Միլենա Առուստամյան. Տատերս - Mediamax.am

2455 դիտում

Միլենա Առուստամյան. Տատերս


Լուսանկարը`


- Տատ, ախր 40 տարվա մանկավարժ էս, ինչի՞դ են պետք էս սերիալները:

 

- Դու էլ նայի մեջը լիքը խրատներա տալիս, էստեղ գիտես չէ…

 

Նորից դուռը փակում եմ, ու գնում տատիս տնից, չեմ սիրում, որ իրական կյանքը թողած, սերիալնա պատմում: Ախր տատ ջան, ողջ կյանքդ դու էս ուրիշներին խևատներ տվել, քանի՜, քանի՜ սերունդ էս դաստիրարակել, ինչ քնքշությամբ են հիշում քեզ քո աշակերտները, և ամեն անգամ այցելում քեզ: Քո կյանքը, որ պատմես մի ամբողջ ֆիլմ կնկարվի,բազմաժանր, անգամ սարսափ: Հա… սարսափ ասեցի հիշեցի, Սիբիրից էլի պատմություններ կան, կպատմես չէ՞, էս հիմիկվա ֆիլմերը հեչ էլ վախենալու չեն: Բա որ եկաք Գորիս, ռմբակոծություններից չե՞ք գժվել, ես էտ տանջալիծ պայմաններում 1 երեխա էլ չէի կարող պահել, դու ո՞նց էս համարձակվել 3-ին մեծացնել ու առանց ամուսնու: Տատս մինչև օրս ինձ պատմում է դրվագներ իմ մանկությունից, համակ ուշադրությամբ լսում եմ, ու լիաթոք ծիծաղում:

 

Ասումա շատ վախկոտն էիր հա, պապիդ նկարը տենում էիր լացելով ինձ կանչում թե երգի քնեմ, երգում էի, էնքան անուշ ու ազատ էիր քնում, որ ստիպված գնում էի բազմոցին քնում: Քո շնորհիվ կախարդն ու գայլը չեկան իմ հետևից: Առավոտ կանուխ գնում էր իմ համար տաք կաթ բերում ու էնպես՜ համով էր, որ լեզուս վառելով արագ-արագ խմում էի, որ երկրորդը տա: Մի օր էլ փորիկս ցավաց, մածուն տվեցիր անցավ, բայց ինձ դա չբուժեց, այլ քո անհանգստությունն ու ջերմությունը:

 

Մարդիկ սթրեսից ազատվելու համար հակասթրես խաղալիքներ են գնում, ես էլ բավականա այցելեմ քեզ, էնքան հարցեր էս տալիս, որ ատամիս ցավնելա անցում: Ինձ արդեն մեծավարի խորհուրդներ էս տալիս, ես էլ ջահել եմ, անփորձ ու կամակոր, չեմ լսում, բայց ոչինչ կմեծանամ գլխիս կտամ: Ես էլ քեզ, որպես երիտասարդ բացատրում եմ քո նոր գնած հեռախոսի հնարավորությունները, արդեն չորրորդ անգամ: ժամանակի հետ հասկացա,որ մանկան նման էս դարձել, ամեն հասարակ բանից նեղանում էս, սկսել եմ զգույշ խոսել հետդ, որ չտխրես, առանց այդ էլ կյանքը դաժան է գտնվել քո հանդեպ…

 

Ժամը 8:00 է, ու դու զանգում էս, թե քեզ տեսա վազելուց, կանչեցի չլսեցիր, էլի էն զահուրմարները ականջիդ էր, հա բա ուրիշ ի՞նչ կա: Այ էսպես ա եղել միշտ, ամենից շատ դու էս հարցրել մեր որպիսությունը ու ավելի ուժեղ քո սիրտնա ցավել, երբ մեկիս մատը փուշա մտել: Ինչքան ուրախ եմ, որ քեզ ունեմ իմ ընկեր,իմ ուսուցիչ: Կնճիռներդ շատացել են տատ…

 

Չեմ կարող չպատմել մյուս հերոս տատիս մասին, որը արցախյան ազատամարտի ժամանակ բուժել է բազմաթիվ վիրավորների, ցուցաբերել առաջին օգնություն, օր ու գիշեր հսկել իրենց անցավ քունը: Ես էլ եմ իր ճանապարհով շարժվում, ուզում եմ լավ բուժքույր դառնալ, բայց գիտելիքներս մարտի դաշտում չցուցաբերել: Իրեն անսահման բարությամբ ու հոգատարությամբ են հիշում մինչ օրս և ժպիտով ասում՝ Ժասմենի թոռն է, ես էլ հպարտություն եմ ապրում: Իսկ հայրիկիս ընկերները մեր տուն հյուր գալուց հիշում են քո հյուրասիրությունները, քո համով ուտելիքները, որոնք գոհացրել են անգամ քմահաճ պապիս:

 

Արդեն 2 տարին կլրանա ինչ դու չկաս, բայց ամեն Աստծո օր հիշում ենք քեզ, դու ուրիշ էիր տատիկս:

 

Մարդկանց հարստությունն էլ. գումարով չէ չափվում, այլ անհոգ մանկությամբ, տատ ու պապերով, ծնողներով ու շուրթերի վերև գոյացած կնճիռներով:

 

Հեռախոսս զանգահարումա, տատիկս ա

 

- Միլեն, արի մեր տուն էս հեռուստացույցը էլի չի աշխատում, քո համար կաթնաշոռ եմ սարքել, միանգամից ճնշումս էլ կչափես…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին