Լավրովը եւ Քերին խոսել են ավելի քան 3 ժամ - Mediamax.am

7670 դիտում

Լավրովը եւ Քերին խոսել են ավելի քան 3 ժամ


Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին
Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին

Լուսանկարը` REUTERS/Evan Vucci.


Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր հաղորդագրություն է հրապարակել՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման մասին, որը կայացել է դեկտեմբերի 14-ին Հռոմում:

Բանակցությունները տևել են ավելի քան 3 ժամ: Ինչպես հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը, կողմերը քննարկել են Պաղեստինի, Սիրիայի խնդիրները, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագիրը:

 

«Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակի համատեքստում շեշտվել է Մինսկի պայմանավորվածությունների հետեւողական կատարման անհրաժեշտությունն ու այդ նպատակով կոնտակտային խմբի նիստի անհապաղ հրավիրման կարիքը:

 

Երկկողմ հարաբերություների քննարկման ընթացքում Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ դրանք կարող են զարգանալ միայն հավասարության եւ միմյանց շահերը հարգման դեպքում: Իսկ Ռուսաստանի վրա որեւէ ճնշում գործադրելու փորձերը անհեռանկարային են», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին