ՆԱՏՕ-ն ՌԴ-ին մեղադրել է «Սառը պատերազմից» հետո Բելառուսում զորքերի ամենամեծ կուտակման համար - Mediamax.am

715 դիտում

ՆԱՏՕ-ն ՌԴ-ին մեղադրել է «Սառը պատերազմից» հետո Բելառուսում զորքերի ամենամեծ կուտակման համար


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, որ վերջին օրերին Ռուսաստանը Բելառուսի տարածք է տեղափոխել մոտ 30 հազար զինվորական, «Իսկանդեր» հրթիռներ եւ հակաօդային պաշտպանության С-400 համակարգեր։

Նա հայտարարել է, որ «դա ռուսաստանյան զինուժի ամենանշանակալի ներկայությունն է Բելառուսում «Սառը պատերազմից» ավարտից ի վեր։

 

Խոսելով Ուկրաինայի սահմանների մոտ ՌԴ զինված ուժերի թվի մասին՝ Ստոլտենբերգն ասել է, որ այն զգալիորեն գերազանցել է 100 հազարը։

 

«ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանին լարվածության թուլացման կոչ անել. մենք պատրաստ ենք բովանդակային երկխոսության»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

 

Բելառուսի տարածքում անցկացվում են «Դաշնակցային վճռականություն-2022» ռուս-բելառուսական զորավարժությունները, որոնք ամենախոշորն են Միութենական պետության ստեղծումից ի վեր։

 

Առաջին փուլում՝ մինչեւ փետրվարի 9-ը, Բելառուսի տարածքում կվերաբաշխվեն եւ կստեղծվեն զորքերի խմբավորումներ, երկրորդ փուլում՝ փետրվարի 10-ից 20-ը, կանցկացվի բուն զորավարժությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին