Ընկեր Ղուկասյանը, որը սովորեցնում է սխալվել - Mediamax.am

exclusive
21927 դիտում

Ընկեր Ղուկասյանը, որը սովորեցնում է սխալվել


Զինա Ղուկասյանը
Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Զինա Ղուկասյանը
Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Զինա Ղուկասյանը
Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Զինա Ղուկասյանը
Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Զինա Ղուկասյանը
Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Զինա Ղուկասյանը
Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Զինա Ղուկասյանը
Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Զինա Ղուկասյանը
Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Բոլոր երեխաները՝ անկախ բնակության վայրից ու սոցիալական պայմաններից, ունեն լավագույն կրթություն ստանալու իրավունք: Հայաստանի գյուղական շատ համայնքներում, սակայն, ուսուցչի թափուր աշխատատեղերը տարիներով չեն լրացվում: Երբեմն մի ուսուցիչը ստիպված է լինում դասավանդել մի քանի առարկա, կամ որոշ առարկաներ պարզապես դուրս են մնում ուսումնական պլանից:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացմանգործունեություն: Ծրագրի 42 մասնակիցներն այս պահին դասավանդում են 5 մարզերի 35 գործընկեր դպրոցներում:

 

Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:

 

Մեդիամաքսը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակում են ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:

 

5-րդ դասաժամի ավարտին դեռ մի քանի րոպե կա: Զինային սպասում ենք ուսուցչանոցում: «Արժե Զինայի մասին նյութ գրել, շատ նախաձեռնող է, շատ է աշխատում, նաեւ՝ իր վրա»,- հասարակագիտության եւ հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհուն գովում է Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը:

 

Զանգը հնչում է, ու սենյակ է մտնում արեւի նման Զինան՝ կարմրավուն ալիքավոր մազերով, մեծ ժպիտով, աշակերտներից գրեթե չտարբերվող: Մի ձեռքին աշակերտների նվիրած դաշտային կարճլիկ ծաղիկներն են, կավճոտ մյուս ձեռքն ինձ է պարզում՝ բարեւ:

Զինա Ղուկասյանը Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Պատահում է՝ անծանոթ մարդ է գալիս դպրոց, ինձ հարցնում է՝ ազիզ ջան, 9-րդ դասարանը որտե՞ղ է: Ասում եմ՝ ես էնտեղ դասի եմ, եկեք»,- ծիծաղում է Զինան: Մի

երկու բառ փոխանակելուց հետո շտապեցնում է. «զանգի ձայնը միշտ չէ, որ լսվում է, աշակերտներս կսպասեն»: Երիտասարդ ուսուցչուհին թռվռալով մասնաշենքից մասնաշենք է անցնում:

 

«Սկզբում տետրիս մեջ դպրոցի հատակագիծն ունեի, գրված էր՝ որտեղ որ դասարանն է, որ կարողանամ հասնել: Ամեն դասարանի համար մի առանձին տետր ունեի ու գրում էի, օրինակ, օր առաջին. այսօր ծանոթացա այսինչ աշակերտի հետ, որն այսինչ բաներն է արել: Գրում էի, որ սկզբնական շրջանում կարողանայի հիշել երեխաներին: Դժվար էր 2-12-րդ դասարանի մոտ 140 աշակերտի անուն հիշելը, ամեն մեկի դիմաց թղթի վրա իր անունը գրում էի»:

Զինա Ղուկասյանը Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

2015 թվականին որպես ուսուցիչ Լոռու մարզի Լեռնահովիտ համայնք տեղափոխված 22-ամյա Զինա Ղուկասյանին դպրոցն առաջին հերթին ցույց տվեց իր «վախեցնող» կողմերը: Երեխաներին չէր հասկանում, բարբառն անծանոթ էր, խնդրում էր նույն բանը մի քանի անգամ կրկնել: Բայց ամենաշատը Զինային տխրեցրեց «ինչի՞ մասին եք երազում» հարցի պատասխանը:

 

«Աշակերտների 80 տոկոսը զարմանալիորեն ոչ մի երազանք չուներ: Զգացի, որ երեխաների մոտ արդեն ապատիկ վիճակ է՝ ոչինչ չենք ուզում անել, ոչինչ չի լինելու, երազելու իմաստ էլ չկա»:

 

Զինան հասկացավ, որ կրթելուց ոչ պակաս կարեւոր մի առաքելություն եւս ունի՝ վերադարձնել երեխաներին երազելու եւ ստեղծագործելու հնարավորությունը:

 

Զինան Դիլիջանից է, ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների բաժինը, ունի մագիստրոսի աստիճան: Տարբեր աշխատանքներ է փորձել, ու միշտ զգացել՝ իր տեղում չէ: Սովորելու տարիներին հասկացել էր դպրոցական ու բուհական կրթության բացերը:

Զինա Ղուկասյանը Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ես զգում էի, որ ուզում եմ կրթության ոլորտում փոփոխություն անել, բայց ինչ, ինչպես, շատ հարցական էր: Վախենում էի, որ կնայեմ, բայց չեմ տեսնի, որովհետեւ երբ մեջը չես, ինչ-որ բաներ չգիտես, կարող է ուղղակի չնկատես: Այդ դեգերումների մեջ ընկերներից մեկն ուղարկում է «Դասավանդիՙր, Հայաստան»-ի  հայտը: Միանգամից ոգեւորվեցի: Մտածեցի, որ կրթության ոլորտ մտնելու եւ կրթության ոլորտում իմ էական փոփոխությունը կատարելու լավագույն ճանապարհը դպրոցում դասավանդելն է, ու այնպիսի դպրոցում, որը կլինի գյուղական, կունենա ուսուցչի կարիք եւ պակաս հնարավորություններ՝ համեմատած քաղաքային դպրոցների հետ»:

 

Զինան օգոստոսի վերջին օրերին է իմացել՝ որտեղ է իր «մարտի դաշտը»: Համացանցում փնտրել է Լեռնահովիտը, քարտեզի վրա գտել ոչինչ չասող մի կետ: Ծնողների հետ մեկնել է գյուղ: Դպրոցի տնօրենն առաջարկել է իր տանն ապրել, որովհետեւ գյուղում ազատ տուն չկա: Բայց Զինան որոշել է բնակարան վարձակալել քաղաքում՝ Տաշիրում: Ամեն առավոտ Լեռնահովիտ գնալիս միկրոավտոբուսում դասի պլանն է կրկնում, տուն վերադառնալիս՝ էլ.փոստը ստուգում:

Զինա Ղուկասյանը Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Զինային հենց սկզբից վստահել են 5-րդ դասարանցիների դասղեկությունը: Ասում է՝ դա ցուցիչ էր, որ այստեղ սպասում են իրեն: Օգոստոսի 31-ին ոգեւորված գնաց դպրոց աշակերտների հետ ծանոթանալու, գրքերը բաժանելու: Բարձր դասարանցիների հետ շփումն ավելի դժվար ստացվեց:

 

«Առաջին երեք դասին մեզ լավ չէինք պահում, որովհետեւ ընկեր Ղուկասյանը բերեց իր օրենքները,- ասում է աշակերտուհիներից մեկը՝ ցույց տալով պատին փակցված կանոնները: - Դասի ժամին պետք է ձեռք բարձրացնելով խոսեինք, իսկ մենք էդ սովորությունն ընդհանրապես չունեինք: Ժամանակին պետք է գայինք, իսկ մենք պատահում էր, որ ուշանում էինք: Ուզում էինք կանոնները փոխել, բայց չստացվեց, ու մենք դարձանք ընկեր Ղուկասյանի նման»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Առաջին «ձախողումը» Զինան իր անփորձությանն է վերագրում:

 

«Դպրոցի համար կանոններ էի մշակել ու առաջին օրերին լուրջ դեմքով գնում, 11, 12-րդ դասարանցիներին ասում էի՝ դեղին քարտ, կարմիր քարտ: Բնականաբար երեխաները դա չէին ընդունում, ու ես հիմա հասկանում եմ, որ պիտի չընդունեին: Հետ եմ նայում ու զարմանում իմ ռիսկի վրա. գնացել եմ 18 տարեկան տղաներին ասում եմ՝ ձեզ դեղին քարտ կտամ: Հետո հասկացա, որ այդ ամենը պետք է ադապտացնել ըստ տարիքի, ու ամեն ինչ ավելի հարթ գնաց»:

 

Երիտասարդ ուսուցչուհու համար առաջնային էր աշակերտներին տալ այն, ինչի կարիքն ինքը զգացել է դպրոցական տարիներին՝ մտածելու, ստեղծագործելու հնարավորություն:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Փորձում էի հասկանալ՝ ինչպես անել, որ էրեխեքը խնդիրներ տեսնեն ու մտածեն, որ կարող են լուծել դրանք, նպատակներ ու հետո արդեն երազանքներ ձեւավորեն: Որոշեցի երեխաների հետ քննարկել համայնքի խնդիրները: Իրենք ամենաշատն ուզում էին այգի ունենալ: Մոտիվացիան շատ ուժեղ էր: Որոշեցինք, որ անպայման պիտի ֆինանսավորում գտնենք: Գյուղապետի հետ խոսեցինք, այգու համար տարածք հատկացրեց: Մեզ անհրաժեշտ էր 290 հազար դրամ: Նոր Տարուց առաջ երեխաների հետ ինտերնետով նայեցինք եւ տոնածառի խաղալիքներ, բացիկներ պատրաստեցինք, վաճառեցինք, 31 հազար դրամ ստացանք: Հետո դրամահավաք սկսեցինք: Բարեբախտաբար շատերն արձագանքեցին ու հավաքվեց 410 հազար դրամ: Ուրախ եմ, որ օգնել են նաեւ Ռուսաստանում բնակվող կամ արտագնա  աշխատանքի մեկնած լեռնահովիտցիներ, սփյուռքահայեր»:

Զինա Ղուկասյանը Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Այգին արդեն պատրաստ է. բարեկարգվել է, ծաղիկներ են տնկվել, մասամբ՝ ցանկապատվել է: Նստարաններ, ճոճանակներ են տեղադրել: Մտածում են նկարազարդել հարեւանությամբ գտնվող լքված տնակը, գյուղի պատմության թանգարան դարձնել կամ այլ նպատակով օգտագործել:

 

«Մենք կարող էինք դիմել Կարեն Կարապետյանին (Լեռնահովիտը ԱԺ պատգամավորի ծննդավայրն է): Բայց մենք ուզեցինք ամեն ինչ մեր ուժերով անել, որ մարդիկ հասկանան՝ այդ փոփոխությունը կարող են իրենք էլ անել»,- պատմում է Զինայի աշակերտներից մեկը:

 

Զինան ասում է, որ այգու գաղափարը շատ բան փոխեց թեՙ իր, թեՙ երեխաների մեջ:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Այս մեկ ու կես տարվա ընթացքում եղել են հազարավոր դեպքեր, որ իմ էրեխեքը կասկածել են՝ կկարողանա՞նք, թե՝ չէ, փողը կհավաքե՞նք, թե՝ չէ, բա որ ոչ ոք չգա մեր միջոցառմանը, բա որ ոչ ոք չնայի մեր վիդեոն: Բայց շատ ուրախ եմ, որ միասին անցել ենք այդ ամենի միջով: Հոգատարությամբ լցվեցին իրենց համայնքի նկատմամբ: Հիմա, երբ էրեխեքս տեսնում են՝ նպատակ դրեցինք, կարող ենք իրականացնել, դա պրոյեկտում են նաեւ իրենց գործունեության այլ ոլորտների վրա: Ու հիմա ինձ համար համոզմունք է դարձել՝ եթե ինչ-որ բան իսկապես ուզում ես, եթե հավատում ես, կարող ես: Գուցե ավելի շատ ժամանակ, ռեսուրս, նյարդ պահանջվի, քան՝ կանխատեսում էիր, բայց միանշանակ հնարավոր է»:

 

Զինան հիշում է, որ այգու ստեղծման համար որոշել էին դիմել մի ծրագրի, որի մասին իմացել էին վերջնաժամկետի օրը: Դասերից հետո մինչեւ ժամը 5-ը երեխաների հետ մնացել էին դպրոցում, մտքերն ի մի բերել: Հետո աշակերտներին ուղարկել էր տուն, ինքը շարունակել աշխատել:

 

«Նստած գրում եմ, մեկ էլ տեսնեմ էրեխեքս եկել են, ուտելիք են բերել ինձ համար՝ մտածեցինք սոված եք, Դուք էլ ուտեք»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Երեխաները գիտեն, որ ցանկացած հարցով կարող են դիմել ընկեր Ղուկասյանին: Կարեւորը սահմանը չանցնելն է:

 

«Ուսուցիչը պետք է հիշի, որ որքան էլ փորձում է ընկեր լինել, լայն իմաստով իրենց ընկերուհին չէ: Ես ձեզ հետ կխոսեմ, կկիսվեմ իմ փորձով, խորհուրդ կտամ, բայց երեկոյան ձեզ սուրճի չեմ հրավիրի: Սահմանը շատ նուրբ է, բայց պետք է պահել»:

 

Դասերին ու նաեւ արտադասարանային հանդիպումներին երեխաներն ազատ արտահայտվում են, խոսում մտահոգող հարցերի մասին՝ վստահ լինելով, որ իրենց չեն քննադատի, որ մյուսներից տարբերվող կարծիք ունենալը «հանցանք» չէ:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Մի բան, որ ես դպրոցում չեմ ունեցել, բայց ուզում եմ, որ իմ երեխաներն ունենան՝ սխալվելու հնարավորություն: Երբ մենք խնդիրը սխալ էինք լուծում, դա աշխարհի վերջն էր, մենք վախենում էինք կարծիք արտահայտել, որովհետեւ դա կարող էր լինել սխալ: Ես ուզում եմ, որ իմ աշակերտները հասկանան, որ սխալվելն է այն ճանապարհը, որը պիտի տանի դեպի ճիշտը: Առանց սխալվելու անհնար է: Ես ուզում եմ իմանան, որ իմ դասերին իրենք կարող են ու պետք է սխալվեն: Հիշում եմ՝ 4-րդ դասարանում էի, երեխաներից մեկին խնդիր տվեցի, սխալվեց, ասաց՝ հիմա ինձ երկո՞ւս եք դնելու: Էրեխեքը կողքից ասացին՝ չգիտե՞ս, որ ընկեր Ղուկասյանը սխալվելու համար երբեք երկուս չի դնում: Ինձ համար շատ կարեւոր էր, որ էրեխեքը դա հասկացել են, որովհետեւ ես իրենց բառացի չեմ ասել՝ հանգիստ կարող եք սխալվել»:

 

 

Երկու տարվա աշխատանքի գնահատականը աշակերտներն են տալիս՝ խոստովանելով, որ ավելի ինքնավստահ ու համարձակ են դարձել: Զինայի համար կարեւոր նպատակ է եղել հասկանալ՝ ի՞նչ հետաքրքրություններ ունեն իր աշակերտները, ինչպես բացահայտել  ու զարգացնել նրանց կարողությունները:

 

«Ծնողական ժողովներից մեկի ժամանակ իմ դասղեկական դասարանի ծնողներին հարցնում եմ՝ ի՞նչ են սիրում ձեր երեխաները, ինչո՞վ են սիրում զբաղվել: Ծնողների մեծ մասն այդ հարցի պատասխանը չուներ: Բայց երեխաների հետ մեկ տարի աշխատելով՝ ես գիտեմ, թե ով է սիրում ռեփ կարդալ, ով է շատ սիրում նկարել: Ուսուցիչը շատ հաճախ տեսնում է ավելի շատ ներուժ, քան՝ ծնողները»:

Զինա Ղուկասյանը Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Երեխաներին զուգահեռ Զինան նաեւ իր ներուժն է բացահայտել ու ամբողջությամբ ներդրել նպատակի իրականացման մեջ: Դժվար ու հուսահատ պահերին հենց նպատակն է նրան ուժ տվել:

 

«Ամենաճգնաժամային պահը եղել է առաջին հոկտեմբերը: Ամեն ինչ այնքան վատ էր, որ ուզում էի հրաժարվել ծրագրից: Ամեն օր դասից գալիս էի տուն, արտասվում էի: Ոչինչ չէի հասցնում, ոչինչ չէր ստացվում: Ինձ համար մեծ սթրես էր, կասկածներ ունեի, թե արդյոք այն մարդն եմ, ով պետք է դաս տա: Ամեն ինչ կուտակվել, քաոսային վիճակ էր ստեղծել: Բայց երբ նորից գրեցի, թե որն է իմ նպատակը, ինքս ինձ մոտիվացրեցի, հիշեցրի, թե ինչի համար եմ էստեղ, դա ուժ տվեց շարունակելու: Նաեւ տանս պատին էի մեծ տառերով գրել, թե ինչի համար եմ եկել, ամեն առավոտ արթնանում, տեսնում էի, ու փորձում էի շարունակել: Ու նաեւ ընկերս է շատ օգնել…»:

 

«Դասավանդիՙր, Հայաստան»-ի մասին Զինային ընկերն է ասել: Որոշել են միասին դիմել, բայց հետո ընկերն իր մասնագիտությամբ աշխատանք է գտել, սակայն Զինային օգնել է երազանքի հետեւից գնալ:

Զինա Ղուկասյանը Զինա Ղուկասյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Բացարձակապես չփորձեց ինձ հետ պահել, ասաց՝ ամեն ինչով կօգնեմ, կողքիդ կլինեմ, եթե պետք լինի, կգամ, ամեն ինչ լավ կլինի: Բնականաբար վախեր ու կասկածներ ունեինք, բայց համոզված էինք, որ եթե մեզ մոտիվացնում ու երջանկացնում է որոշակի նպատակ, մենք չենք կարող մեկս մյուսիս այդ նպատակից հետ պահել: Դա սիրո դրսեւորում չէ: Այս երկու տարիների ընթացքում ինձ թվում է՝ իմ ընկերն ավելի շատ գիտի իմ աշակերտների մասին, քան՝ որեւէ մեկը: Երեկոյան ժամ ունենք, ես զանգում, պատմում եմ՝ գիտես, էսօր 4-երի աշակերտն էս ինչ բանն է արել, 10-երի աշակերտն էս ինչ միտքն է արտահայտել: Ես էդ ոգեւորությունը կիսում եմ իր հետ, ու նույնը լինում է նաեւ ծանր պահերին՝ մոտս ոչինչ չի ստացվում, ամեն ինչ վատ է: Ու ինքը փորձում է ինձ մոտիվացնել: Շատ բան ավելի բարդ կլիներ, եթե այդ աջակցությունը չլիներ»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Աշակերտները տխրել են. ընկեր Ղուկասյանին «բաց թողնել» չեն ուզում: «Նշանված չլիներ, կպահեինք գյուղում, մի լավ երիտասարդ կճարեինք»,- ասում են: Տնօրենի ամուսինն էլ առաջարկել է՝ «եթե քեզ ու ամուսնուդ էստեղ տուն ու հող տանք, կմնա՞ս»:

 

Լեռնահովիտը Զինայի կյանքում անփոխարինելի տեղ ունի: Այստեղ գտել է կարեւորը՝ երազանք,  երազանքի համար պայքարելու ուժ, սովորեցրել երազել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Միանշանակ երջանիկ եմ: Ինձ թվում է՝ իմ կյանքը երկու շատ կարեւոր սյուների վրա է կառուցվում. մեկը անձնական հարաբերություններն են, երկրորդ՝ նպատակը, գաղափարական մասը, աշխատանքը, որին հավատում են, որի համար պատրաստ եմ ջանքեր գործադրել: Այդ երկու սյունն էլ շատ ամուր են, ու ես դրա համար շատ ուրախ եմ: Ու ինչքան էլ դժվարություններ լինեն, ինչքան էլ հոկտեմբերներ լինեն իմ կյանքում, երջանկությանը, բավարարվածությանը չեն խանգարի: Ծանր պահերն ավելի քիչ են եղել, քան՝ երջանիկները, երբ քո՝ ոչ մի անգամ ձեռք չբարձրացրած աշակերտը ձեռք է բարձրացնում, երբ այն աշակերտը, որի հետ մի տարի աշխատում էիր, որ խոսեր, միջանցքում քեզ տեսնում ու բարեւում է: Այդ պահին ներսումդ թիթեռնիկները սկսկում են թեւերը թափահարել: Երբ տեսնում ես, որ աշակերտը, որը ոչ մի դասի չէր մասնակցում, բեմադրության է մասնակցել, ու տեսնում ես՝ ոնց է ծիծաղում ու ժպտում, ուզում ես գոռալ, իր հետ ծիծաղել, ուրախանալ: Կողքից կարող են փոքր բաներ թվալ, բայց երբ դու ներսում ես, քեզ համար շատ մեծ ձեռքբերում է: Յուրաքանչյուր աշակերտի՝ ավելի լավը դառնալու ամենափոքր քայլն անգամ շատ մեծ բավարարվածություն, երջանկություն է տալիս»:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

 

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին