Լաուրա Մանուկյան. Իմ տատիկը, իմ պապիկը - Mediamax.am

1530 դիտում

Լաուրա Մանուկյան. Իմ տատիկը, իմ պապիկը


Լուսանկարը`


Մանկությանս լույսը, մանկությանս հիշողությունների գլխավոր կիզակետում նա է՝ ում անունը կրում եմ այժմ: Շատերի հիշողություններում մանկությունը ասոցացվում է խաղալիքների հետ. իմ դեպքում մանկությունս տատս էր: Ինձ բոլորը հիշում են ՙտատիս բռոշկեն՚ անունով, միշտ նրա հետ էի ուր էլ, որ լինեի: Հիմա տատս է ինձ հետ. խորհուրդներ է տալիս վերևից, զգում եմ նրա ներկայությունը: Նրա հետ կապված հիշողությունները ամենավառն են իմ կյանքում: Հերթական անգամ, երբ գնացել էինք շուկա առևտուր անելու ես՝ անջատվածս, մտքում կրկնելով բազմապատկման աղյուսակը կորցրի տատիս, դե վաճառողներից շատերն էին արդեն մեզ ճանաչում առաջին անգամը չէ որ շուկայում էինք: Մի քանի կաթիլ արցունքներից հետո բոլորը խառնվեցին իրար ու գտան տատիս: Հա ի դեպ արցուքների մասին ես լացկան երեխա եմ եղել չնայած ոչ մի էական փոփոխություն չկա դեռ. տատս միշտ ասում էր, որ աչքերիս մեջ՝ ներքևի հատվածում պարկիկներ ունեմ ու մի թեթև ոչ իմ սրտով արտահայտություն նրանք պատռվում էին ու արցունքները  թափվում հատիկ-հատիկ: Դե տատիս մասին խոսելիս չեմ կարող չխոսել պապիս մասին իսկական հայ մարդու: Պապս զինվորական է թեև լրացել է նրա ութսուներորդ տարեդարձը, բայց նա այժմ էլ մնում է զինվորական: Ի դեպ պապիս տարեդարձի օրը նրան գնդապետի կոչում տվեցին հուզմունքն ու հպարտությունը խառնվել էին իրար չէ, որ ես գնդապետի թոռն եմ: Պապիս ու ընտանիքիս անդամների համար ես խաղաղության աղավնին եմ հաշտեցնում եմ բլորին ու կռվում բոլորի հետ: Դե սովորական բաներ են, այդքան էլ էական չեն: Հիմա հերթը մյուս՝ մորական տատինս է: Պաշտում եմ տատիս սարքած յուրաքանչյուր ուտեստ: Ոսկի ձեռքեր ունի տատս: Դե բոլորի համար իրենց բակը լավագույնն է, իսկ ինձ համար մանկուց լավագույն բակը՝ տատիկենցս բակն է: Այնտեղ է անցել մանկապատանեկությանս տարիները: Տատս միշտ ասում է ամենաջիգյարով թոռս դու ես: Դե մնացած տասնմեկ թոռների աչքից հեռու, թե չէ կուտեն ինձ: Իսկ մորական պապիս մասին խոսելիս աչքերիս առաջ նրա նկարն է հպարտ չերևացող ժպիտով նկարը: Մանկությանս լույսը, գեղեցկության խորհդրանիշն ու հպարտությանս պատճառները: Սիրում եմ Ձեզ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին