Միսս Սուսաննան, որի համար կարեւոր է ամեն աշակերտի կարծիքը - Mediamax.am

exclusive
17189 դիտում

Միսս Սուսաննան, որի համար կարեւոր է ամեն աշակերտի կարծիքը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացման գործունեություն:

 

Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:

 

Մեդիամաքսը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակում են ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:

 

Սարչապետի միջնակարգ դպրոցի միջանցքները «պաստառապատված» են անվտանգության կանոնների, հայրենասիրության, հայ մեծերի մասին գրվածքներով: Օգոստոսի վերջին եւս մեկն ավելացավ՝ «Շնորհակալ ենք «Դասավանդի´ր, Հայաստան»-ին»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լոռու մարզի Սարչապետ գյուղում այս սեպտեմբերին առաջին դասարանցիների հետ բարի գալուստ էին մաղթում նաեւ Երեւանից համայնք տեղափոխված ուսուցիչներին՝ Սուսաննա Տատյանին, Յանա Եղշատյանին եւ Ջիվան Աբրահամյանին: 

 

«Լավն են, կարեւորը ժպտում են եւ, ինչպես խորհրդային տարիներին էին ասում, էնտուզիազմով են»,- ասում է դպրոցի տնօրեն Համլետ Դավթյանը:

 

11-ն անց 10 սկսվում է մեծ դասամիջոցը, ու բոլոր ուսուցիչները հավաքվում են ուսուցչանոցում՝ մի քանի բառ փոխանակելու: Սարչապետի միջնակարգ դպրոցը 168 աշակերտ ունի: Տնօրենն ասում է՝ եթե գյուղից հեռացած ընտանիքները հրաշքով վերադառնան, աշակերտների թիվը 500 կլինի:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Որպես ուսուցիչ առաջին անգամ դպրոց մտած Սուսաննայի համար 168-ը լուրջը թիվ է: Աշխատում է գրեթե բոլորի հետ. անգլերեն է դասավանդում 3-12-րդ դասարանցիներին:

 

«Առաջին անգամ մտա դպրոց, փորձում էի ինձ ուսուցչի նման պահել, բայց որ տեսա էրեխեքին, ուզում էի բոլորին գրկել: Իրենք մեզ տարակուսանքով էին նայում, ոտքից գլուխ զննում էին»,- ասում է Սուսաննան, որի անվանն արդեն մեկ ամիս է՝ «միսս» դիմելաձեւն է ավելացել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Սուսաննան 27 տարեկան է, ավարտել է Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Բնությունը, սարերն ու ձորերը Սուսաննայի տարերքն են: Ասում է, որ գյուղական համայնքների հանդեպ հետաքրքրությունն ու սերն այստեղից է գալիս: Առաջին անգամ լրջորեն մտածել է՝ ինչո՞ւ ինքը չի կարող ապրել գյուղում:

 

Վերջին աշխատանքը մի կազմակերպությունում էր, որտեղ նաեւ տպագրություն էին իրականացնում: Փաստաթղթեր տպելու համար մի աղջիկ է դիմում Սուսաննային: Պատահաբար աչքն ընկնում է թղթերին՝«Դասավանդի´ր, Հայաստան»: Ծրագրի մասին նախկինում էլի լսել էր, բայց չէր համարձակվել դիմել: Ասում է՝ չէր կարծում, թե կարող է աշխատել ընտանիքից, ընկերներից, Երեւանից հեռու: Սկսում է աղջկան հարցեր տալ: «Երբ Աննան սկսեց բացատրել, ես հենց այդ պահին որոշում կայացրեցի, որ պետք է իրենց հետ լինեմ»,- պատմում է Սուսաննան:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հայտադիմումն ուղարկելու վերջին օրն էր: Երեք ժամ նստում ու լրացնում է առցանց հարցաթերթիկը: Հետո, ասում է, ամեն ինչ սահուն, ջրի նման գնաց, մի փուլը հաջորդեց մյուսին, ու օգոստոսի վերջին իմացավ, որ առաջիկա  2 տարին աշխարհի կենտրոնն իր համար Սարչապետն է լինելու:

 

«Էդպիսի արտահայտություն կա՝ վախեցիր քո երազանքներից, դրանք կարող են իրականանալ: Ճիշտ այդ վիճակում եմ: Մի քանի օր առաջ տանը նստած՝ դասեր, ամեն ինչ մի կողմ եմ դրել, ուզում եմ գիտակցել՝ որտեղ եմ, ինչ եմ անում, ինչով եմ զբաղվում: Այդ պահին մտքիս եկավ, որ ես երազել եմ էս մասին, շատ ձգտել եմ սրան, գուցե՝ ենթագիտակցաբար: Ես շատ տարբեր տեղերում եմ աշխատել, տարբեր մարդկանց հետ եմ շփվել, բայց իմը չէր: Հիմա գրեթե ամեն ինչ նպաստում է, որ ես հասկանամ, որ սա իմն է: Սա այն է, ինչ պետք է ինձ այս պահին, ու ընդհանրապես, որպես մարդ զարգանալու համար. նպատակ ես դնում ու գնում դրան ընդառաջ: Հիմա ես այդ ուղու վրա եմ»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գյուղում ու դպրոցում ուսուցիչներին գրկաբաց են ընդունել: Սուսաննան ասում է, որ Երեւանից Լոռի տեղափոխվեց առանց դժվարության: Միայն կարոտն է «նեղում»: Ապրում է Տաշիրում, բայց Սարչապետում հարմար տուն է գտել ու շուտով կտեղափոխվի: Թեեւ քաղաքում կենցաղային պայմաններն ավելի լավն են, բայց ուզում է համայնքի մաս դառնալ, դպրոցին ու աշակերտներին մոտ լինել, հատկապես, որ Յանան ու Ջիվանն էլ Սարչապետում են ապրում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Հաստատ գիտեմ, որ էստեղ ավելի արդյունավետ կաշխատեմ, քան՝ քաղաքում: Երբեւէ մտքովս չի անցել քաղաքային դպրոցում ուսուցիչ աշխատել: Գիտեմ, որ պետք եմ էստեղ: Թեկուզ մեր ցանկությունը ինչ-որ բան փոխելու հաստատ իր դրական ազդեցությունը կունենա թե´ համայնքի, թե´ էրեխեքի, թե´ մեր կյանքում: Այս աշխատանքն ինքնանպատակ չէ: Մասնակիցներից յուրաքանչյուրը մի խորը պատմություն ունի, թե ինչի է հասել էստեղ ու ինչի է աշխատում էրեխեքի հետ»: 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դժվարությունները երիտասարդ ուսուցչուհուն չեն վախեցնում: Ասում է՝ երբ գիտակցում է, թե ինչի համար է հասել Լոռի, ամեն խնդիր դառնում է երկրորդական: Հասկանում է, որ խնդիրները լուծելու համար պետք է ճանապարհներ գտնել, որպես մարդ եւ մասնագետ զարգանալ: Երեխաները եւս լավ «ուսուցիչներ» են: Արդեն սովորեցրել են՝ չնեղանալ, երբ սպասված «բարեւը» ուշանում է:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Դրսում հանդիպելիս պարտադիր ասում են՝ Good morning, miss Sussanna (Բարի լույս, միսս Սուսաննա): Բայց դպրոցում, բոլորի ներկայությամբ, կարող է առավելագույնը ժպտան, կամ հետեւիցս լսում եմ՝ միսս Սուսաննան է, միսս Սուսաննան է: Ջիվանին մի քիչ այլ կերպ են վերաբերվում: Միասին մտնում ենք դպրոց, էրեխեքը՝«Բարե´ւ, ընկեր Աբրահամյան»: Ոնց թե՞, բա ես էստեղ եմ: Հետո ինձ ժպտում են: Հանգստանում եմ՝ ինձ ժպտում են, դա կարեւոր է»,-ծիծաղելով պատմում է Սուսաննան:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դպրոցում ամեն առարկա ունի իր դասասենյակը: Անգլերենի սենյակի բանալիները հանձնել են միսս Սուսաննային: Աշակերտների հետ քննարկել ու որոշել են՝ ինչ կանոններով են առաջնորդվելու իրենց փոքրիկ «ընտանիքում»: Խախտելու դեմքում կարմիր քարտ են ստանում, լավ վարքի ու առաջադիմության համար՝ աստղիկներ վաստակում: 3-12-րդ դասարանի աշակերտները մրցում են. մինչեւ կիսամյակի ավարտը Our progress (Մեր առաջադիմությունը) պաստառին որ դասարանն ավելի շատ աստղիկներ կունենա, անակնկալը նրանն է:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ազդում է. ինչքան շատ աստղիկներ ստանան, այնքան մեծ է հավանականությունը, որ սանդղակում առաջինը կլինեն: Անպայման պիտի արդարացնեմ իրենց սպասումը: Բարձր դասարանցիների դեպքում ավելի շատ մարդկային շփումների վրա եմ շեշտը դնում: Չեմ կարող ասել՝ կարմիր քարտ եմ դնում, դա նրանց չի կարող այնքան մոտիվացնել, ինչքան՝ խոսելը, հասկացնելը, որ իրենց ճիշտ պահեն»:

 

 

Սուսաննան ոգեւորված պատմում է մեկ ամսում ունեցած ձեռքբերումների, աշակերտների հետ ընկերանալու, արդեն ձեւավորված լավ հարաբերությունների մասին: Հետո կտրուկ ու ծիծաղելով ընդհատում է՝ «բացի 3-րդ դասարանցիները՝ գազանիկները»: 3-րդցիները Սուսաննայի ամենափոքր ու ամենաաշխույժ աշակերտներն են, իսկական փորձության երիտասարդ ուսուցչուհու համար: Ասում է, որ Դիլիջանում՝ Ամառային ինստիտուտից հետո, որտեղ վերապատրաստվում էին ծրագրի մասնակիցները, թվում էր, թե ամբողջովին զինված եկել է դպրոց ու բոլոր իրավիճակներից դուրս գալու պատրաստի լուծումները գիտի: Բայց պարզեց, որ շատ հարցերի պատասխանները պետք է գտնի սեփական փորձով:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

3-րդ դասարանի դասղեկությունը վստահել են «Դասավանդի´ր, Հայաստան»-ի մյուս մասնակցին՝ Յանային: Նա աշակերտներին ուղեկցում է անգլերենի դասասենյակ ու, մինչ միսս Սուսաննայի գալը, փորձում «զսպել» նրանց ակտիվությունը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Այսօր գունեղ դաս ենք անցնելու»,-ոգեւորում է Սուսաննան ու պայուսակից հանում գունավոր քարտերը՝ գույներն անգլերեն սովորեցնելու համար: Երեխաները մոռանում են ձեռք բարձրացնելու մասին ու խմբով պատասխանում «ընկեր միսս Սուսաննայի» հարցերին: «Կուզե՞ք վիդեո նայենք»: Երեխաներն անմիջապես բարձրացնում են բութ մատը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Իմ ամեն երկրորդ բառն է՝ դուք ի՞նչ կարծիքի եք, ինձ հետ համաձա՞յն եք, թե՞ ոչ: Ես ուզում եմ, որ թեկուզ ձեռքի շարժումով արտահայտեն իրենց կարծիքը: Չլինի, թե ես ասացի կամ գրքում գրված է, ուրեմն էդպես է: Ուզում եմ, որ իրենց մեջ քննադատական մոտեցում զարգանա, որ հաշվի առնեն ու կարեւորեն իրենց կարծիքը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դպրոցական տարիներին ես այդ խնդիրն ունեի, կաշկանդվում էի կարծիքս հայտնել: Հիմա զգում եմ, որ երեխայի աչքերը փայլում են, ուզում է ինչ-որ բան ասել, բայց չի ասում, որովհետեւ մտածում է, որ կամ չեմ ընդունի, կամ էրեխեքը կծիծաղեն: Ամեն դասին փորձում եմ ժամանակ հատկացնել ինչ-որ թեմայի շուրջ խոսելու, իրենց կարծիքը հարցնելու համար: Մեր առաքելությունը նաեւ այն է, որ իրենց հետ աշխարհից խոսենք»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Սուսաննան ասում է, որ տարրականից մինչեւ ավարտական դասարանի աշակերտների հետ շփումը զարգանալու, արդյունավետ աշխատելու համար նոր մոտեցումներ գտնելու հնարավորություն է տալիս: Աստիճանաբար սովորում է նաեւ կենցաղն ու օրը ճիշտ կազմակերպել: 24 ժամը չի բավարարում. ուշ քնում է, շուտ արթնանում, ու միայն հասցնում դասերին պատրաստվել:

 

Լոռու մարզի գյուղերում դասավանդող ու Տաշիրում բնակվող ուսուցիչներով հաճախ են հանդիպում՝ իրարից ուժ են ստանում, խորհուրդ հարցնում, քննարկում խնդիրները:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Նույն կաթսայում ենք եփվում, խնդիրները նույնն են, գիտենք՝ ինչպես իրար թիկունքի կանգնել: Հավաքվում, համով բաներ ենք պատրաստում: Մեր Արմենը շատ համեղ է եփում, սկզբում միշտ իր տանն էինք ճաշում: Նրանից սովորելու ահագին բան ունեմ: Բայց անգամ հաց ուտելիս, սուրճ խմելիս ուրիշ թեմա չունենք՝ էրեխեքս այսինչ բանն են արել, դասի պլանը ո՞նց ես գրել, հասցրե՞լ ես բոլոր քայլերին հետեւել, դրայվ գցե՞լ ես դասի պլանի մեջ: Ես արդեն չեմ պատկերացնում իմ կյանքն առանց նրանց: Մեր նպատակները, մեր սիրտը մի ուղղությամբ է մեզ տանում, ու դա շատ մեծ ուժ է, որի կարիքը կա»:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

 

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին