Հալեպից Մեդովկա՝ հայոց պատմություն դասավանդելու - Mediamax.am

exclusive
11424 դիտում

Հալեպից Մեդովկա՝ հայոց պատմություն դասավանդելու


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Բեթթին առաջին անգամ Մեդովկա եկել էր անցած շաբաթ՝ իր տունը տեսնելու։ Ճամպրուկներն էր բերել՝ ամենաանհրաժեշտն ու կարեւորը։ Նոր վարձած տանը դեռ հյուրի նման է՝ ոչինչի ձեռք չի տվել, չի տեղաշարժել։

 

Գյուղի մասին մի քանի բան ճշտել-իմացել է, բայց տեսնել չի հասցրել։ Միակ բանը, որ փակ աչքերով կանցնի, տնից դպրոց ճանապարհն է։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Սագ տեսա, շուն տեսա, հոս՝ տան հետեւը, կով կա։ Անսովոր է, չեմ տեսած։ Հալեպ միայն կատու կտեսնեք, շուն ալ կա, բայց ընտանիքները կպահեն»։

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրին դիմելուց, բոլոր փուլերն անցնելուց հետո, երբ Հալեպից Հայաստան պիտի տեղափոխվեր, ծրագրից հետաքրքրվեցին՝ ո՞ր մարզին է ծանոթ։

 

«Ինձի ըսին՝ Լոռի կամ Տավուշ։ Է՛, չեմ գիդեր, ո՛չ Լոռին գիդեմ, ո՛չ Տավուշը։ Գաղափար ալ չունիմ՝ տարբերությունն ինչ է»,- ծիծաղում է Բեթթի Քիլերճյանը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Որոշվեց, որ հաջորդ երկու տարին Լոռու մարզի Մեդովկա գյուղում հայոց պատմություն ու համաշխարհային պատմություն է դասավանդելու։

 

Բեթթին հնագետ է, նաեւ նախադպրոցական մանկավարժություն է ուսումնասիրել,  հայոց պատմության հիմնահարցերի եւ հայագիտության դասընթացների մասնակցել։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հիմա էլ Երեւանի մանկավարժական համալսարանում տարրական մանկավարժություն է սովորում։ Ուսուցումը հեռակա է, տարին մեկ գալիս է Հայաստան՝ քննություն հանձնելու։ Հայաստանի գյուղերում երբեւէ չէր եղել։ Միայն լսել էր, որ կյանքն այստեղ հեշտ չէ, Երեւանից շատ է տարբեր։

 

«Շատ վախով եկա, անհանգիստ, թե ինչ պիտի տեսնեմ, ով պիտի տեսնեմ։ Բայց հազիվ դպրոց մտա, արդեն ամբողջ ուսուցիչները հոն էին, շատ լավ դիմավորեցին, արդեն որոշ չափով հանգստացա։ Տունն ալ ապահովեցին՝ շատ ավելի հանգստացա, որովհետեւ կվախնայի, որ ամեն օր մինչեւ Տաշիր պիտի երթամ-գամ. ինչպե՞ս, գաղափար ալ չունիմ, ծանոթ ալ չեմ»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դեռ մի քանի ժամ է՝ տեղափոխվել է գյուղ, բայց հարեւանները, դպրոցի տնօրենը, ուսուցիչները եկել են տեսնելու՝ ինչի կարիք կա։ Ասում է՝ երբեք մենակ չի ապրել։ «Անսովոր է, բայց անհանգիստ չեմ, օքեյ է»։

 

Առավոտ շուտ տնօրենն է զանգում՝ լավ քնեցի՞ր։ Հետո զգուշացնում, որ բակի լույսն ամբողջ գիշեր վառ է մնացել, անջատի։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մեդովկայի միջնակարգ դպրոցը 66 աշակերտ ունի։ 12-ը հարեւան Կրուգլայա շիշկա գյուղի երեխաներն են, որոնք դասի գալիս-գնում են Ամերիկայի հայ ուսանողների միության նվիրած միկրոավտոբուսով։ Մեդովկայի դպրոցը քանդվել է երկրաշարժից, ու ավելի քան 20 տարի մանկապարտեզի շենքը ծառայում է որպես դպրոց։ Հաջորդ տարի պետական միջոցներով կառուցվելու է մինչեւ 100 աշակերտի համար նախատեսված դպրոցի մոդուլային շենքը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Այս սեպտեմբերին առաջին անգամվա նման են դպրոց գնում ոչ միայն առաջին դասարանցիները։ Աշակերտները փորձում են բակում նկարած քառակուսիներից դուրս չգալ՝ մինչեւ ջերմաչափվելու հերթը կհասնի, ձեռքերը կախտահանեն ու կմտնեն դպրոց, որն արձակուրդից հետո նկատելի փոխվել է։ Դասարանները փոքր են, անհարմար։ Պահանջված սոցիալական հեռավորությունն ապահովելու համար համեմատաբար մեծ դասարանները տեղափոխվել են միջանցք։ Ամեն աշակերտի մի սեղան հատկացնել չեն կարող, տարածքը փոքր է, ու այդ պատճառով երեխաները նստում են սեղանի տարբեր ծայրերում՝ իրարից որքան հնարավոր է հեռու։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Տնօրենը բացատրում է նոր կանոնները. կավիճ չեն օգտագործելու, գրավոր աշխատանքը թերթիկի վրա պիտի գրեն ու դնեն հատուկ տուփի մեջ, դասամիջոցին դասարանից դուրս չեն գալու։

 

- Բայց դասերից հետո մենք բոլորս իրար հետ խաղում ենք,- տարակուսած ընդհատում է տղաներից մեկը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Բեթթիի առաջին դասը 7 եւ 8 երկկոմպլեկտ դասարանում է։ Կարճ ծանոթությունից հետո փորձում է պարզել՝ ինչ գիտեն հայոց պատմությունից։

 

- Նախորդ տարի ծրագիրն ամբողջացուցի՞ք։

 

Մի քանի վայրկյան պատասխան չստանալուց հետո՝ հաջորդ հարցն է տալիս։

 

- Նախ՝ կը հասկնա՞ք իմ լեզուն։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ու աշակերտները սկսում են ծիծաղել։

 

- Պիտի քիչ մը համբերեք, մինչեւ որ վարժվինք։ Ավարտեցի՞ք ծրագիրն անցած տարի։

 

-Այո,- պատասխանում են միաձայն։

 

Դպրոցում լեզվական տարբերությունը միակ խնդիրն է, որ անհանգստացնում է Բեթթին։ Ասում է, որ ծրագրին դիմել էր՝ որպես տարրական դասարանի ուսուցիչ, բայց հետո հասկացան, որ արեւմտահայերեն-արեւելահայերենի տարբերությունը դժվարություններ է ստեղծելու։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հայաստանի կրթական համակարգի, դպրոցական ծրագրերի մասին Բեթթին շատ բան չգիտի, բայց Մեդովկա գալու նպատակը հստակ պատկերացնում է՝ անկախ ապրելու վայրից, երեխաները պետք է լավ կրթություն ստանան։

 

«Հոն՝ Հալեպ, երեխաներուն ամեն ինչն ապահոված է, ամենալավ մասնագետները։ Հոս երեխաներուն մեղքն ի՞նչ է, որ որակյալ կրթություն չստանան, լավ մասնագետներ իրենց չդասավանդին։ 21-րդ դարն այլեւս ուսում կպահանջե, միայն գյուղի գործերով պիտի չբավարարվին»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մինչ Հայաստան տեղափոխվելը, Բեթթին Հալեպի Ազգային Կարեն Եփփե ճեմարանի փոխտնօրենն էր։ Պատերազմից առաջ ճեմարանը 1200 աշակերտ ուներ, վերջին տարիներին մոտ 350 երեխա է մնացել։ Ճեմարանն ու Հալեպում թողած աշակերտները Բեթթի համար հուզիչ թեմա են։ Մարտից ուսումնական հաստատությունները փակվել էին, վատ ինտերնետի պատճառով հեռավար դասեր չեն եղել։ Սեպտեմբերին տեղափոխվեց Հայաստան, ու աշակերտներին հանդիպելու առիթ չեղավ։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Աշակերտները շատ նեղվեցան։ Ես երկուշաբթի առավոտ ճամփա պիտի ընկնեի, մինչեւ կիրակի երեկոյան աշակերտներս կգրեին՝ օրիորդ, մի՛ երթաք, միտքներնիդ փոխեցե՛ք։ Արդեն քանի ամիս է՝ դպրոց չենք գացած, անհամբեր Ձեզ կսպասենք։ Տարրական դասարանի աշակերտուհի մը գրեց՝ անհամբեր կսպասեինք, որ գանք ճեմարան, ու դուն մեր դաստիարական ըլլաս։ Դուք ձգեցիք, գացիք։ Աշակերտներուս համար շատ նեղվեցա»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ծրագրի ավարտից հետ Բեթթին Հայաստանից չի գնալու։ Ասում է՝ Հալեպում զենքերի պատերազմն ավարտվել, տնտեսականն է սկսվել։ Շուտով ծնողներն ու քրոջ ընտանիքն էլ կտեղափոխվեն։ Վաղուց էր երազում Հայաստանում ապրելու մասին, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն օգնեց իրականացնել երազանքը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Բեթթին գիտի, որ դժվարություններ է ունենալու, աշխատելու է ծանրաբեռնված, որ նոր միջավայրին արագ հարմարվի։ Խնդիրները սիրիահայ ուսուցչուհուն չեն վախեցնում։ Պատրաստ է ընդունել նորը, հետաքրքիրը, անսովորը։

 

«Հոս ուսուցիչներուն ընգեր կըսեն, մեզ մոտ՝ օրիորդ կամ տիկին»,-սա Բեթթիի առաջին բացահայտումներից է։ Ու այդ մասին էլ կլինի Մեդովկայից Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի համար գրվող նրա առաջին նյութը:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին