«M.A.M»՝ հարթակ հայերեն սովորելու եւ պատմությունը վերլուծելու համար - Mediamax.am

exclusive
2681 դիտում

«M.A.M»՝ հարթակ հայերեն սովորելու եւ պատմությունը վերլուծելու համար


Աիդա Գրիգորյանը
Աիդա Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Գրիգորյանը
Աիդա Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Օկսաննա Ենգիբարյանը
Օկսաննա Ենգիբարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Գրիգորյանը
Աիդա Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինե Ղազարյանը
Մարինե Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մելինե Ղազարյանը
Մելինե Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Օկսաննա Ենգիբարյանը
Օկսաննա Ենգիբարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2020 թվականի պատերազմի ընթացքում Ռուսաստանում բնակվող ընկերներն ու բարեկամները Մելինեին եւ Մարինեին խնդրում էին պատմության դասագրքեր ուղարկել։ Նրանք, ովքեր հայերեն չգիտեին, այբբենարան ու տառուսուցման նյութեր էին խնդրում։

 

Քույրերն իրենց անձնական փորձից գիտեին, թե որքան դժվար է Հայաստանից դուրս հայերեն սովորելը։ Ռուսաստանում, որտեղ ապրել են, հայկական դպրոց, կրթօջախ չկար, եւ միայն ծնողների՝ տանը հայերեն խոսելու խիստ պահանջի շնորհիվ է, որ  գիտեն մայրենի լեզու։

 

«Հասկանալով, որ կրթությունն ամենակարեւոր գործոններից է, եւ որ այսօր մենք շատ պառակտված ենք՝ որոշեցինք մեր երկրի շուրջ միավորել սփյուռքում մեծացող երեխաներին, որոնք ծնվել կամ տեղափոխվել են այնտեղ ապրելու, որոնք հայկական դպրոց գնալու հնարավորություն չունեն։ Քանի որ համավարակն էլ նպաստեց օնլայնի տարածմանը, մտածեցինք ստեղծել մի հարթակ՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, 21-րդ դարի երեխայի հետաքրքրությունները, նրա՝ դրսում ապրելու հանգամանքը։ Համախմբեցինք կրթության ոլորտի մասնագետներին, մեթոդաբաններին, որպեսզի այդ հարթակի միջոցով մեր լեզվի, պատմության, մշակույթի շուրջ միավորենք տարբեր երկրներում ապրող երեխաներին»,- պատմում է Մարինե Ղազարյանը։

Մարինե Ղազարյանը Մարինե Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«M.A.M» կրթական նախաձեռնությունը հայերենի օնլայն դասեր է առաջարկում տարբեր տարիքի ու հայերենի իմացության տարբեր մակարդակի երեխաների ու մեծահասակների համար։ Հիմնադիրներն ասում են, որ դասընթացն ավելի ընդգրկուն է, քան միայն հայերենի ուսուցումը։ Բոլոր նյութերն այս կամ այն կերպ առնչվում են հայոց պատմությանը, աշխարհագրությանը, մշակույթին, գրականությանը։ Իրենց նպատակն է, որ երեխաներն ուզենան գալ հաջորդ դասին, ոչ թե ծնողները ստիպողաբար բերեն։

 

«Մեր առաջնային խնդիրը երեխային հայերենով ու հայկականով հետաքրքրելն է։ Սովորեցնում ենք լեզու՝ Հայաստանին ու հայկական մշակույթին, միջավայրին ծանոթացնելու միջոցով։ Օրինակ՝ 6-10 տարեկան սկսնակ բալիկների համար դասընթացներն անցնում են նկար-պատմությունների շուրջ։ Նկարների վրա աշխատել է նկարազարդողների մեծ թիմ։ Մշակել են այնպես, որ երեխան նկարը տեսնելիս պատկերացնի, որ Հայաստանում է. եթե խոսում ենք թռչուններից, դրանք հայկական թռչուններ են, եթե բնապատկեր է, պարտադիր՝ հայկական տարրերով։ Իրենք քայլ առ քայլ, ենթագիտակցաբար սկսում են գալ հայկական դաշտ»,- ասում է համահիմնադիր Մելինե Ղազարյանը։

Մելինե Ղազարյանը Մելինե Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասերը վճարովի են, դասընթացների տեւողությունը՝ տարբեր։ Սկսնակներին, օրինակ, 9 ամսում 72 ժամ է անհրաժեշտ հայերեն ազատ խոսելու, գրելու եւ կարդալու համար։ Օնլայն դասերին մասնակցում են Ավստրալիայից, Ռուսաստանից, Ամերիկայից, Բելգիայից, Շվեդիայից, Կանադայից։ Տարիքային սահմանափակում չկա, բայց դիմում են հիմնականում երեխաներն ու պատանիները, նաեւ՝ հայ ամուսին կամ կին ունեցող օտարազգիները։

Օկսաննա Ենգիբարյանը Օկսաննա Ենգիբարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բոլորովին հայերեն չիմացող խմբում ընտրում ենք միջնորդ լեզու, բայց 4-5-րդ դասից հետո հայերենն արդեն դառնում է շփման միջոց։ Հատկապես փոքրերը, երբ կա պատկերի, ժեստերի, էմոցիաների լեզու, շատ արագ են ընկալում։ Մենք հայերենը որպես մայրենի լեզու ենք դասավանդում, իսկ մայրենին ունի մի շատ հետաքրքիր առանձնահատկություն՝ շատ արագ է յուրացվում։ Ինչքան էլ սկզբում երեխայի համար օտար է, բայց գենետիկ մակարդակում բջջային հիշողությունն արթնանում է եւ արագ են արձագանքում։ Ինչպես պատահում է, որ մեկին տեսնում, ասում ենք՝ ինչքան ծանոթ է դեմքդ կամ էնքան հարազատ ես, ոնց որ 100 տարի ճանաչում եմ քեզ, այդ նույնը մայրենի լեզվի հետ հաղորդակցման արդյունքում է լինում»,- ասում է մեթոդաբան-ուսուցիչ Օկսաննա Ենգիբարյանը։

Օկսաննա Ենգիբարյանը Օկսաննա Ենգիբարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«M.A.M»-ը նաեւ հայոց պատմության օնլայն դասեր է անցկացնում 14-17 տարեկան պատանիների համար։ Պատմությունն ուսումնասիրում են ոչ թե որպես քարացած, դոգմատիկ երեւույթ, այլ վերլուծում, դիտարկում են տարբեր տեսանկյուններից։  Նման մի դասընթաց էլ՝ «Անպատմություն կամ պատմություն մեծերի համար», հայաստանցիների համար են մշակել։ Հինգ դեմ առ դեմ հանդիպում, որի ընթացքում խոսելու են հայոց պատմության հետաքրքիր, բայց քիչ հայտնի դեպքերի մասին։

Աիդա Գրիգորյանը Աիդա Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք ոչ թե հրամցնելու ենք ինչ-որ մեկի վերլուծած նյութը, այլ տալու ենք ավելի խորքային աղբյուրներից վերցված գիտելիքներ, գործիքներ, հմտություններ՝ վերլուծելու եւ տրամաբանորեն վերջնարդյունքի գալու համար։

Աիդա Գրիգորյանը Աիդա Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոքրերի դասերը շատ հետաքրքիր ձեւով ենք կառուցել. ժամանակի մեքենա է, որը ճամփորդում է պատմության գծով, տարբեր դարեր են այցելում եւ կարեւոր իրադարձությունների մասնակից դառնում։ Ասում ենք, օրինակ, եկեք օգնենք Արգիշտիին կառուցել Երեւանը։ Սկսում են վերլուծել, քննարկել, մտածել։ Երեխաները ներքաշվում են հետաքրքիր իրադարձությունների մեջ»,- ասում է կրթական նախաձեռնության համահիմնադիր Աիդա Գրիգորյանը։

 

«M.A.M»-ի վերջին նախաձեռնությունը ռուսախոսների համար է։ Հայերենի արագացված դասերն են սկսում ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված մարդկանց համար։ Եթե հասկանան, որ պահանջը կա, կսկսեն հայերենի դասեր նաեւ ռուսախոս երեխաների համար։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին