Աշակերտների հաջողության «մեղավոր» ընկեր Ծատրյանը - Mediamax.am

exclusive
14325 դիտում

Աշակերտների հաջողության «մեղավոր» ընկեր Ծատրյանը


Գարիկ Ծատրյանը
Գարիկ Ծատրյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գարիկ Ծատրյանը
Գարիկ Ծատրյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գարիկ Ծատրյանը
Գարիկ Ծատրյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացման գործունեություն:

 

Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:

 

Մեդիամաքսը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակում են ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:

 

Դպրոցի շենքին չհասած՝ Գարիկը ձեռքը թափահարելով պատասխանում է պատուհաններից իրեն ողջունող աշակերտներին: Ընկեր Ծատրյանի շուրջ միշտ աղմուկ կա. դասերին քննարկումներ, բանավեճեր, դասամիջոցին էլ հարցերը միջանցքում են սպասում: Ինչի մասին էլ խոսեն՝ գլոբալիզացիա, ընկերություն, թե միջոցառման նախապատրաստություն, ոգեւորությունն ու ուրախությունն անպակաս են: Գարիկն Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքի միջնակարգ դպրոցում սկսել է աշխատել 4 ամիս առաջ:

 

«Առաջին օրը տնօրենս ինձ տեսավ, երեւի մտածեց՝ էս էրեխեն ո՞նց է դաս տալու: Ամեն օր գալիս, հարցնում էր՝ հո դասերդ խանգարող չկա՞:  ՆԶՊ-ի ուսուցիչն էլ ասում էր ՝ Հենզելի հետ տուն մի գնա, ոնց որ դու իր աշակերտը լինես, ինքը՝ քո ուսուցիչը: Առաջ աշակերտներից չէի տարբերվում: Հիմա մազերս մի քիչ սպիտակել են, տարբերությունը զգացվում է»,- ծիծաղում է երիտասարդ ուսուցիչը:

Գարիկ Ծատրյանը Գարիկ Ծատրյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գարիկը «Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրի այն քիչ մասնակիցներից է, որոնք մանկավարժի կրթություն ունեն: Մինչ Հուշակերտ տեղափոխվելը, 7 տարի դասավանդել է Երեւանի ավագ դպրոցներից մեկում: Աշակերտները նեղսրտել էին՝ չէին հասկանում, թե ինչու է ընկեր Ծատրյանը թողնում իրենց: 33-ամյա ուսուցիչը փոփոխություն էր փնտրում, նաեւ ուզում էր մասնակցել գյուղական համայնքներում ապրող երեխաներին կրթելու ծրագրին:

 

«Աշակերտները մեկ շաբաթ հետո անգիր գիտեն ցանկացած ուսուցչի, թե ինչպիսին է՝ գիտելիքների, մարդկային տեսակի առումով: Այդ իմաստով նոր դասարան մտնելը միշտ խնդիրներ է առաջացնում: Ես 7 տարի դասավանդել եմ, բայց էլի մտածում էի՝ նոր դպրոց է, տեսնես՝ ինչպիսի աշակերտներ են, ինչ եմ անելու, ոնց եմ անելու: Այդ հուզմունքը, վախը միշտ կա, բայց ամեն ինչ հարթվում է»:

Գարիկ Ծատրյանը Գարիկ Ծատրյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրին Գարիկը դիմել էր անցյալ տարի: Չէին ընտրել: Որոշեց մի անգամ էլ դիմել, թեեւ վստահ էր՝ չի ստացվելու:

 

«Մտածեցի՝ կտեսնեն անուն-ազգանունս, որ անցյալ տարի մերժել են, էս տարի ընդհանրապես ուշադրություն չեն դարձնի: Բայց արի ու տես, որ ընտրեցին»:

 

Հարազատներին ու ընկերներին անհասկանալի էր Գարիկի ընտրությունը: Հարցերը շատ էին՝ ինչո՞ւ է հրաժարվում Երեւանում դասավանդելուց ու տեղափոխվում գյուղական դպրոց, ի՞նչ է անելու երկու տարի անց՝ ծրագրի ավարտից հետո…

 

«40 տարվա մանկավարժ». մի անգամ Գարիկն այսպես ներկայացավ ծրագրի մասնակիցներին, ու ֆիլմից հայտնի արտահայտությունը դարձավ նրա երկրորդ անունը: Որպես մանկավարժ՝ Գարիկը «Դասավանդի´ր, Հայաստան»-ի մասնակիցներից ամենափորձառուն է: Բայց, ասում է, շատ կարեւոր հմտություններ ու գիտելիքներ է ստացել Ամառային ինստիտուտի ընթացքում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Դժվարին է ուսուցչի աշխատանքը, հաճախ ասում են՝ անշնորհակալ, բայց այդ աշխատանքի արդյունքը միանգամից չի երեւում: Կարեւոր է ոչ միայն գիտելիք տալը, այլեւ արժեքներ ձեւավորելը՝ սեր, հարգանք, մարդասիրություն, հայրենասիրություն: Եթե ուսուցիչը ճիշտ օրինակ է ցույց տալիս, երեխաները ընդունում, սիրում են նրան, դրանով նաեւ սկսում են այդ առարկան սիրել, դասերը սովորել: Ուսուցչի կերպարն աշակերտների համար շատ կարեւոր է»:

 

«Ամոթ է ասեմ»,- «քանի՞ աշակերտ ունեք» հարցին պատասխանում է Հուշակերտի միջնակարգ դպրոցի տնօրենը: Ասում է՝ տարիներ առաջ դասարաններում աշակերտների թիվը 25 էր, այսօր ամենամեծ դասարանում 10 աշակերտ է: Հուշակերտն ունի 85 դպրոցական, իսկ դասարանների զգալի մասը երկկոմպլեկտ է:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Կամա թե ակամա Գարիկը դեռ համեմատում է Երեւանի ու Հուշակերտի դպրոցները: Գյուղում նրան զարմացրել է աշակերտների փոքր թիվը: Ասում է՝ Երեւանում մեծ միջոցառումներ էր կազմակերպում, աշակերտների թիվը գործելու լայն դաշտ էր տալիս: Հուշակերտում հնարավորությունները սահմանափակ են, բայց անգամ  խնդիրները փորձում են դարձնել առավելություն:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Երեւանում չէին թողնում մի պաստառ կպցնել պատին, որ վերանորոգումը չփչանար: Իսկ այս դպրոցի լավ կողմերից մեկն էլ այն է, որ, օրինակ, երբ Պետրոս Դուրյանին նվիրված դաս էին ունեցել, էրեխեքն ամեն մեկն իր ձեռքով մի պաստառ էր սարքել: Վերջում 15 պաստառն էլ կպցրել էին դասարանում»,- ծիծաղում է Գարիկը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

9-րդ դասարանում ոչ դպրոցական աշխուժություն է. սեղաններին դասագրքերի փոխարեն հայկական ավանդական ամանորյա ուտեստներ են: «Բոլորը երեխաներն են պատրաստել, բացի պասուց տոլմայից, որն ընկեր Ծատրյանի մայրն է ուղարկել»,- բաց դասին հյուրերին տոնական սեղանն է ներկայացնում Գարիկը: Երեխաները բացատրում են ուտեստների ծագումը, հյուրասիրում, երգում, պարում, կենացներ ասում: Եթե մեկը մի բան մոռանա, ընկեր Ծատրյանը ոչ թե ցածրաձայն հուշում, այլ լավ սովորող աշակերտի նման «ես կասեմ»-ով շարունակում է խոսքը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ով ինչ երազանք ու նպատակ ունի, գրել ու ծրարի մեջ է դրել: Հաջորդ տարվա ավարտին բացելու են, տեսնեն՝ որոնք իրականացրին: Գիտեն՝ նպատակները հենց այնպես չեն կատարվում, ձգտում ու աշխատանք է պետք, նոր մտքեր ու գիտելիքներ:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գարիկի նախաձեռնությամբ FLOMaster գրական ակումբ են ստեղծել: Գիրք են ընտրում, բոլորն ընթերցում են ու սկսում քննարկել, վերլուծել: Առայժմ փոքրածավալ գործերի են անդրադառնում՝«Փոքրիկ Իշխանը», «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը», «Քաջ Նազարը»: Բայց շատերն անհատական ընթերցանության համար ընկեր Ծատրյանից «լուրջ» գրքեր են խնդրում:

 

«Կարդում են՝ սկսած «Աննա Կարենինա»-ից մինչեւ Օսմանյան կայսրության պատմությունը: Ուզում եմ, որ աշակերտների մոտ զարգանա քննադատական, վերլուծական մտածողություն, կարողանան իրենց կարծիքն արտահայտել»:

 

Գարիկն ասում է, որ այստեղ երեխաներին հեշտ է ոգեւորելը. հետաքրքրված են, ակտիվ, նախաձեռնող, ամեն ինչին մասնակցում են, երբեք չեն նվնվում: Աշակերտներն էլ իրենց հաջողության «մեղքը» գցում են ընկեր Ծատրյանի վրա:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Դասը նոր մեթոդներով է անում, դատավարություն է անցկացնում, քննարկումներ: Օրինակ՝ եթե դասը վերաբերում է երաժշտությանը, այդ ոճի երաժշտություն ենք լսում, քննարկում ենք երգը, մեր սիրած երաժշտության մասին ենք խոսում: Անհամբեր սպասում ենք ընկեր Ծատրյանի դասերին»,- ասում է 12-րդ դասարանցի Անժելան:

 

Մինչ Հուշակերտին ու աշակերտներին ծանոթանալը, 2 տարին Գարիկին երկար ժամանակ էր թվում: Հիմա կյանքը բաժանվել է կիսամյակների ու շատ արագ է անցնում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Չորս կիսամյակից մեկն արդեն անցել է: Այդ երեքն էլ արագ կանցնեն: Ես արդեն խանդով մտածում եմ՝ տեսնես երկու տարի հետո ո՞վ է ինձ փոխարինելու, էրեխեքիս ի՞նչ են սովորեցնելու: Կարծում եմ, որ երկու տարի հետո աշակերտներս մեծ փոփոխություն կունենան, կկարեւորեն գիտելիքը, թեկուզ պատմությունից մի քանի թիվ քիչ կհիշեն, բայց շատ ավելի կարեւոր բաներ կիմանան, որ կյանքում իրենց պետք է գալու»:

 

Մինչ Գարիկը երեք աշակերտից բաղկացած 12-րդ դասարանում հասարակագիտության հերթական դասն է բացատրում, 9-րդցիները հավաքում են տոնական սեղաններն ու ընկեր Ծատրյանի իրերի հետ տոպրակի մեջ նաեւ նամակ են դնում՝ պայմանով, որ տանը կարդա:

 

«Ընկեր Ծատրյան, աղանձը լցրել ենք Ձեր գլխարկի մեջ, Ձեր իրերը եւս այնտեղ են: Շնորհակալություն ամեն բանի համար»:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

 

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին