Պատերազմի մասնակիցները դնում են աերոտիեզերական մեքենաշինության հիմքերը - Mediamax.am

exclusive
7705 դիտում

Պատերազմի մասնակիցները դնում են աերոտիեզերական մեքենաշինության հիմքերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սաթիկ Նաիրյանը
Սաթիկ Նաիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սաթիկ Նաիրյանը
Սաթիկ Նաիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի ընտանիքի ստեղծած «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը՝ քայլ առ քայլ մոտենալով Արենի երազանքին` Հայաստանում ունենալ աերոտիեզերական մեքենաշինություն։

 

Գործելով ինչպես կրթական, այնպես էլ արտադրական ոլորտներում՝ Արենի ընտանիքը շարունակում է պատերազմի մասնակից, վիրավոր զինվորներին դարձնել աերոտիեզերական ոլորտի մասնագետներ, որոնցից շատերն արդեն իսկ աշխատում են մասնագիտությամբ։

 

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի նոր կրթական ծրագրերի եւ 2022 թվականի նպատակների մասին Մեդիամաքսը զրուցել է Արենի մայրիկի՝ հիմնադրամի համահիմնադիր Սաթիկ Նաիրյանի հետ։

 

Պահանջարկը մեծանում է

 

Փետրվարի 1-ից մենք մեկնարկեցինք դասընթացների երկրորդ փուլը: Այժմ ընթանում են երկու տեսակի դասընթացներ, որոնցից առաջինը եռաչափ մոդելավորումն է։ Ի տարբերություն առաջին փուլի՝ որոշակի փոփոխություններ ենք արել՝ հիմնվելով նախորդ փորձի եւ կարծիքների վրա։ Այս անգամ մասնակիցներն ավելի խորացված կսովորեն, եւ դասընթացը կտեւի 4 ամիս։

Սաթիկ Նաիրյանը Սաթիկ Նաիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փետրվարի 8-ից էլ կրկին մեկնարկել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացը, որը եւս սովորելու են 4 ամիս։ Քանի որ տեխնիկական ոլորտի դասընթացների անցկացումը մեծ խմբերով արդյունավետ չէ, յուրաքանչյուր դասընթացի համար առանձնացրել ենք 2 խումբ՝ մոտ 20 ուսանողով։ Այս պահին մեր սովորողների թիվը մոտ 80 է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դատելով դիմումներից քանակից՝ պահանջարկը գնալով աճում է։ Պատճառներից մեկը հավանաբար այն է, որ մեր գործունեության մասին տեղեկատվությունը տարբեր հարթակներով ավելի հասանելի է դարձել: Այս անգամ 40-ից ավելի դիմորդ ենք ունեցել, որոնք մեծ մասամբ պատերազմի մասնակից, բանակից նոր վերադարձած տղաներ են, այդ թվում նաեւ հաշմանդամություն ունեցողներ։ Սովորողների շարքում են նաեւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ։ Կան նաեւ ուսանողներ, որոնք պատերազմի մասնակից չեն, սակայն մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այս ոլորտում մասնագիտություն ձեռք բերելու ուղղությամբ եւ նրանց եւս հնարավորություն ենք ընձեռել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հատկանշական է, որ առաջին անգամ մեր դասընթացների համար դիմել է նաեւ զինծառայողի կին։ Մասնագիտությամբ ուսուցիչ լինելով՝ նա ցանկություն է հայտնել սովորելու նոր մասնագիտություն, որովհետեւ ամուսինը ծանր առողջական վիճակում է։

 

Կրթություն եւ աշխատանք մեկ վայրում

 

Եռաչափ մոդելավորման դասընթացի շրջանակում ուսանողները սովորում են եռաչափ մոդելավորում (Solidworks), գծագրական երկրաչափություն եւ անգլերեն։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացը նախատեսված է սկսնակների համար, եւ դրա շրջանակում մասնակիցները անցնում են Web ծրագրավորում եւ անգլերեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կրթական գործընթացը հետեւյալ կերպ է ընթանում․ ուսանողները գալիս եւ սովորում են 3-4 ամիս, որից հետո կախված իրենց առաջադիմությունից եւ մասնագիտացումից՝ սկսում են աշխատել, ոմանք էլ, ըստ իրենց հմտությունների եւ կարողությունների, անցնում են կրթական երկրորդ փուլ։

 

2021թ. հոկտեմբերին մեկնարկել էր մեր դասընթացների առաջին փուլը։ Եռամսյա կուրսի արդյունքում մենք ունեցանք 16 շրջանավարտ, որոնց մեծ մասն արդեն աշխատում է մեր «ԷՆՋԻՆԴ ԱՄ» աերոտիեզերական ոլորտում մեքենաշինական գործունեություն ծավալող ընկերությունում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր շրջանավարտները փետրվարին անցան նաեւ արդյունաբերական ավտոմատացման հիմունքներ թեմայով դասընթացը (մեխատրոնիկա)։ Հիմա նրանք շարունակում են աշխատել եւ զուգահեռաբար կանցնեն մեկը մյուսին տրամաբանորեն հետեւող աերոտիեզերական ոլորտի այլ դասընթացներ, մինչեւ որ կդառնան լիարժեք մասնագետներ։ Այս կերպ էլ իրականացնում ենք մեր գործունեության նպատակներից մեկը, այն է՝ ձեւավորելով աերոտիեզերական ոլորտի մասնագետների բանակ, որի պակասն այդքան կա շուկայում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Իհարկե, մեզ մոտ աշխատանքի անցնելու հարցում որեւէ պարտադրանք չկա։ Թեեւ մեր ուսուցումը բոլորովին անվճար է, ուսանողները պարտավորված չեն աշխատանքի անցնել հենց մեր ընկերությունում եւ ազատ են ընտրելու։ Մեզ համար կարեւորն այն է, որ իրենք այստեղից դուրս գան որպես լավ մասնագետներ:

 

2022-ի ծրագրերը

 

Նախորդ տարի մեր «ԷՆՋԻՆԴ ԱՄ» ընկերությունը հաղթող է ճանաչվել Բարձր տեխնոլոգիաների նախարարության հայտարարած աերոտիեզերական ոլորտի դրամաշնորհի մրցույթում։ Ի դեպ, այս ոլորտի դրամաշնորհի մրցույթ Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրամաշնորհի շրջանակում նախատեսել ենք մի շարք շատ կարեւոր ծրագրեր։ Դրանցից է աերոտիեզերական լաբորատորիայի (Clean Room), ինժեներակոնստրուկցիոն լաբորատորիայի եւ վակուումային խցիկի ստեղծումը։ Սրանք ծառայելու են ինչպես «ԷՆՋԻՆԴ ԱՄ»-ի գործունեության, այնպես էլ մեր ուսանողների համար՝ որպես կրթական միջավայր, որտեղ հնարավորություն են ունենալու կատարելու փորձեր։

 

2022 թվականի ծրագրերից է նաեւ աերոտիեզերական ոլորտի կրթական մի շարք նոր դասընթացների անցկացումը, դրանք են՝

 

-    Աերոտիեզերական սարքավորումների աէրոդինամիկ դիզայն, գրաֆիկա,

-    Աերոտիեզերական ճարտարագիտություն,

-    Աերոտիեզերական լաբորատորիայի սարքավորումների գործարկման ուսուցում։

 

Այս դասերի մի մասն էլ նախատեսվում է հենց լաբորատորիաներում իրականացնել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Որպեսզի մեր շրջանավարտները կարողանան աշխատել ինժեներական մեքենաշինության ոլորտում, մենք նախաձեռնել ենք նաեւ մեքենաշինական փոքր ծրագրեր։ Դրանցից մեկը հիդրոպոնիկ սարքերի արտադրությունն է։ Արդեն իսկ ունենք սերիական արտադրություն, որը նաեւ սոցիալական ձեռնարկատիրություն է, քանի որ աշխատում են պատերազմին մասնակցած, վիրավորում, նաեւ հաշմանդամություն ստացած տղաներ։ Սարքերն ամբողջապես հայկական արտադրության են, քանի որ 0-ից ստեղծվում են մեզ մոտ։

 

Առկա խնդիրները

 

Այս ամիսներին մեր հասարակական, բարեգործական գործունեության շրջանակում առերեսվել ենք այս ոլորտում առկա որոշ խնդիրների։ Դասընթացների կազմակերպման ոլորտում հասարակական կազմակերպությունները հիմնականում առաջնորդվում են շուկայի պահանջներով։ Կանանց դեպքում դա հիմնականում մատնահարդարում եւ վարսահարդարումն է, տղամարդկանց դեպքում էլ ծրագրավորումն ու տաքսի վարելը։ Մենք դեմ ենք այս սկզբունքին եւ կարծում ենք, որ պետք է կենտրոնանալ այնպիսի տեխնիկական մասնագիտությունների վրա, որոնք կորցրել ենք սովետական տարիներից հետո։ Դրա համար էլ ինքներս ուշադրություն ենք դարձնում ինժեներական եւ աերոտիեզերական ոլորտի մասնագետներ պատրաստելուն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կա եւս մի ակնառու խնդիր։ Մեզ մոտ անվճար կրթություն ստանալուց հետո մեր շահառուները, հաճախ, շահագրգռված չեն աշխատելու մեզ մոտ՝ գալով աշխատանքի մաքուր դաշտ։ Քանի որ այս ոլորտում սկզբնական աշխատավարձն այնքան էլ բարձր չէ՝ մոտ 200 հազար դրամ, իսկ եկամտահարկն ու մյուս սոցիալական վճարները բավականին մեծ մաս են կազմում, մասնակիցներին ավելի ձեռնտու է գնալ աշխատանքի ստվերային շուկա, որտեղ կանխիկ են վճարվում։

Սաթիկ Նաիրյանը Սաթիկ Նաիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բարեգործական հիմունքներով դասընթացներ իրականացնող կազմակերպություններն ակնկալում են հետագայում աշխատաշուկայում տեսնել իրենց մոտ սովորած ուսանողների քանակին համապատասխան մասնագետներ, ինչը չի լինում այս խնդրի պատճառով։ Քանի որ կոնկրետ մեր շահառուները հատուկ կատեգորիզացված խումբ են, մենք առաջարկում ենք, որ այս տղաները հնարավորություն ունենան ավելի մասնագիտանալու եւ ֆինանսապես կայունանալու՝ 2 տարի ստանալով արտոնյալ ժամկետ եւ ազատվելով եկամտահարկից ու մյուս սոցիալական վճարներից։ Այս կերպ նրանք կկարողանան կայանալ եւ ավելի բարձր վարձատրվող մասնագետներ դառնալուց հետո միայն վճարել հարկերը։

 

Այլ պարագայում ստացվում է այնպես, որ պետությունը ոչինչ չի անում իրենց համար, որեւէ կերպ չի աջակցում իրենց մասնագետ դառնալուն եւ աշխատաշուկայում իրենց տեղը գտնելուն, սակայն առաջին իսկ եկամտից գանձում է վճարներ։ Այս հարցը շարունակաբար բարձրացնում ենք տարբեր հանդիպումների ընթացքում, խոսել ենք նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ հանդիպման ժամանակ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր շահառուներից շատերը ստանում են նաեւ հաշմանդամության թոշակ, սակայն մյուս կողմից էլ իրենց աշխատավարձից գանձվում է ավելի մեծ գումար։ Այս պարագայում ինչպե՞ս կարող են նրանք շահագրգռված լինել ստանալու լավ մասնագիտություն, աշխատելու եւ կատարելագործելու իրենց հմտությունները, եւ բարձր տեխնոլոգիաների լավ մասնագետներ դառնալով՝ նպաստելու պետության զարգացմանը։

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին