Սիրիական բանակն ազատագրել է Դեյր էզ Զորի հայկական գերեզմանատունը - Mediamax.am

22586 դիտում

Սիրիական բանակն ազատագրել է Դեյր էզ Զորի հայկական գերեզմանատունը


Լուսանկարը` http://russia-insider.com/


Երեւան: Մեդիամաքս: Սիրիական կառավարական բանակը մայիսի 22-ին վերականգնել է իր ամբողջական վերահսկողությունը Դեյր էզ Զորի հայկական գերեզմանատան նկատմամբ՝ այդ տարածքներից հետ մղելով «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման գրոհայիններին:

Ինչպես հաղորդում է Almasdarnews-ը, կատաղի մարտերից հետո սիրիական կառավարական բանակի 137-րդ հրետանային բրիգադը կարողացել է ազատագրել Դեյր էզ Զորի արեւմուտքում տեղակայված եւ ռազմակավարական նշանակություն ունեցող տարածքները:

 

Հայկական գերեզմանատան ազատագրման համար մարտերի ընթացքում սիրիական բանակը ոչնչացրել է մի քանի ահաբեկչի, այդ թվում՝ վարձկան-ահաբեկիչների Հյուսիսային Աֆրիկայից:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2014թ. սեպտեմբերի 22-ին ISIS-ի անդամները ականապատել եւ պայթեցրել էին Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին