Քաշաթաղից Անահիտի նոր աշխատանքը, REACT-ը եւ Սեդրակ Մամուլյանի դասերը - Mediamax.am

exclusive
6337 դիտում

Քաշաթաղից Անահիտի նոր աշխատանքը, REACT-ը եւ Սեդրակ Մամուլյանի դասերը


Անահիտ Մամիկոնյանը
Անահիտ Մամիկոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մամիկոնյանը
Անահիտ Մամիկոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Մամիկոնյանը
Անահիտ Մամիկոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուշանիկ Ներսեսյանը
Շուշանիկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուշանիկ Ներսեսյանը
Շուշանիկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Անահիտ Մամիկոնյանն ամեն առավոտ միացնում է փոքրիկ արտադրամասի վառարաններն ու ողջ օրվա ընթացքում պատրաստում թարմ թխվածքներ։ Անահիտի ընտանիքը Արցախի Քաշաթաղի շրջանի Գողթանիկ համայնքից է, 44-օրյա պատերազմից հետո տեղահանվել եւ տեղափոխվել է Էջմիածին։

 

Մանկավարժ Անահիտը պատերազմից հետո մասնակցել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի աջակցությամբ ընթացող «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության եւ ինտեգրման ծրագրի» շրջանակում անցկացվող հրուշակագործության դասընթացին եւ ձեռք բերել նոր մասնագիտություն։

 

Ամեն ինչ սկսել զրոյից

 

Մինչ տեղահանվելը Գողթանիկի միջնակարգ դպրոցում տարրական դասարանների դասվար էի։ Էջմիածին տեղափոխվելուց հետո ոչինչ չունեինք, բայց կարողացանք ամեն ինչ սկսել զրոյից։ Պատերազմից հետո տեղահանվածների համար նախատեսված մի քանի ծրագրի մասնակցեցի, մասնագիտական որակավորման դասընթացներից մեկն էլ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն էր կազմակերպել։ Կազմակերպության հետ կապը մինչ դասընթացը կար։ Արցախից տեղահանվելուց հետո նրանք մեզ տրամադրել էին սննդի, հիգիենայի փաթեթներ, 2 տարի փոխանցել կոմունալ վճարները, իսկ դասընթացի ավարտին էլ տրամադրեցին ջեռոց, որն օգտագործում եմ արտադրամասում։

Անահիտ Մամիկոնյանը Անահիտ Մամիկոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրուշակագործության դասընթացները տեւեցին վեց շաբաթ։ Դասերը հագեցած էին, բաղկացած տեսական մասից ու գործնական աշխատանքից, որոնց ընթացքում ավելի շատ գիտելիքներ ստացանք, քան նախատեսված էր ծրագրով։

 

Անցած տարվա մարտ ամսին Էջմիածնի Չարենցի 16 հասցեի դիմաց բացեցինք «Գողթան» թխվածքի արտադրամասը, սկզբում աշխուժությունն ավելի շատ էր, թաղամասի բնակիչների համար նորություն էր։

Անահիտ Մամիկոնյանը Անահիտ Մամիկոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտադրամասը բացվում է առավոտյան 9-ին, դռները բացելուց հետո առաջինը մաքրությամբ եմ զբաղվում, հետո հագնում գոգնոցն ու միացնում ջեռոցները։ Իմ եւ հաճախորդների համար կարեւոր է, որ ամեն ինչ թարմ լինի, հաճախ զանգով պատվիրում, հետո գալիս ու տաք խմորեղեն են տանում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնականում շեշտը դրված է գաթաների եւ կտորով թխվածքների վրա, տոնական տորթերը միայն պատվերներով ենք պատրաստում։ Մինչեւ 12 տեսակի կտորային խմորեղեններ ենք պատրաստում։ Մեզ մոտ գերակշռում են քիչ կրեմով թխվածքները, 4-5 տեսակի գաթա ունենք, բայց ամենամեծ պահանջարկն ունեն կաթնաշոռային թխվածքաբլիթները։

 

Հոբբիից՝ պրոֆեսիոնալ մոտեցում

 

Խմորեղեն պատրաստելն ինձ համար միշտ հոբբի է եղել, հիմա՝ աշխատանք։ Կարող ես ընտանիքիդ համար համեղ թխվածքներ պատրաստել, բայց երբ գիտես, որ արտադրանքը հասնելու է հաճախորդին, պետք է ավելի պրոֆեսիոնալ մոտենաս։ Այդ հարցում ինձ շատ օգնեց հրուշակագործության դասընթացը։ Չեմ ասի, թե մեծ քայլերով եմ առաջ գնում, բայց կարեւորը սկիզբն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտադրամասը քաղաքի այլ հատվածում պետք է բացեինք, այլ կահավորանք էինք նախատեսել։ Բարդություններ եղան, բայց ընտանիքիս անդամների օգնությամբ բոլոր հարցերը կարգավորվեցին։ Հիմա էլ քրոջս հետ միասին ենք պատրաստում թխվածքները։

 

Մեր արտադրանքը չի պարունակում քիմիական հավելումներ, այնպես ենք պատրաստում, ինչպես տանը։ Գողթանիկում հաճախ էի խմորեղեն թխում, մեր հյուրերն առաջին հերթին հարցնում էին՝ «թխված խմորեղեն չունե՞ք»։ Պլանավորում էինք Գողթանիկում մթերային խանութ բացել, շինարարություն էինք անում, գյուղը հեռու էր շրջկենտրոնից, տարածքում արտադրամասեր չկային, ուզում էի խանութում վաճառել թխվածքները, բայց պատերազմի եւ տեղահանման պատճառով գործերը կիսատ մնացին։ Դասընթացների ընթացքում այդ երազանքը դառավ նպատակ եւ հետո էլ՝ իրականություն։

 

Երկարաժամկետ լուծումներ

 

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ մեդիա եւ հաղորդակցության ղեկավար Շուշանիկ Ներսեսյան

 

«REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության եւ ինտեգրման ծրագիրը» սկսել ենք իրականացնել 44-օրյա պատերազմի պատճառով վերսկսած բազմաթիվ հումանիտար ծրագրերից հետո, արցախահայերին՝ Հայաստանում ինտեգրման գործընթացներում երկարաժամկետ լուծումներով օգնելու համար։

Շուշանիկ Ներսեսյանը Շուշանիկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն ստեղծվել է Չեխիայում՝ 1992 թվականին եւ իրականացնում է մարդասիրական ու զարգացման երկարաժամկետ ծրագրեր ավելի քան 30 երկրում: Պատերազմների եւ այլ ճգնաժամերի ընթացքում, սովորաբար, հումանիտար բնույթի օգնության ծրագրեր ենք իրականացնում, բայց REACT-ը կրթական եւ այլ բաղադրիչներով հարուստ ծրագիր է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագիրը ղեկավարում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը, մեր կոնսորցիում անդամներն են ACTED միջազգային կազմակերպությունը, Հայաստանում Սոցիալական աշխատողների ասոցիացիան եւ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը։ Աշխատում ենք հիմնականում 5 մարզում՝ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի եւ Արարատի, եւ ամեն գործընկեր իր ուղղությանը համապատասխան աշխատանք է անում տարբեր մարզերում, այսպիսով` հասանելի լինելով ՀՀ բոլոր մարզերում:

 

Մասնագիտական դասընթացներ

 

REACT-ի մոտ 30 մասնագիտական դասընթացին մասնակցել է ավելի քան 700 մարդ։ Դասընթացների տեւողությունը տարբեր է եղել։ Մինչ դասընթացը մեր մասնագիտական ուսուցման մարզային խորհրդատուներն ուսումնասիրել են, թե շուկայում որ մասնագիտությունների պահանջն է հատկապես բարձր, միաժամանակ հարցումներով պարզել են, թե շահառուների շրջանում ինչ մասնագիտությունների նկատմամբ կա հետաքրքրություն, եւ ըստ դրա ձեւավորել խմբեր։ Մասնակիցները, ըստ հետաքրքրությունների եւ ըստ շուկայի պահանջների, սովորել են ամենատարբեր մասնագիտություններ, գյուղատնտեսական՝ մեղվապահություն, ջերմոցի կառավարում, կաթի վերամշակում, սպասարկման եւ արտադրական՝ խոհարարություն, հրուշակագործություն, կարուձեւ, գինեգործություն եւ կարպետագործություն, ինչպես նաեւ ֆինանսական եւ տեխնոլոգիական՝ հաշվապահություն, լուսանկարչություն, 3D մոդելավորում, վեբ ծրագրավորում եւ այլն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Խոհարարություն ու հրուշակագործությունը մեր հաջողված դասընթացներից էին եւ անցկացվել են Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի հետ համատեղ։ Հրուշակագործության դասընթացին մասնակցել է շուրջ 120, խոհարարության դասընթացին՝ 70-ից ավելի մարդ։ Դասընթացից հետո մեծ «նեթվորք» է ձեւավորվել, մասնակիցները շարունակում են շփվել, կիսվել գիտելիքներով, խրախուսում իրար, եթե նույն համայնքից են՝ փորձում են կիսվել գաղափարներով, միասին ծրագրեր անել։

 

Դասընթացների մասնակիցներից 500-ին ԵՄ-ի աջակցությամբ կարողացել ենք օգնել նաեւ փոքր տեխնիկական միջոցներով, որպեսզի դասընթացների ավարտից հետո կարողանան դրանց օգնությամբ եկամուտ գեներացնել։ Մեր մոնիթորինգային թիմը հարցումների ընթացքում արձանագրել է, որ դասընթացների մասնակիցների 60,4 տոկոսը կարողանում է եկամուտ գեներացնել կամ տան պայմաններում, կամ որեւէ գործատուի մոտ։

 

Շահառուների ընտրությունը

 

2020 թվականից սկսած մինչ այսօր շարունակում ենք աշխատել տեղահանված ընտանիքների հետ եւ նրանց տեղեկացնում ենք նոր ծրագրերի հնարավորությունների մասին, երբ համապատասխանում են տվյալ ծրագրի չափանիշներին։ Ինչ վերաբերում է ծրագրի չափանիշներին ու շահառուների ընտրությանը, ապա ցանկացած ծրագրի ընթացքում սերտորեն համագործակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների եւ սոցիալական ծառայության աշխատակիցների հետ՝ համադրելով սոցիալական մյուս ծրագրերի չափանիշներն ու կոորդինացնելով շահառուների ընտրությունը՝ առավել հասցեական օգնություն տրամադրելու նպատակով։

Լուսանկարը` Մեդիամաքս

REACT-ը՝ ներառյալ վերջինիս կրթական ծրագիրը, տեւել է 18 ամիս եւ այդ ընթացքում սկսվել եւ ավարտվել են տարբեր դասընթացներ, մասնակիցներին տրամադրել ենք երկու ձեւաչափի՝ մասնակցության եւ բարեհաջող ավարտի սերտիֆիկատ։ Սրանք լրացուցիչ փաստաթղթեր են, որոնք կարողանում են ներկայացնել աշխատանքի անցնելիս։

 

Մասնագիտական դասընթացները բովանդակային եւ տեխնիկական բնույթ են կրել, շահառուների աշխատաշուկային ինտեգրումը խթանելու նպատակով փորձել ենք սովորեցնել նաեւ «փափուկ» հմտություններ, եւ մեր ռեսուրսներով կամ համագործակցային տարբերակով տրամադրել ենք անգլերեն լեզվի, սոցիալական մարքեթինգի, բիզնեսի ստեցծման մինիմալ գիտելիքներ եւ լրացուցիչ այլ հմտություններ։

Շուշանիկ Ներսեսյանը Շուշանիկ Ներսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասընթացների ավարտից հետո էլ փորձում ենք ամեն հնարավոր առիթով օգնել, որ եւս մեկ քայլ առաջ գնան, եթե կարիք կա՝ էլ ավելի լավ լուսանկար ունենան, նրանց մասին ավելի շատ մարդ իմանա կամ եթե մեր նպատակներին համահունչ է եւ կարիք կա, ինքներս ենք ինչ-որ բան պատվիրում իրենց ստեղծած պրոդուկտներից, որպեսզի աջակցությունը շարունակական լինի։

 

REACT-ի մյուս բաղադրիչները

 

REACT-ը եւս մեկ բաղադրիչ ունի, որը Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում մանկական զարգացման կենտրոնների աշխատանքն է։ Պատերազմի եւ կորոնավիրուսի համավարակի ժամանակ նման կենտրոնների կարիքը շատ ավելի ակնհայտ էր, քանի որ տեղահանված երեխաներին հոգեբանական աջակցության նոր միջավայրում սոցիալական ինտեգրումը խթանելու կարիք կար, մինչդեռ տեղի մանկապարտեզները փակվել եւ վերածվել էին կացարանների, երեխաները, այդ թվում՝ տեղահանված, մանկապարտեզ գնալու հնարավորություն չունեին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանկական զարգացման առաջին կենտրոնը հիմնեցինք 2020թ․ հոկտեմբերին, հետագայում ֆինանսավորողների օգնությամբ կարողացանք ավելացնել եւ պահպանել 7 կենտրոն, երկուսը Գորիսում են, մնացածը՝ մոտ բնակավայրերում։ Դրանք «child-friendly» տարածքներ են, որտեղ կան խաղալիքներ, ստեղծագործական աշխատանքի ամենատարբեր միջոցներ, եւ ամենակարեւոր բաղադրիչն այն է, որ երեխաների հետ հոգեբան է աշխատում։ Նա շրջում է բոլոր խմբակներում, խաղային թերապիաների ընթացքում փորձում բացահայտել երեխաների խնդիրները, անհրաժեշտության դեպքում նաեւ աշխատում է ծնողների հետ։ Մանկական կենտրոններ հաճախում է 400-ից ավելի երեխա եւ ոչ միայն տեղահանված, այլ նաեւ տեղացի։ Կենտրոններում անցկացվում են ժամանցային, կրթական միջոցառումներ։

Լուսանկարը` Մեդիամաքս

REACT-ն ունի նաեւ հումանիտար օժանդակության բաղադրիչ։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն այս ծրագրով փոխհատուցել է Արցախից տեղահանված 4 հազարից ավելի ընտանիքի կոմունալ վճարները՝ մինչեւ 60 հազար դրամ արժողությամբ, եւս 500 ընտանիք ստացել է վառելանյութ՝ էկոբրիկետներ։

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին