Հայի կյանք. Դեր Զորից՝ «Սեւ սեպտեմբեր» - Mediamax.am

exclusive
10264 դիտում

Հայի կյանք. Դեր Զորից՝ «Սեւ սեպտեմբեր»


Լուսանկարը` Սառա Լեա Վիթսոնի արխիվից

Աբրահամ Հարությունյանը (Սառայի պապիկը) Լիբանանի մանկատանը ընկերոջ հետ:
Աբրահամ Հարությունյանը (Սառայի պապիկը) Լիբանանի մանկատանը ընկերոջ հետ:

Լուսանկարը` Սառա Լեա Վիթսոնի արխիվից


2015 թվականի ապրիլին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, The Guardian-ը Հայաստանի եւ Սփյուռքի իր ընթերցողներին առաջարկեց պատմել, թե ինչ ազդեցություն է թողել Ցեղասպանությունը իրենց ընտանիքների վրա:

 

New East Network-ի կողմից տարվող այս նախագծին արձագանքեց ավելի քան 500 մարդ՝ ուղարկելով նամակներ, լուսանկարներ եւ այլ նյութեր, որոնց մի մասը ներկայացվել էր կայքում:

 

Մեկ տարի անց, Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին, Մեդիամաքսը եւ The Guardian-ը որոշեցին համատեղ ներկայացնել չհրապարակված նյութերի մի մասը:

 

 

Սառա Լեա Վիթսոն, ԱՄՆ

 

Մայրիկիս ընտանիքը խորապես խոցվել է Ցեղասպանությունից:

 

Միայն մայրական պապս է կարողացել փրկվել՝ նա թաքնվել էր, երբ թուրքերը կոտորել են նրա ընտանիքի անդամներին: Պապիկիս փրկել են միսիոներները՝ նրան միայնակ գտնելով ծառի վրա: Միսիոներները նրան տարել են Լիբանանի մանկատուն:

 

Իմ մեծ տատիկը աքսորվել էր Դեր Զորի անապատ, որտեղ ճանապարհին կորցրել էր իր նորածին երեխային: Հետագայում Լիբանանում նա ունեցել էր տատիկիս. այնտեղ նա ապաստան էր գտել փախստականի կարգավիճակով:

 

Տատիկս եւ պապիկս ապրել են անօթեւան, անապահով փախստականների կարգավիճակում, անցնելով պատերազմների միջով, որոնք անգամ իրենցը չէին՝ Իսրայելա-պաղեստինյան, Լիբանանի եւ Հորդանանի: Տատիկս եւ մորեղբայրս հետագայում սպանվեցին Հորդանանում՝ Սեւ սեպտեմբերի ժամանակ:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին