Մուսա լեռ՝ 7-ամյա Էլմաստը եւ նորածին Ագնեսը - Mediamax.am

exclusive
12698 դիտում

Մուսա լեռ՝ 7-ամյա Էլմաստը եւ նորածին Ագնեսը


Ստամբուլ, Թուրքիա, ապրիլի 24, 2015թ.
Ստամբուլ, Թուրքիա, ապրիլի 24, 2015թ.

Լուսանկարը` Ռուբեն Ջանբազյանի

Մուսա լեռան մարտիկները
Մուսա լեռան մարտիկները

Լուսանկարը` Ռուբեն Ջանբազյանի արխիվից

Ագնես Ջանբազյանը իր հացի փռում, Անջար, Լիբանան
Ագնես Ջանբազյանը իր հացի փռում, Անջար, Լիբանան

Լուսանկարը` Ռուբեն Ջանբազյանի արխիվից

Ագնես Ջանբազյանը իր հացի փռում, Անջար, Լիբանան
Ագնես Ջանբազյանը իր հացի փռում, Անջար, Լիբանան

Լուսանկարը` Ռուբեն Ջանբազյանի արխիվից

Ագնես եւ Պողոս Ջանբազյանների հարսանեկան լուսանկարը
Ագնես եւ Պողոս Ջանբազյանների հարսանեկան լուսանկարը

Լուսանկարը` Ռուբեն Ջանբազյանի արխիվից


2015 թվականի ապրիլին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, The Guardian-ը Հայաստանի եւ Սփյուռքի իր ընթերցողներին առաջարկեց պատմել, թե ինչ ազդեցություն է թողել Ցեղասպանությունը իրենց ընտանիքների վրա:

 

New East Network-ի կողմից տարվող այս նախագծին արձագանքեց ավելի քան 500 մարդ՝ ուղարկելով նամակներ, լուսանկարներ եւ այլ նյութեր, որոնց մի մասը ներկայացվել էր կայքում:

 

Մեկ տարի անց՝ Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին, Մեդիամաքսը եւ The Guardian-ը որոշեցին համատեղ ներկայացնել չհրապարակված նյութերի մի մասը:

 

 

Ռուբեն Ջանբազյան, Կանադա

 

Իմ հայրական տատիկը` Ագնես Ջանբազյանը (օրիորդական ազգանունը` Անդոնյան), ծնվել էր 1915 թվականին:

 

Նա մոտ 6 ամսական էր, երբ Մուսա լեռան հարակից գյուղերի հայերը հավաքվեցին եւ փորձեցին ապաստանել լեռան վրա` պաշտպանվելով թուրքերի հարձակումից: Երբ Օսմանական ուժերը մոտեցան քաղաքին, բնակչությունը խոչընդոտեց հարձակմանը եւ պաշտպանվեց 53 օր, մինչեւ ֆրանսիական ռազմածովային նավի փրկության հասնելը: Հետագայում այս հերոսական պատմությունը հայտնի դարձրեց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը` 1933թ. տպագրելով «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը:

 

2004թ. ինձ հաջողվեց Լիբանանի Անջար քաղաքում հանդիպել տատիկիս քրոջը` Էլմաստին: Նա ինձ պատմեց, թե ինչպես պաշտպանության օրերին, իրեն` 7 տարեկան Էլմաստին էր վստահվել 6-ամսական երեխային պահելու պատասխանատվությունը: Երեք տարբեր առիթով նրանք մտածել են Ագնեսին թողնել ծառի տակ, քանի որ նա շարունակ լաց էր լինում եւ դժվարացնում երթը: Բայց երեք դեպքում էլ Էլմաստը հետ է վերադարձել եւ վերցրել երեխային:

 

Ես բախտավոր եմ այնքանով, որ 22 տարի նույն հարկի տակ եմ ապրել տատիկիս հետ: Չնայած որ իմ Նենեն տարրական կրթություն գրեթե չէր ստացել, նա ինձ կյանքի մասին ավելի շատ բան է սովորեցրել, քան ինչ-որ գիրք կամ դպրոց երբեւէ կսովորեցներ:

 

Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին ես այցելեցի Երեւան եւ Ստամբուլ: Ինձ համար շատ կարեւոր էր ապրիլի 24-ին լինել երկու քաղաքներում էլ, որպեսզի հիշատակի օրը ամբողջ աշխարհից Երեւան ժամանած  հայերի հետ լինեմ:

 

Նաեւ կարեւոր էր վերադառնալ այն քաղաքը, որտեղից սկսվել է Ցեղասպանությունը եւ միասնական լինել այն հայերի հետ, որոնք շարունակում են հիշել այդ իրողությունները Ստամբուլում` չնայելով թուրքական կառավարության ճնշմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին