100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Գանդին եւ ճախարակը - Mediamax.am

3368 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Գանդին եւ ճախարակը


Գանդին եւ ճախարակը
Գանդին եւ ճախարակը

Լուսանկարը` Մարգարեթ Բուրք-Ուայթ


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

 

Մարգարեթ Բուրք-Ուայթ, Գանդին եւ ճախարակը

 

1932-33թթ.-ին, երբ բրիտանացիները բանտարկել էին Մահաթմա Գանդիին եւ պահում էին նրան Հնդկաստանի Պունա քաղաքի Երավդա բանտում, առաջնորդն այնտեղ իր սեփական թելն էր մանում՝ շարժական ճախարակի՝ «Չարխայի» օգնությամբ:

 

Այդ գործողությունը գերության մեջ գտնվելու ընթացքում անձնական կարիքները հոգալուց վերածվեց անկախության արշավի. Գանդին խրախուսում էր իր հայրենակիցներին անցնել ինքնաբավության՝ բրիտանացիներից տարբեր իրեր գնելու փոխարեն:

 

Մարգարեթ Բուրք-Ուայթը այցելել  էր Գանդիին՝ Life ամսագրի համար Հնդկաստանի առաջնորդների մասին նյութ պատրաստելու նպատակով: Այդ տարիներին ճախարակը սերտորեն կապվում էր Գանդիի ինքնության հետ, եւ նրա քարտուղար Պյարելալ Նայարը Մարգարեթին ասաց, որ առաջնորդին լուսանկարելուց առաջ ինքն էլ պետք է սովորի թել մանել:

 

Բուրք-Ուայթի լուսանկարը, որտեղ Գանդին ճախարակի կողքին նստած նորություններ է ընթերցում, նախատեսված հոդվածում այդպես էլ չհրապարակվեց: Սակայն երկու տարի անց Life-ը տեղադրեց այն՝ ի հիշատակ սպանված Մահաթմա Գանդիի:

 

Շուտով այն դարձավ Գանդիին պատկերող ամենահայտնի լուսանկարներից մեկը, որի շնորհիվ քաղաքացիական անհնազանդության խաչակիրն իր ազդեցիկ խորհրդանշով ճանաչելի դարձավ ամբողջ աշխարհում: 

 

Time ամսագիր

Պատրաստեց Աննա Բուբուշյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին