Այաթոլլահ Խամենեին ներում է շնորհել ավելի քան հազար մարդու - Mediamax.am

18818 դիտում

Այաթոլլահ Խամենեին ներում է շնորհել ավելի քան հազար մարդու


Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին

Լուսանկարը` REUTERS


Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ հրաման է ստորագրել՝ ավելի քան հազար բանտարկյալի ներում շնորհելու մասին:

Ներման խնդրագիրը այաթոլլահին ուղղել էր Իրանի Գերագույն դատարանի այաթոլլահ Սադեկ Ամոլի Լարիջանին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

«Իրանում Իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակի նախօրեին հոգեւոր առաջնորդը համաձայնություն է տվել քաղաքացիական, հեղափոխական ու ռազմական դատարաններում դատապարտված 1059 անձանց ներում շնորհելու առաջարկին»,- ասված է Ալի Խամենեիի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին