «դրական մոտեցում» է համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու մասին՝ Ուկրաինայի, Գերմանիայի եւ Թուրքիայի մասնակցությամբ։

 

Հիշեցնենք, որ տարեսկզբից Էրդողանը բազմիցս փորձում էր կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը Թուրքիայում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին