Փարիզից՝ Երեւան, փողոցից՝ ցուցասրահ - Mediamax.am

Նոյեմբեր 02, 2025
exclusive
161 դիտում

Փարիզից՝ Երեւան, փողոցից՝ ցուցասրահ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Զուրաբյանը
Արամ Զուրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Զուրաբյանը
Արամ Զուրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Ալեքսանյանը
Մարիամ Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՆՓԱԿ

Լուսանկարը` ՆՓԱԿ

Մարիամ Ալեքսանյանը
Մարիամ Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Փողոցի շունչը, պատերի ճիչն ու գրաֆիտիի գույները տեղափոխվել են ցուցասրահ. ներսում հնչում է քաղաքի ձայնը՝ առանց մեքենաների աղմուկի։ Սթրիթ արտը կամ փողոցային արվեստը, որը սովոր է պատահական անցորդների հայացքներին, հիմա մարդկանց դիմավորում է լռության մեջ՝ պահպանելով իր անկեղծությունն ու էներգիան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) գործում է «Փարիզ–Երեւան. Սթրիթ Արտ» ցուցահանդեսը, որի համադրողներն են Նիկոլա Լոգերո-Լասերը եւ Արամ Զուրաբյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսում կարող եք ծանոթանալ ժամանակակից փողոցային արվեստի համաշխարհային առաջատարների՝ Բենքսիի, Օզմոյի, Ֆեյրի Շեփարդի, Քրակենի, Լոգան Հիքսի, Մանքիբըրդի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այցելուները կտեսնեն Փարիզի սթրիթ արտի հեղինակների 25 բնօրինակ գործերը, ինչպես նաեւ երեք հայ արվեստագետների՝ Մարիամ Էներգետիկի, Սիրաուշ Աղաջանյանի եւ Տարոն Մանուկյանի աշխատանքները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թվում է, սթրիթ արտը եւ ցուցահանդեսային տարածքը դժվար է պատկերացնել միասին։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց ճիշտ համադրության դեպքում սթրիթ արտը պահպանում է իր ազատությունն անգամ փակ տարածքում։

Արամ Զուրաբյանը Արամ Զուրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսի համադրող Արամ Զուրաբյանը նշում է. 

 

«Սթրիթ արտը միշտ եղել է ազատության եւ բողոքի արտահայտման միջոց: Այն խոսում է հասարակության անմիջական խնդիրների մասին՝ առանց ֆիլտրերի»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսի գաղափարը ծնվեց ՆՓԱԿ-ի թիմի Փարիզ կատարած այցից, որտեղ ծանոթացան սթրիթ արտի պատմությանն ու զարգացման ճանապարհին: 

Արամ Զուրաբյանը Արամ Զուրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայաստանում մարդիկ սովոր են դասական արվեստ դիտել, եւ մեր նպատակն է ցույց տալ, որ փողոցային արվեստը նույնպես կարող է ուսուցողական, մտածելու տեղ թողնող եւ ազդեցիկ լինել», - ասում է Արամը:

 

Ցուցահանդեսը նաեւ կրթական բաղադրիչ ունի: 

Մարիամ Ալեքսանյանը Մարիամ Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՆՓԱԿ-ի կրթական ծրագրերի պատասխանատու Մարիամ Ալեքսանյանը բացատրում է. 

 

«Ուզում ենք, որ երեխաները ոչ միայն տեսնեն, այլեւ փորձեն ստեղծել, պատկերացնել գույները, տեխնիկան, կերպարները եւ սովորեն քաղաքային արվեստի պատմությունը: Սա նրանց հնարավորություն է տալիս հարստացնել երեւակայությունն ու ճանաչողական հմտությունները՝ միաժամանակ հասկանալով սոցիալական շերտերը, որոնցով խոսում է սթրիթ արտը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Էքսկուրսիաները նախատեսված են 9–12-րդ դասարանների աշակերտների համար, խմբում ընդգրկվում է 25–ից 30 մասնակից: Յուրաքանչյուր էքսկուրսիա տեւում է 2 ժամ՝ երեքշաբթի եւ շաբաթ օրերին: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ծրագրի շրջանակում Ապարան քաղաքում ստեղծվել է «Միկրոտիեզերք» մուրալը՝ մեծածավալ որմնանկարը:

Լուսանկարը` ՆՓԱԿ

«Միկրոտիեզերք»-ը, որի հեղինակը փառատոնի մասնակից արվեստագետ Բոլտն է, պատկերում է անձնական դիցաբանությունից ծնված կերպարներ։

Լուսանկարը` ՆՓԱԿ

«Այն կերպարների մեջ, որոնք Բոլտը ստեղծել է, կարելի է շատ հայկական տարրեր նկատել՝ նուռը, թանը։ Դրանք շատ հետաքրքիր ձեւով համահունչ են նրա՝ տարբեր մշակույթներից վերցված կերպարների հետ», - ասում է Մարիամ Ալեքսանյանը։

Մարիամ Ալեքսանյանը Մարիամ Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ապարանի մուրալը դարձել է նաեւ կրթական հարթակ, որտեղ տեղացի դպրոցականներն ու պատանիները հնարավորություն են ստացել ստեղծագործել մեծամասշտաբ ձեւով՝ իրական քաղաքային միջավայրում աշխատելով արվեստագետի կողքին։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

ՆՓԱԿ-ը ոչ միայն արվեստը ցուցադրելու, այլեւ հասարակության մտածողության սահմաններն ընդլայնելու նպատակ ունի: 

 

«Մարդիկ գալիս են, դիտում են, հարցեր տալիս, մտորում են եւ նոր հայացքով վերադառնում տուն: Իսկ երեխաները, ովքեր առաջին անգամ են հանդիպում սթրիթ արտին, ոգեշնչվում են, եւ հնարավոր է՝ վաղը հենց նրանք դառնան նոր սերնդի արտիստները», – ասում է Արամ Զուրաբյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստրիթ արտը Հայաստանում դեռ ձեւավորվող մշակութային լեզու է ու նոր է փորձում հիշողության, ինքնության եւ ստեղծարար ազատության տարածք դառնալ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

2020 թվականի պատերազմից հետո քաղաքի պատերին հայտնվեցին զոհված զինվորների դիմանկարները. սա հասարակության ցավի, կորստի եւ հիշողության արտահայտություններից էր։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց մեկ այլ ճշմարտություն էլ կա. երիտասարդներն այսօր հաճախ ասելիք չունեն՝ նրանց ձայնը չի լսվում, եւ այդ լռությունն է, որ պատերը դատարկ է թողնում։ Երբ չկան հարցեր, կասկածներ ու երազանքներ, ողբն ու սուգը գերիշխող են դառնում։

 

Գուցե հենց սթրիթ արտը դառնա այն տարածքը, որտեղ նոր սերունդը կարող է սկսել խոսել՝ բարձրաձայնել իր մտորումները, կասկածները, բողոքն ու սերը։ 

 

«Փարիզ–Երեւան. Սթրիթ Արտ» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբեր: 

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին