Բրյուսելում քվեարկել են Թուրքիայի գործընթացը սառեցնելու օգտին - Mediamax.am

122157 դիտում

Բրյուսելում քվեարկել են Թուրքիայի գործընթացը սառեցնելու օգտին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհրդարանն այսօր կողմ է քվեարկել Թուրքիայի՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացը սառեցնելու առաջարկին:

Առաջարկին կողմ է քվեարկել 479, դեմ՝ 37, ձեռնպահ՝ 107 պատգամավոր:

 

Independent-ի փոխանցմամբ՝ այս կերպ Եվրախորհրդարանը պատասխանում է Անկարային, որը հուլիսյան հեղաշրջման փորձից հետո հետապնդումների ալիք է սկսել ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ ազատ մամուլի նկատմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին