Աշխատանքից ազատվել է Թուրքիայի ԱԳՆ-ի շուրջ 90 աշխատակից - Mediamax.am

60398 դիտում

Աշխատանքից ազատվել է Թուրքիայի ԱԳՆ-ի շուրջ 90 աշխատակից


Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշողլուն
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշողլուն

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշողլուն հայտնել է, որ պետական հեղաշրջման փորձի կապակցությամբ գերատեսչության 88 աշխատակիցներ ազատվել են պաշտոններից:

Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը:

 

Հուլիսի 16-ի լույս գիշերը Թուրքիայում մի խումբ խռովարարներ ձեռնարկել են պետական հեղաշրջման փորձ: Այդ պահից ի վեր ձերբակալվել է 13 հազար մարդ՝ զինվորականներ, ոստիկաններ, դատավորներ եւ դատախազներ:

 

Աշխատանքից ազատվել է շուրջ 45 հազար պետծառայող:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին