Ընկեր Վարդանյանը, որը ցույց տվեց երազանքին հասնելու ճանապարհը - Mediamax.am

exclusive
14890 դիտում

Ընկեր Վարդանյանը, որը ցույց տվեց երազանքին հասնելու ճանապարհը


Վանիկ Վարդանյանն իր աշակերտների հետ
Վանիկ Վարդանյանն իր աշակերտների հետ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Վանիկ Վարդանյանը
Վանիկ Վարդանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Վանիկ Վարդանյանն իր աշակերտների հետ
Վանիկ Վարդանյանն իր աշակերտների հետ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Վանիկ Վարդանյանը
Վանիկ Վարդանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Վանիկ Վարդանյանը
Վանիկ Վարդանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Բոլոր երեխաները՝ անկախ բնակության վայրից ու սոցիալական պայմաններից, ունեն լավագույն կրթություն ստանալու իրավունք: Հայաստանի գյուղական շատ համայնքներում, սակայն, ուսուցչի թափուր աշխատատեղերը տարիներով չեն լրացվում: Երբեմն մի ուսուցիչը ստիպված է լինում դասավանդել մի քանի առարկա, կամ որոշ առարկաներ պարզապես դուրս են մնում ուսումնական պլանից:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացմանգործունեություն: Ծրագրի 42 մասնակիցներն այս պահին դասավանդում են 5 մարզերի 35 գործընկեր դպրոցներում:

 

Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:

 

Մեդիամաքսը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակում են ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:

 

Վանիկին «ընկեր Վարդանյան» են դիմում Բագարանի նույնիսկ այն բնակիչները, որոնց ընտանիքում աշակերտ չկա: «Ընկեր դասատու»-ն էլ Վանիկի երկրորդ կոչումն է, որի մասին 22-ամյա ինժեները ոչ միայն չէր երազել, այլեւ՝ խուսափում էր: «Կյանքում չեմ մտածել մանկավարժ դառնալու մասին: Ու եթե նույնիսկ կատակով  ասեին, չէի կարող պատկերացնել»:

 

Ոչ մի հնարավորություն բաց չթողնելու՝ ուսանողական տարիներին ձեւավորված սովորության համաձայն Վանիկը դիմեց նաեւ «Դասավանդիՙր, Հայաստան» ծրագրին:  « …Երբ առաջին փուլն անցա, մտածմունքներս ավելացան. չգիտեի՝ ուրախանա՞լ, թե՝ տխրել: Հաջորդ փուլին էլ մասնակցեցի, էլի անցա: Մի կարեւոր, վճռական պահ եղավ իմ կյանքում, եւ ես ամեն ինչ թողեցի Աստծո հույսին: Զինվորական պարտադիր զննում պիտի անցնեի: Որոշեցի՝ եթե անցնեմ, կգնամ բանակ, եթե չանցա, ուրեմն հատուկ է էդպես ստացվում, որ ծրագրին մասնակցեմ: Բանակ չգնացի ու ընտրեցի մանկավարժի ճանապարհը»:

Վանիկ Վարդանյանը Վանիկ Վարդանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ամիսներ անց Վանիկը հասկացավ, որ շատ կարեւոր նպատակից իրեն ընդամենը 160 կիլոմետր էր բաժանում: Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղից հասավ Արմավիր՝ Բագարան համայնք: 68 աշակերտ ունեցող դպրոցում սպասում էին մաթեմատիկայի միակ ուսուցչին: Վանիկն ամենաշատ դասաժամերն ունի. դասավանդում է 5-12-րդ դասարանի 42 աշակերտի:

 

«Չեմ զգացել՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն ինչպես են անցել: Առավոտյան 8-ն անց կես գնում էի դասի, մինչեւ ոտքով վերադառնում էի տուն, 3-ն անց կես էր լինում: Հոգնած հաց էի ուտում, հաջող օրվա դասերը պատրաստում, հանկարծ աչքս ընկնում էր ժամացույցին՝ կեսգիշեր էր կամ ավելի ուշ: Քնում էի: Ու այսպես երկու ամիս: Փառք Աստծուն, հիմա հունի մեջ եմ ընկել»:

Վանիկ Վարդանյանը Վանիկ Վարդանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Նոր կյանքին հարմարվելուն հատկապես նպաստել են բագարանցիները: Գյուղի երիտասարդները եկել-ծանոթացել են, հետաքրքրվել՝ ինչ խնդիրներ ունի, ինչով կարող են օգնել: Շատերի հետ Վանիկն արդեն ընկերացել է: Տանը, որը վարձակալել է, ավելի քան 7 տարի ոչ ոք չէր բնակվել: Հարեւանների հետ մաքրել են, կարգի բերել: Հարեւանների օգնությամբ նաեւ կենցաղային խնդիրներ է լուծում:

Վանիկ Վարդանյանը Վանիկ Վարդանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ամբողջ գյուղը ջուրը բերում է աղբյուրից, որը մոտ երկու կիլոմետր հեռու է իմ տանից: Մինչեւ փետրվար հարեւաններն են ինձ ջուր տվել: Ճաշ են եփում, հյուրասիրում: Շնորհակալ եմ գյուղի հյուրընկալության համար: Եթե այդ աջակցությունը չլիներ, հնարավոր է՝ չդիմանայի: Աշխատանքային ծանրաբեռնվածությունը տանելի է, բայց երբ դրան գումարվում են կենցաղային հոգսերը, լուրջ խնդիր է դառնում»:

 

Գյուղում առանց մեքենա դժվար է: Վանիկը հիշում է, որ քաղաք գնալու համար ձմռանը ժամերով կանգնում էր գլխավոր ճանապարհին: Եթե բախտը բերեր մեքենա անցներ, կգնար, եթե՝ ոչ, վերադառնում էր գյուղ ու հաջորդ օրը կրկին փորձում բախտը: Ի ուրախություն իրեն ու աշակերտներին մեքենա է գնել: Դպրոց գնալ-գալուց ուսուցիչներն ու աշակերտները Վանիկի մշտական ուղեւորներն են:

 

Վանիկն իր շատ աշակերտներից մի քանի տարով է մեծ: Սա եՙւ օգնում է, եՙւ խանգարում:

 

 

«Շատ դժվար է, որ քեզնից ընդամենը մի քանի տարով մեծ մեկը գալիս է, ուզում է ուսուցչություն անել: 12-րդ դասարանի տղաները բոյով, հասուն մտքով, կայացած մարդիկ են, վաղը գնալու են բանակ: Չես կարող նրանց ստիպել, պարտադրել: Պիտի փորձես, այսպես ասած, հաշտության եզրեր գտնել, որ պահպանես հեղինակությունդ, չթողնես սահմանն անցնել, բայց ոչ էլ քեզ շատ բարձր պահես: Հասկանում եմ, որ գրեթե իմ հասակակիցներն են, որոշ հարցերում զիջումների եմ գնում, բայց դա էլ պետք է տեղին լինի ու չափի մեջ: Ընդամենը 5 տարի առաջ ես էի աշակերտ: Հիմա փորձում եմ ինձ պատկերացնել իրենց դերում, հասկանալ, որովհետեւ երբ մենք չարություն էինք անում, մեզ վրա բարկանում էին ուսուցիչները, ասում էինք՝ իրենք աշակերտ չե՞ն եղել: Ես իմ աշակերտներին ազատ եմ թողնում, ոչ մեկին չեմ ասում՝ ձայն չհանես, եթե, իհարկե, կարգապահության հետ կապված չէ: Դասին կարող ես խոսել, կարող ես հարցեր տալ, մասնակցել քննարկումներին, վարժությունների լուծմանը, ամեն ինչին, եթե պետք է, կարող ենք միասին ծիծաղել»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Վանիկի դասերին ուսուցիչների պահանջած «կատարյալ լռության»-ը չես հանդիպի: Երբեմն ամենացածրը հենց իր՝ ընկեր Վարդանյանի ձայնն է: Դասին մասնակցում են բոլորը՝ ամեն մեկն իր գիտելիքի ու կարողության չափով: Եթե խնդիրը լուծել չեն կարողանում, առնվազն համառոտագրում են: Վանիկն ասում է՝ լուրջ ձեռքբերում ունեն՝ աշակերտներից շատերին ցածր գնահատականով չես վախեցնի, բարձր գնահատականի համար չես ստիպի դաս սովորել:

Վանիկ Վարդանյանն իր աշակերտների հետ Վանիկ Վարդանյանն իր աշակերտների հետ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Առաջին դասին ես բուրգով, աստիճանական քայլերով ցույց էի տվել, թե իրենց գործողություններն իրենց ուր կարող են տանել. սկզբում դպրոցն է, եթե լավ են սովորում, քիչ-քիչ բարձրանում, հասնում են իրենց երազանքներին: Ես երեխաներին տալիս եմ ընտրության հնարավորություն՝ եթե չսովորես, էսպես կլինի, եթե սովորես՝ էսպես: Երբ պարտադրում ես, հակազդեցություն է առաջանում: Երեխա կար, որը չէր սովորում, համոզեցի, սկսեց լավ սովորել: Հիմա դասին չի կարողանում հանգիստ նստել, ուզում է պատասխանել, գրատախտակին գրել: Կարեւոր չէ՝ 5 կամ 10-րդ դասարանում, ես ուզում եմ, որ իրենք հասկանան՝ ինչի համար են դպրոց գալիս, ինչ է իրենց պետք: Ես 2 գրեթե չեմ նշանակում, որովհետեւ չեմ ուզում, որ երեխան գա իմ դասին 2 չստանալու համար: Գնահատականի գաղափարը փորձում ենք հանել: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները գնահատականից կախում ունենան»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Վանիկն իր կարեւոր առաքելության ու երեխաներին առավելագույնը տալու ձգտման մասին խոսում է ցածրաձայն, զուսպ զգացմունքներով: Բայց երեխաների մասին պատմելիս անպայման հպարտությամբ շեշտում է՝ «իմ աշակերտները»: Վանիկն էլ «մերն» է դարձել դպրոցի ու համայնքի համար: Բագարանցիների կողքին կանգնած է. օգնում է՝ ինչով կարող է:

 

«Ինչ հրաշք եղավ, որ Վանիկն եկավ մեզ մոտ: Մեր հեռավոր գյուղերի դպրոցների համար շատ կարեւոր են էսպիսի մարդիկ: Նոր շունչ է բերել, իսկ նոր շունչն էլ հասկանում եք, թե ինչ է մեր գյուղերի համար: Էնքան լավ է լեզու գտնում երեխաների հետ, էնքան են սիրում իրեն: Դժվար է աշակերտների հետ՝ ընկերական ես լինում, չի ստացվում, խիստ ես լինում, չեն ընդունում: Վանիկը ոսկե միջինն է գտել»,- ոգեւորված պատմում է ավագ մանկավարժ Անահիտ Քոչարյանը: Վանիկի դրական ազդեցությունը զգացել է ոչ միայն դպրոցում, այլեւ՝ հենց իր ընտանիքում: Վանիկի օրինակին հետեւելով՝ նաեւ իր աղջիկն է այս տարի դիմել «Դասավանդիՙր, Հայաստան»-ին:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Կկարողանա՞մ» հարցին Վանիկը պատասխաններ էր փնտրում մինչեւ դպրոց մտնելը: Անհանգստությունները հաղթահարեց Դիլիջանի Ամառային ինստիտուտում, որտեղ ուսուցչին անհրաժեշտ հմտություններ են ստանում: Գյուղական համայնքներում մասնագիտական խնդիրներին գումարվում են նաեւ կենցաղային դժվարությունները, որոնք, ըստ Վանիկի, միայն գյուղում ապրողներին են տեսանելի: Ձմռանը ցուրտ է, դասերը կրճատվում են մինչեւ 20-30 րոպե: Երկկոմպլեկտ դասարանների պարագայում ստիպված են կիսել այդ թանկ րոպեները: Ցուրտ օրերը հաղթահարում են, սկսվում է գյուղատնտեսական աշխատանքի շրջանը. դպրոց գնալու փոխարեն երեխաները հաճախ դաշտերում ծնողներին են օգնում:

 

Բոլոր դժվարություններով հանդերձ, Վանիկը փորձում է ցույց տալ, թե երազանքներին հասնելու համար որքան կարեւոր է կրթությունը:

 

«Առաջին կարեւոր քայլը, որ արեցինք, մի խումբ երեխաների տարանք Դիլիջանի UWC քոլեջ: Այդ այցելությունը նրանց կյանքում շատ լուրջ փոփոխություններ բերեց: Ծնողներից ոմանք ասում են, որ դրանից հետո իրենց երեխան այլ կերպ է սկսել մտածել, որովհետեւ ես իրենց ասացի՝ դուք կարող եք հասնեք դրան»:

 

12-րդ դասարանցի մի աշակերտ հստակ որոշել է՝ տնտեսագետ է դառնալու, ուզում է բանկում աշխատել: Ւսկ մեկ այլ տղա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է հաճախում, ծրագրավորող է դառնալու:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Վարդանյաաա՜ն…» դաշտի տարբեր ծայրերից լսվում է աշակերտների ձայնը:  Ֆուտբոլի դաշտում ուսուցիչ-աշակերտ չկա, բոլորը հավասար են: Սպորտային հագուստով բարձրահասակ տղաների մեջ Վանիկին առանձնացնելը դժվար է: Երկու օրը մեկ դասերից հետո հավաքվում են մարզվելու, խաղալու: Այս գյուղում ֆուտբոլը «հարգված» մարզաձեւ է, ասում են՝ Բագարանը պրոֆեսիոնալ խաղացողներ է տվել: Ֆուտբոլի խմբակ ստեղծելով՝ Վանիկն առաջին հերթին նպատակ է ունեցել փոխել երեխաների միօրինակ առօրյան, զբաղվածություն ապահովել:

 

«Հիշում եմ, երբ առաջին անգամ երեխեքին ասացի, որ դաշտ ենք գնալու, դեռ մեքենա չունեի, իսկ դաշտը գյուղի մյուս ծայրում է: Ոտքով գնում եմ, ճանապարհին մարդիկ հարցնում են՝ «Դասատուն դո՞ւ ես: Բա գնա, էրեխեքը մի ժամ դաշտում քեզ են սպասում»: Անհամբեր էին, շուտ էին գնացել: Մեծ խանդավառություն էին ապրում, որ իրենց դասատուն իրենց հետ ֆուտբոլ է խաղալու: Երիտասարդներ, տարիքով մարդիկ երբեմն գալիս, խաղում են մեզ հետ»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Բագարանը սահմանամերձ գյուղ է: Թուրքիայում երթեւեկող մեքենաներն անզեն աչքով են երեւում: Ֆուտբոլի դաշտը փշալարերով է պատված: Խանութից գնած գնդակներն առնվազն 2 օր են դիմանում: Վանիկը նամակ է գրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ամուր գնդակներ են տրամադրել:

 

«Թիմդ թուլանում ա, արի մի գոլ էլ խփիր»,- կանչում են դաշտից հեռացող ուսուցչի հետեւից:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ես աշխատում եմ ազնիվ լինել, որ երեխան չկորցնի վստահությունն իմ հանդեպ: Եթե միայն խոսքեր են, քեզ չեն հավատա: Աշխատում եմ հնարավորինս պահել իմ խոստումները. եթե ասացի՝ այսինչ բանն անելու ենք, պետք է անենք, այլապես երկրորդ անգամ չեն հավատա: Իսկ ես աշխատում եմ վստահություն ձեռք բերել իմ երեխաների մոտ: Ուզում եմ սուտ խոսելը վերացնենք: Երբ մենք էինք երեխա ու տնային առաջադրանքը չէինք գրում, տարբեր պատճառաբանություններ էինք գտնում: Իսկ ես իմ երեխաներին ասել եմ՝ մի խաբեք, չեք գրել, ասեք՝ չեմ գրել, դրա համար ձեզ ոչ ոք ոչինչ չի անելու: Ինչքա՞նն է ստացվել, ցույց տուր, էդտեղից շարունակենք»:

 

Վանիկն ասում է, որ ծրագրով նախատեսված երկու տարում փորձելու է առավելագույնս օգտակար լինել իր համայնքին: Չի մոռանում խոսել նաեւ իր կյանքում տեղի ունեցած կարեւոր փոփոխությունների մասին. Բագարանում սովորել է ինքնուրույն ապրել, ինքնուրույն լուծել խնդիրները, կայանալ աշխատանքային միջավայրում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Եթե ես չդիմեի այս ծրագրին, սոցիալական պայմաններից ելնելով՝ բուհն ավարտելուց հետո գնալու էի Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, եւ ուսումս կիսատ էր մնալու: Իսկ ես շատ էի ուզում մագիստրատուրայում սովորել: Երբ իմացա, որ դասավանդելուն զուգահեռ նաեւ Գյումրու մանկավարժական համալսարանում եմ սովորելու, եթե մի փոքր կասկած ունեի, դա էլ վերացավ: Երբ այդ ճանապարհին նաեւ քո երազանքն է իրականանում, ավելի մեծ ոգեւորությամբ ես անում աշխատանքդ: Ես շատ ուրախ եմ, որ կա այն, ինչ կա»:

 

Վանիկը կյանքում պատահած դժվարություններին վերաբերվում է, ինչպես մաթեմատիկական խնդիրներին: Դրանց լուծման համար կարող է ամբողջ օրը գրիչը ձեռքից ցած չդնել, մտածել մինչեւ ուշ գիշեր, իսկ առավոտյան աչքերը բացում է, ու լուծումը հանկարծ գալիս է մտքին՝ բերելով հաղթանակի հաճույքը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Եՙւ ես սկսեցի ինձ հավատալ, եՙւ երեխաներս սկսեցին իրենք իրենց հավատալ: Այս դժվարությունները անցանք, ուրեմն կարող ենք, ամեն ինչ էլ հնարավոր է փոխել, հնարավոր է առաջ գնալ, ուղղակի շատ աշխատասիրություն ու հզոր կամք է պետք: Նույնը երեխաների պարագայում է, որովհետեւ ես ասում եմ՝ դու կարող ես լուծել, դու կարող ես լավ սովորել: Առաջ, երբ ասում էի՝ ձեզնից մեկը վաղը կարող է դառնալ վարչապետ կամ նախագահ, այլ կերպ էին նայում, բայց հիմա հավատում են: Ու ամենակարեւորը այդ հավատն է»:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

 

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին