Միսս Սոնան, որ ճախրում է Արցախում - Mediamax.am

exclusive
20527 դիտում

Միսս Սոնան, որ ճախրում է Արցախում


Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան


Արցախի Հին շեն համայնք պատահական մարդիկ հազվադեպ են գալիս։ 

 

Ստեփանակերտից  50 կմ է հեռու, բայց ավտոբուս չի աշխատում, ու դրանից Հին շենը հեռացել, անհասանելի է դարձել։ Գուցե սա է պատճառը, որ առաջին անգամ գյուղ եկողին այնպես են ընդունում, որ կարծում է՝ ինքն ամենակարեւորն է ու սիրելին։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Դպրոցի բակում Մարին ու Յուլիանն են սպասում՝ դաշտային դեղին ծաղիկներով, մի «ճոխ» ծաղկեփունջ ձեռքին՝ շնչակտուր վազում է Նարեկը, մի քիչ քաշվելով՝ Անուշն է մոտենում ու գրկում։ 

 

- Նստեցինք ավտոբուսը,- ասում է միսս Սոնան՝ անգլիական երկհարկանի ավտոբուսի տեսքով մետաղե տուփը դնելով սեղանին։ 

 

 

 

Գունավոր թղթերով ու գրենական պիտույքներով «բեռնված» ավտոբուսի միջոցով աշակերտների ուշադրությունը կենտրոնանում է դասի վրա: 

 

3-րդ դասարանում Alphabet birthday party է` Այբբենարանի ծնունդն է։ Նպատակին հասել են, անգլերեն բոլոր տառերն արդեն գիտեն, հիմա տոնելու պահն է։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Ուսումնական տարվա ավարտին ձեռքբերումները տոնելու առիթ կա բոլոր դասարաններում: Դպրոցը 9 տարի անգլերենի ուսուցիչ չի ունեցել։ Անցյալ սեպտեմբերին Հին շեն եկավ Սոնա Գեւորգյանը՝ Լոնդոնում վավերագրական լուսանկարչություն ուսումնասիրած բանասերը, որը տարբեր տեղեր աշխատելուց հետո մի օր որոշել է թողնել ամեն ինչ ու գնալ: «Ինձ հետաքրքիր էր ոչ միայն Արցախ գալը, այլեւ ուսուցիչ աշխատելը։ Էրեխեքի հետ շատ լավ է»։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը Սոնային հնարավորություն տվեց զբաղվել աշխատանքով, որը, ինչպես արդեն զգացել է, «շատ լավ բան է, ջահելանում ես, առողջանում ես, անընդհատ լավ բաներ ես մտածում»։

 

Անգլերենն այբուբենից են սկսել սովորել ե՛ւ 3-րդ, ե՛ւ 9-րդ դասարանցիները։  Շաբաթական մի քանի ժամով օտար լեզվին տիրապետելն անհնար է, ու ինքնաբերաբար ձեւավորվել է  «Անգլերենի ակումբը», որը հնարավորություն է տալիս աշխատել անհատապես։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Աշակերտներին առավելագույնը տալու համար Սոնան հաշվարկում է դասի ամեն րոպեն։ Հայացքը չի կտրում վզից կախված շղթայով ժամացույցից․«Էրեխե՛ք, մի րոպե մնաց, ամփոփեք աշխատանքը»։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

«Ինչ մտել եմ դպրոց, սկսել եմ ժամացույց կրել։ Հեռախոսով չեմ մտնում դասարան, որովհետեւ ինձ համար էսթետիկ չի հեռախոսի կոճակը սեղմել ու ժամ նայել, էրեխու մեջ կոտրում է մի բան։ Երբ սկսում եմ հաշվել, էրեխեքը ժամանակի նկատմամբ շատ լուրջ են տրամադրվում, հավաքվում են, ես՝ նույնպես»։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Հին շենում խմբակներ չկան, չկա նաեւ խաղահրապարակ ու ժամանցի վայր, որտեղ երեխաները դպրոցից դուրս կհավաքվեն, կշփվեն։ Աշակերտների հետ մտերմանալու ու նրանց ազատ ժամանակը կազմակերպելու նպատակով Սոնան ազգային պարերի դասեր սկսեց։ 

 

-Էրեխե՜ք, Արենն էլ է ուզում գալ մեր խմբակ։ Ձեզնից է կախված՝ կմիանա՞ մեզ, թե՞չէ։ Վայելե՜ք պարը։ 

 

Լսվում է «Էջմիածին» պարի երաժշտությունը, ու տարբեր տարիքի, հասակի երեխաներ բաց դաշտում սկսում են պարել։

 

- Էսպես սահման չեն պահում,- սրտնեղում է Սոնան, երբ տղաները պարի կեսից թողնում են շարքը։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Բոլոր հարցերը՝ կրթության թե ժամանցի վերաբերյալ, Սոնան քննարկում է աշակերտների հետ։ Հաճախ դասերից հետո հավաքվում են դպրոցի բակի տաղավարում կամ առաջարկությունների տուփը վերցնում ու գնում դաշտ։ 

 

«Հավաքվում, մի բան ենք խաղում։ Զանգում ենք միսս Սոնային, ասում ենք՝ գալի՞ս եք։ Ասում է՝ հարց չկա, հեսա գալիս եմ։ Լինում ա, որ գործեր ա ունենում, ասում ա՝ երեխաներ, չեմ կարող, դուք գնացեք, խաղացեք»,- պատմում է Անուշիկը։

 

- Բռնվի, նոր կարդա, ու բարձր,- ծրարը փոխանցելով ծառին նստած Ալեքսին՝ ասում է  Սոնան։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Տանձենու ստվերին հավաքվել են, որ կարդան հարեւան Մեծ շենի աշակերտների նամակը։ Հրավիրում են իրենց գյուղ՝ արշավի։ «Շատ կցանկանանք, որ համաձայնեք։ Սիրով կսպասենք ձեզ, երբ եղանակները լավանան»,- եզրափակում է Ալեքսը։

 

- Դե, հիմա նամակը ինքնաթիռ սարքի ու ցած ուղարկի,- ասում է Սոնան։

 

Ու ծառի տակ նստածները փորձում են բռնել ինքնաթիռը։

 

Սոնայի Հին շեն գալով՝ գյուղում ու երեխաների կյանքում շատ բան է փոխվել։ Շուտով ճոճանակների այգի են ունենալու. Սոնան դիմել էր դրամաշնորհի ու շահել։ Ասում է, որ ճոճանակների այգին շատ կարեւոր է, դա միայն խաղալու եւ ժամանցի վայր չէ։

 

«Մեր պատկերացրած ճոճանակներից տարբեր են լինելու՝ եռատեղ։ Միտքն այն է, որ դու ուրիշի հետ ճախրես։ Կողք կողքի, իրար հետ գնալ-գալու էֆեկտը էմպատիկ զգացումներ է առաջացնում, միասին ճախրելու զգացում»։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Համայնքի բնակիչներն իրենց ձեռքով են այգին կառուցելու. սա կարեւոր նախապայման է։ Տեղական իշխանություններն էլ որոշել են այն դարձնել խաղահրապարակ։

 

Գյուղի կյանքում ու կրթական գործընթացում ծնողներին ներգրավելու համար Սոնան բացել է «Կյանքի հմտություններ» ակումբը։ Դրա կարիքն զգացել է, երբ հասկացել է, որ ծնողներին հանդիպում է միայն ժողովներին։ Ծնողները երեխաների ու դասընկերների հետ կիսվելու են իրենց հմտություններով. բուժքույրն առաջին բուժօգնության կանոնները կներկայացնի, լավ ձիավարն իր փորձի մասին կխոսի։ 

 

Նոր փորձառություններ Հին շենի երեխաները վերջին շրջանում հաճախ են ունենում: Շատերն առաջին անգամ են վերցրել պրոֆեսիոնալ ֆոտոխցիկն ու իրենց համայնքին նայել այլ հայացքով։ Սոնան առաջարկ է ստացել մասնակցելու «Learning to see»՝ «Սովորել տեսնել» գրքի վերահրատարակմանը։ 1970-ականներին Ամերիկայում լույս տեսած գրքում ֆոտոպատմություններ են աշխարհի տարբեր կետերից։ Տարիներ անց հրատարակիչները տարբեր երկրների աշակերտների առաջարկում են ընտրել 101 թեմաներից մի քանիսը եւ ուսուցչի օգնությամբ ֆոտոպատմություններ ստեղծել։

 

Նախաձեռնությունն իրականացնելու համար ստեղծվեց ֆոտոակումբ։ Գիտելիք ու հմտություններ ստանալուց հետո երեխաներն ընտրեցին 2 թեմա՝ «Մարդիկ, ում ես գիտեմ» եւ «Առերեսվենք ծերությանը», ու սկսեցին նկարահանումները։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

«Ես մտածում եմ՝ այլ պետությունների շարքում մի էջ նվիրել Արցախին, թեկուզ Միշա պապիկի մի նկար լինի, հաջողություն է։ Ինձ համար՝ որպես ֆոտո ուսումնասիրած մարդու, նաեւ  գյուղի ու էրեխեքի համար մեծ ձեռքբերում է»։

 

Հաջողություններից ոգեւորված՝ երեխաներն ուզում են վավերագրել իրենց գյուղը։ Սոնային առաջարկել են նախագծի համար ստեղծած ֆոտոակումբը դարձնել մշտական։

 

Աշակերտների ցանկությունների ու առաջարկությունների համար Սոնան միշտ բաց է, թեպետ զբաղվածությունն ու վազքը շատ են:

 

«Էրեխեքի հետ դու կարող ես հոգնել ֆիզիկապես, բայց ոչ մտքով։ Անընդհատ մտածում ես՝ էլ ինչ անեմ, ոնց անեմ։ Էնքան մաքուր գործ է, չեք պատկերացնի, ամեն էրեխու հետ շփվելուց մաքրվում ես ոտքից գլուխ։ Ամեն օր սրբվում, մաքրվում ես»։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Սոնան սովորեցնում է ու սովորում։ Գյուղական կյանքը, անգամ դժվարությունները հետաքրքիր են: «Միակ բանը, որ չկարողացա անել, փայտ կոտրելն է»։ 

 

Փոխարենը ժենգյալով հաց է թխում, հողագործությամբ զբաղվում։ Բակը մաքրել է աղբից ու Երեւանից բերած բահով մշակել տնամերձ փոքրիկ հողակտորը։ 

 

«Միշա պապիկը մի անգամ անցնելուց տեսավ, որ փորում եմ, սխտոր բերեց, ասաց՝ ցանի։ Ես նույնիսկ չգիտեի՝ ոնց են ցանում։ Ինքը ցույց տվեց, մի շարքը ցանեց, մնացածը ես արեցի։ Էլ հարեւան չմնաց, որ չասեր՝ կենդանիները կգան, կուտեն, ցանց քաշի, բայց սխտորը, փաստորեն, «պնդերես» դուրս եկավ:   

 

Կյանքում առաջին բանն է, որ ցանել եմ։ Անընդհատ գալիս, նայում եմ, որ հանկարծ կենդանիներ չմտնեն։ Ամեն թիզի վրա ահավոր ուրախացել եմ»։ 

 

Գործընկերը կարտոֆիլի սերմ է տվել, պատրաստվում է ցանել։ Դռան դիմաց պլաստմասսայե տարաներն են։ Տանը ջուր չունի, ամեն օր գնում է մոտակա աղբյուրը։

 

-Ծյոծ Իռան ո՞նց ա,- բակում աշխատող տղամարդուն է հարցնում։ Հետո պատմում, որ ձեռքի տարան Իռան է տվել, որովհետեւ ջուր բերելու համար աման չուներ։

 

Հարեւանների հետ մտերիմ է, թեեւ «գնալ-գալ» շատ չկա։ Պատահում է՝ գնում է տեսնի, ոնց են հացը թխում, հարեւաններն էլ երբեմն գալիս են իր տուն՝ բարեկամների հետ սկայպով խոսելու։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

«Սոնան մեր գյուղի աղջիկն ա, լավ անձնավորություն, չենք ուզի, որ գնա։ Սխտոր է ցանել, կարտոֆիլ, խոզ է ուզում պահել։ Ասում եմ՝ Սոնա ջան, դու քաղաքից եկած, Անգլիայում ապրած, ի՞նչ ես անում խոզը»,- ծիծաղելով պատմում է տիկին Գրետան։

 

Դասավանդելու համար առաջին անգամ Արցախ եկած Սոնան սիրահարվել է Հին շենին։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

«Փոքր համայնքը լավ բան է, ոնց որ մեծ գերդաստանով ապրես։ Ես ինձ լավ եմ զգում էստեղ։ Սիրուն է, աղմուկ չկա, կենդանիներ կան, մարդավարի շփվում ես մարդկանց հետ։ Կողքիս հարեւանը շատ սիրուն կովիկներ ունի։ Երեկոյան, երբ հետ են գալիս, կարող է նստեմ, կովերին նայեմ։ Կյանքումս էդքան սիրուն, չքնաղ կովեր չեմ տեսել»։

 

Սոնան գյուղից հազվադեպ է դուրս գալիս, հազվադեպ է հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Արցախ տեղափոխված 16 ուսուցչին։ Ասում է՝ հետաքրքիր է, թե ով ինչով է զբաղվում, սակայն վատ ճանապարհների ու տրանսպորտի բացակայության պատճառով դժվարանում են այցելել իրար։ Բայց «մեկ-մեկ ստացվում է հավաքվել, ու դա էնքան քաղցր, հավես բան է։ Շատ տնական է»։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

Դպրոցում Սոնայի հետ շփվելու առիթ բոլորն են ունենում, նաեւ նրանք, ում չի դասավանդում։ Երիտասարդ ուսուցչուհին ասում է, որ ամեն աշակերտի հետ կապն անհատական է, ամեն մեկը հետաքրքիր է յուրովի։ Դա ընդգծելու համար որոշել է Հին շենում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա հիմնել։ Ֆոնդահայթայթման փուլում են։

 

«Որ ասում են՝ էրեխեքը քիչ են, ինչի՞ ես էդքան փող հավաքում, ես նեղվում եմ շատ։ Սկզբունքի հարց է, էրեխեքին քանակով մի հաշվեք»։

 

Սոնան ասում է, որ այս մեկ տարում իր պատկերացումներում շատ բան է փոխվել։ Այլ կերպ է զգում Արցախի արժեքը, այլ ձեւով է գնահատում գյուղացուն։

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

 

«Ես սովորեցի չձանձրանալ։ Երեկ գիշերն էս աթոռին ուղղակի նստած եմ եղել, ոչինչ չեմ արել, բայց չեմ ձանձրացել։ Անընդհատ ծաղկում ես բնության հետ, անգամ ձմռանը։ Ամեն ինչի, նույնիսկ էրեխու ժպիտի մեջ գեղեցիկը զգալու, տեսնելու ունակությունը պատասխանատվության է տանում։

 

Մարդուն պիտի ապահովես ճախրանքի ազատ տարածքով։ Սա ճախրելու իմ տարածքն է թե՛ ֆիզիկապես, թե՛ մտքով»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին