Ընկեր Խաչիկը, որը թողեց Ամերիկան ու հասավ Լոռի՝ երազանքի հետեւից - Mediamax.am

exclusive
21643 դիտում

Ընկեր Խաչիկը, որը թողեց Ամերիկան ու հասավ Լոռի՝ երազանքի հետեւից


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Հակոբյանը
Գոռ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլոր երեխաները՝ անկախ բնակության վայրից ու սոցիալական պայմաններից, ունեն լավագույն կրթություն ստանալու իրավունք: Հայաստանի գյուղական շատ համայնքներում, սակայն, ուսուցչի թափուր աշխատատեղերը տարիներով չեն լրացվում: Երբեմն մի ուսուցիչը ստիպված է լինում դասավանդել մի քանի առարկա, կամ որոշ առարկաներ պարզապես դուրս են մնում ուսումնական պլանից:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացման գործունեություն:

 

Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:

 

Մեդիամաքսը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակում են ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:

 

Մեդովկա գյուղի դպրոցից հաճախ են լսվում «Բիթլզ»-ի երգերը: Աշակերտների խումբը սպասում է դասերն ավարտվեն, դպրոցը դատարկվի, ընկեր Խաչիկը համակարգչով միացնի աշխարհահռչակ հիթերը… ու սկսվում է անգլերենի պարապմունքը: Մասնակից աշակերտներն անգիր գիտեն մի քանի տասնյակ երգեր՝ բառերի նշանակությունը, արտասանությունը, մեղեդիները: Ընկեր Խաչիկն անպայման ձայնակցում է:

 

 

Երգելով անգլերեն սովորեցնելու մեթոդը միակ անսովոր նորությունը չէր, որ Խաչիկ Չուխաճեանն իր հետ բերեց Մեդովկա: 28-ամյա երիտասարդը տարբերվում էր խոսվածքով, կենցաղով, մտածելակերպով: Շատերի երազանքների երկիր Ամերիկայից Խաչիկն անցյալ տարի տեղափոխվել է Լոռու մարզ՝ իր երազանքն իրականացնելու համար: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի փիլիսոփայության բաժնի շրջանավարտը Մեդովկայի դպրոցում պատմություն է դասավանդում, նաեւ՝ անգլերենի պարապմունքներ անցկացնում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչիկը մանկավարժի մասնագիտությամբ «հրապուրվել» է 2011-ին, երբ երիտասարդական մի ծրագրով Երեւանում ու Հայաստանի մարզերում երեխաների համար ամառային ճամբարներ էին կազմակերպում:

 

«Երբ աշակերտ էի, միշտ արժեւորում կամ քննադատում էի ուսուցիչներիս, մտածում էի, թե ինչպիսին պետք է լինի ուսուցիչը, բայց երբեք չէի պատկերացնի, որ մի օր կուզենամ ուսուցիչ լինել: Ճամբարի ընթացքում հայոց պատմության դասեր տալու հնարավորություն ունեցա: Այնքան հետաքրքիր փորձառություն էր, որ ասացի՝ ուզում եմ կրթության ոլորտ մտնել: Երբ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը եկավ Ամերիկա՝ ներկայացնելու ծրագիրը, իմ առջեւ բացվեց ճանապարհը, որով ուզում էի գնալ: Հավատում եմ՝ կրթությունն է, որ կարող է փրկել մեզ, փրկել ոչ թե գոյատեւման, այլ զարգացման իմաստով: Դրա համար պետք են նվիրված ուսուցիչներ, պետություն, որը կարժեւորի կրթությունը, քաղաքացիներ, որոնք կհասկանան կրթության եւ գիտության արժեքը, կձգտեն ավելիին՝ ոչ միայն նյութական, այլեւ հոգեւոր արժեքների, մտավոր գանձերի»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչիկը Հայաստան եկավ ռոմանտիկ պատկերացումներով. հեռավոր մի գյուղում, բոլորից ու ամեն ինչից կտրված՝ նվիրվել աշակերտներին ու կրթությունը: Բայց գյուղում հարմար տուն չգտավ եւ Լոռու մարզի Ուրասար համայնքում դասավանդող երեք գործընկերների հետ տուն վարձեց Ստեփանավանում: Մենակ չմնաց նաեւ դպրոցում. ծրագրի մասնակից Գոռ Հակոբյանն էլ Մեդովկայում ֆիզկուլտուրա է դասավանդում:

Գոռ Հակոբյանը Գոռ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրականությունը սպասվածից տարբեր էր, բայց, միեւնույն է, գոհ է. շփումները նոր փորձառություն, իրարից սովորելու հնարավորություն են տալիս:

 

Խաչիկի բնորոշմամբ՝ համայնքն իր համար մեծ ընտանիք է դարձել: Ուրախությամբ ընդունեցին, թեեւ զարմանքն ու հարցերը շատ էին:

 

«Էրեխեքը շատ լուռ էին, միայն ժպտում էին՝ ո՞վ է, որտեղի՞ց է եկել, ի՞նչ է ասելու: Երեւի մի ամիս հետո սկսեցին ինձ հարցեր տալ՝ ինչո՞ւ եք եկել, Ամերիկան ինչպիսի՞ տեղ է, ինչպիսի՞ն է կյանքն էնտեղ: Բայց ես ուզում էի, որ կենտրոնացումը դասի վրա լինի՝ ես սովորական ուսուցիչ եմ, եկել եմ, պատմություն եմ դասավանդում»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կենցաղին Խաչիկն արագ հարմարվեց: Գիտի՝ տարբերությունները շատ են, տարիներ է անհրաժեշտ սովորելու, ընտելանալու համար: Դժվարը լոռեցիների խոսքը հասկանալն ու իր խոսվածքը հասկացնելն էր:

 

«Սկզբում ուսուցչանոցում խոսում էին, չէի հասկանում, ժպտում էի: Հետո ուսուցիչները զգացին, հարցրեցին՝ հասկանո՞ւմ ես, ինչ ենք ասում: Ասացի՝ ոչ: Հիմա մեկ-մեկ բացատրում են իրենց բարբառը»:

 

Երեխաներին կրթելը Խաչիկի համար կարեւոր առաքելություն է: Տանն ու դպրոցում ամենօրյա աշխատանքով ոչ միայն դասերին է պատրաստվում, այլեւ ձգտում հասնել ուսուցչի իր երազած կերպարին: Ասում է՝ եթե սրան վերաբերվեր որպես աշխատանք, ավելի հեշտ կլիներ, բայց չի կարող մոռանալ նպատակները, որոնց համար հասել է Մեդովկա:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ուզում եմ, որ երեխաները լինեն առաջնորդ՝ նախաձեռնող, քաջ, համարձակ, ազնիվ: Իմ պատկերացմամբ՝ լավագույն առաջնորդն ամենահամեստ ծառան է, որը նվիրված է իր շրջապատին: Շատ եմ ուզում, որ իրենց մեջ առաջանա ոչ միայն դպրոցի, համալսարանի նկատմամբ սեր, այլեւ՝ ինքնակրթության: Չսահմանափակվեն ժամը 9-ից 3-ը դպրոց գնալով, այլ հասկանան, որ ամեն պահ կատարելագործման ընթացքի մեջ են, որ իրենց ապագան տեսնեն, երազանքներ, նպատակներ սահմանեն, հավատան, որ կարելի է հասնել անհնարին թվացող երազանքին, ու սկսեն աշխատել այդ ուղղությամբ»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշակերտներն արդեն սովոր են ընկեր Խաչիկի «տարօրինակ» մեթոդներին: Խիստ ուսուցչի կերպարից դուրս գալու եւ երեխաներին ազատ մտածելու հնարավորություն տալու համար երբեմն լքում են դպրոցի ճնշող պատերը: Ասում է՝ Արիստոտելի դպրոցը բացօթյա էր, քայլելով էին դասը սովորում, փիլիսոփայության հարցեր քննարկում: «Դեռ չենք քայլում, որովհետեւ կարող է մի քիչ շեղվեն, բայց զգում եմ, որ չորս պատերից դուրս՝ բաց օդում, իրենց մտքերն էլ լայնանում են»:

 

Բնության գրկում դաս անելու բախտին ընկեր Խաչիկի բոլոր աշակերտները չէ, որ արժանացել են: Մյուսները լսել են այդ մասին ու իրենց հերթին են սպասում: Խաչիկն ասում է, որ ֆիլմերը, որ ցուցադրում է աշակերտներին, երգերը, որ սովորեցնում է, թեմաները, որոնց շուրջ զրուցում են, բոլորն ընտրում է՝ հաշվի առնելով աշակերտների խնդիրները:

 

«Միշտ շեշտում եմ՝ դժվարությունը կանցնի, կարեւորը, թե դու ինչ մտքեր, նպատակներ կունենաս այդ ընթացքում: Դրանից հետո դու տարբեր ես լինելու, բայց ավելի ուժե՞ղ, թե՞ մի քիչ կոտրված: Փորձում եմ ուղղորդել նրանց դեպի ավելի ուժեղը, բարին ու ազնիվը»:

 

Դասերին ու արտադասարանային հանդիպումներին Խաչիկն առիթներ է ստեղծում, որ աշակերտներն արտահայտվեն, հասկանան, որ կարող են ինքնուրույն ինչ-որ բան անել, որ չվախենան գնալ իրենց ընտրած ճանապարհով: Աշխատանքն ամբողջ դասարանի ու միաժամանակ անհատապես՝ ամեն աշակերտի հետ է: 

 

Խաչիկն ուզում է իր օրինակով ոգեւորվել աշակերտներին, որ հասկանան՝ կարելի է լավ կրթություն ստանալ ու այն ծառայեցնել սեփական համայնքի զարգացմանը: Ասում է՝ փորձում է շատ զգույշ լինել, որ հանկարծ գյուղը չներկայացնի մռայլ գույներով, իսկ քաղաքն ու մանավանդ՝ արտերկիրը, գունավոր:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե գյուղի աշակերտներն ավելի զարգանան, բայց իրենց ընտանիքի, համայնքի արժեքը չզգան, պիտի ձգտեն դեպի դուրս: Աշակերտներ կան, որ ուզում են ծրագրավորում սովորել: Ես նրանց ասում եմ, որ կարող են մնալ գյուղում ու հեռակա աշխատել, կամ գնալ, բարձրագույն կրթություն ստանալ, բայց վերադառնալ, որ իրենց ու բոլորի համար ավելի լավ կյանք ստեղծեն»:

 

Ամերիկայում համալսարան ավարտող հայ ուսանողները կրում են հյուսված եռագույն պատվո թելեր: Խաչիկն Ամերիկայի իր ընկերներին առաջարկել է դրանք ձեռք բերել ոչ թե Չինաստանից, այլ՝ Հայաստանից: Ստեփանավանի բնակիչները գործել են պատվո թելերն ու ստացել 2500 դոլար, որով համայնքային ծրագիր են իրականացնելու: Խաչիկի ու Գոռի նախաձեռնությամբ դպրոցի դիմաց կառուցվում է  ֆուտբոլի դաշտ, նաեւ զբոսայգի՝ բացօթյա գրադարանով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տունը, որտեղ Խաչիկն ու ընկերներն են ապրում, երեկոյան փոքրիկ ուսուցչանոցի է վերածվում: 4 ուսուցչով հավաքվում են, քննարկում օրվա ընթացքը, դպրոցական անցուդարձն ու անելիքները: Տնային գործերը բաժանել են ու հերթապահություն սահմանել: Օրերին, երբ Խաչիկն է ճաշի պատասխանատուն, ընկերները մինչ սեղան նստելը փորձում են ճշտել բաղադրությունը: Խաչիկն ասում է՝ վախենում են ուտել. սիրիահայ բարեկամներից սովորած ճաշատեսակները կծու են ու անսովոր: Բայց սթեյքից երբեք չեն հրաժարվում, ասում են՝ շատ համեղ է պատրաստում, թեեւ Խաչիկը դժգոհում է, որ Հայաստանում մսավաճառները սթեյքի համար ճիշտ կտորներ չեն ընտրում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ոչ մի մսավաճառ չի հասկանում՝ ինչ է նշանակում սթեյք: Ուզում եմ ազատ ժամանակ մսավաճառի մոտ աշխատել, որ հասկանամ, թե ինչպես են կտրում միսը, ինչ կտորներ են պետք, ու հետո ինտերնետով կնայեմ, կպատրաստեմ»:

 

Ընկերներն աղմուկով ու ծիծաղով միջամտում են խոսակցությանն ու շարունակում պատմել Խաչիկի նախասիրությունների ու մտադրությունների մասին: Ամռան ամիսներին վոկալի դասերի է գնում, ձայնը մշակում, որ անգլերենի պարապմունքներին անկաշկանդ երգի: Խաչիկը նաեւ երկու խոզ ունի, որոնց խնամքը Մեդովկայի բնակիչներից մեկին է վստահել: Ուզում է տնական մսից խոզապուխտ պատրաստել:

 

Իրականում Խաչիկի մտադրություններն ավելի հեռուն են գնում: Ծրագրի ավարտից հետո Հայաստանը լքել չի պատրաստվում: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նրա մեծ նպատակների սկիզբն է միայն: Ասում է՝ ուզում է տեսնել ու մաս կազմել Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք պետք է ունենանք մեծ, անանձնական երազանք ու ձգտենք դրան: Միասին պիտի ստեղծենք մի պայծառ ապագա: Կարող է խենթություն, անհնար բան թվալ, բայց ես հավատում եմ, որ կարող ենք մի բան ստեղծել բոլորիս համար: Ինձ այդ հնարավորությունը տվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը»:

 

Տարբեր հարցերի միջոցով Խաչիկից փորձում եմ «պոկել» սեփական աշխատանքի արդյունքի գնահատականը, խոսել փոփոխության մասին, որ, անկասկած, տեղի է ունեցել երեխաների կյանքում: «Գո՛ռ, դու ի՞նչ փոփոխություն ես տեսնում»,- դիմում է ընկերոջ օգնությանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռը ոգեւորված պատմում է աշակերտների հետ շփումների, դրական փոփոխությունների մասին: Ասում է՝ հենց ինքն ու ընկեր Խաչիկը դպրոց են հասնում, աշակերտները, ամեն ինչ թողած, սկսում են պատուհանից բարեւել: Խաչիկը լուռ լսում է, հետո, թե.

 

«Գիտե՞ս, ես փորձում եմ շատ չմտածել այն բաների մասին, ինչ դու ուզում ես իմանալ: Որովհետեւ եթե շատ մտածեմ դրանց մասին, օրինակ՝ այն, ինչ Գոռը նոր ասաց, կարող է շատ ուրախանամ, որ ինձ էդքան սիրում են, ու դրանով ինձ լավ զգամ: Բայց դրա փոխարեն ուզում եմ զգալ, որ ես շա՜տ-շա՜տ բան ունեմ իրենց տալու, ու անհնար է վերջնակետին հասնեմ: Փորձում եմ այդ կետն այնքան բարձր դնել, որ  անընդհատ բարձրանալու ճանապարհ լինի: «Բարձրացի՛ր, բարձրացրո՛ւ». սա իմ կարգախոսն է, որով առաջնորդվում եմ: Իմ բարձրագույն նպատակներից մեկն է, որ կարողանամ դա փոխանցել իմ աշակերտներին»:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

 

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին