Ծրագրավորող Անին ապրեցնում է Այնթափի եւ Մարաշի ասեղնակարերը - Mediamax.am

exclusive
4044 դիտում

Ծրագրավորող Անին ապրեցնում է Այնթափի եւ Մարաշի ասեղնակարերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Ալավերդյանը
Անի Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Ալավերդյանը
Անի Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսին Մկրչտկանը զրուցում է  Անի Ալավերդյանի հետ
Լուսին Մկրչտկանը զրուցում է Անի Ալավերդյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվ


Ֆիզիկոս-ծրագրավորող Անի Ալավերդյանը անհատ-թիմ է։ Զբաղվում է հին հայկական ասեղնակարերի ուսումնասիրությամբ, վերականգնմամբ, դրանք ժամանակակից՝ առօրյա կյանքում կիրառելի դարձնելու առաքելությամբ ու այդ ամենը գովազդելով։

 

26 տարեկան Անին պնդում է՝ հին հայկական ասեղնակարարերով հագուստի ստեղծումն իր հոբբին է, ոգեշնչման աղբյուրն ու լրացուցիչ եկամուտը։

 

Հարցազրույցի ընթացքում մի քանի անգամ է պնդում․ «Երբ հարցը վերաբերվում է ազգային մշակույթին, փորձում եմ անել իդեալական արդյունք ունեցող աշխատանք, որովհետեւ ես չափազանց պատասխանատու եմ վերաբերվում իմ մշակույթին»։ Մեդիամաքսը հյուրընկալել է Անի Ալավերդյանի բնակարանում՝ ծանոթանալու նրա աշխատանքներին։

 

Մասնագիտությամբ ֆիզիկոս

 

Մասնագիտությամբ ֆիզիկոս եմ։ Աշխատում եմ որպես ծրագրավորող-ինժեներ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունում։ Հանգել եմ այն եզրակացության, որ ասեղնագործությունն ու ծրագրավորումը ունեն հատման կետ՝ տրամաբանությունն է՝ երկուսի հիմքում էլ տրամաբանական եւ մաթեմատիկական գիտելիքներն են։

Անի Ալավերդյանը Անի Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուցե անհավատալի է հնչում, բայց փորձն ապացուցում է, որ լավ ասեղնակար ստեղծելու համար մաթեմատիկական մտածելակերպ է անհրաժեշտ։ Օրինակ, ահա այս գծագրերով ասեղնագործելու համար՝ համաչափ, կոկիկ ասեղնակար ստանալ հնարավոր է միայն երկրաչափության իմացությամբ։ Մարաշի ասեղնակարարերը դրա վառ ապացույցն են։ Ասեղնագործությունն ու մաթեմատիկան նաեւ նման են իրար՝ երկուսի պարագայում էլ խնդրի լուծումներ ես առաջարկում եւ համակարգեր ես ստեղծում գործը գլուխ բերելու համար։

 

«Աննիա»-ի ծնունդը

 

Ամեն ինչ սկսվեց իմ դպրոցից՝ ԱՅԲ-ից։ Շատ սիրում էի ասեղնագործել, թեեւ պարզ բաներ էինք գործում եւ հիմնականում՝ աշխատանքի ուսուցման դասաժամին, սահմանափակ ժամանակում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ-որ պահից սկսեցի ուսումնասիրել հայկական ավանդական ասեղնագործության նմուշները։ Բախտս բերեց, որովհետեւ հենց այդ ժամանակահատվածում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում ասեղնագործության դասընթացներ էին անցկացնում։ Մասնակցեցի ու առաջինը Այնթափի կարատեսակը սովորեցի։ Միայն դրանից հետո համոզվեցի, որ ասեղնագործությունը հրաշալի, գեղեցկագույն արվեստ է, որն անվերջ երեւակայելու եւ ստեղծագործելու հնարավորություն է ընձեռում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկսեցի մասնակցել բոլոր հնարավոր դասընթացներին եւ յուրաքանչյուրն ավարտելուց հետո, որպես ամփոփում, ասեղնագործում էի հագուստներիցս որեւէ մեկի վրա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ հագուստներով երբեմն նկարվում էի ու տեղադրում սոցիալական ցանցերում։ Հետաքրքրության մեծ ալիք բարձրացավ եւ շատերն էին հարցնում, որտեղի՞ց են այդ հագուստները եւ չե՞մ ուզում արդյոք վաճառել դրանք։

 

Այդպես առաջացավ «Աննիա» բրենդը ստեղծելու գաղափարը։ Որոշեցի, որ պետք է ստեղծեմ ժամանակակից, առօրյա հագուստ՝ հայկական ավանդական ասեղնագործությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Աննիա»-ի սոցիալական էջերում տեղադրվող լուսանկարներն ու դրանց ուղեկցող տեքստերը լրացուցիչ աշխատանք են ինձ համար, որովհետեւ եթե լուսանկարը մի քիչ տգեղ եղավ, մարդկանց կվանի։ Միշտ փորձում եմ ստեղծել ասեղնագործություններով իմ աշխատանքների լավագույն լուսանկարն ու բնութագրող տեքստը, որպեսզի մարդիկ սիրահարվեն ազգային մշակույթին։

 

Ասեղնակարը պատմություն է

 

Իմ աշխատանքներում կիրառվում են հյուսվածքակարն ու հարթակարը, խաչկարը, Այնթափի, Ուրֆայի, Սեբաստիայի, Մարաշի ասեղնակարերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրանք տարբերվում են ստեղծման տեխնիկայով եւ այն կտորի տեսակով, որի վրա ասեղնագործվում է։ Յուրաքանչյուր ասեղնակար իր կտորի տեսակն է պահանջում, թեեւ հիմա փորձում եմ ավելի ազատ լինել՝ ընտրում եմ այն կտորը, որն ավելի հարմար է եւ պահանջված։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասեղնագործությունն ինձ համար հայկական ստեղծագործ մտքի, հավատալիքների եւ մտածելակերպի արտացոլումն է թելի միջոցով՝ կտորի վրա։ Ասեղով ու թելով ստեղծված ցանկացած նախշ իմաստ է կրում։ Ինձ համար ասեղնոգործությունը շատ լավ առիթ է ցույց տալու, թե ինչ հարուստ մշակույթ ունենք, ինչպիսի հարուստ ժառանգություն եւ երեւակայելու ինչպիսի անսահման հնարավորություն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ բծախնդիր եմ ստեղծածդ նմուշների հանդեպ՝ եթե մի նույնիսկ մասնիկ անհամաչափ է, քանդում եմ եւ նորից եմ ամբողջ աշխատանքն անում։

 

Կիրառվող զարդանաշխերը

 

Որոշ նախշեր ես եմ զրոյից ստեղծում, բայց հիմնականում օգտվում եմ նախկինում ստեղծված հին նմուշներից։ Վերջերս Լուսանցքազարդ ասեղնակարով եմ աշխատել, որը 1100-ականներին են կիրառել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմ ոգեշնչման աղբյուրը հին ձեռագործներն են, որոնք կամ նույնությամբ կրկնօրինակում եմ, կամ ձեւափոխում։ Հենց այս պահին ասեղնագործվող այս նմուշը կիրառվել Սեբաստիայում, ութ ենթատեսակ ունի եւ բոլորն էլ սեւ կտորի վրա կարմիր թելով է ստեղծվել։

 

Կիրառվող նախշաձեւերն ու ասեղնակարերը գտնում եմ տարբեր ուսումնասիրություններով, օգտվում եմ թանգարանային նմուշներից, գրականությունից, որը, ցավոք, շատ սուղ է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ համար կարեւոր է ոչ միայն որեւէ նախշի վերականգնման տեսքը ու ասեղնակարի տեխնիկան, այլեւ հասկանալը, թե ինչ եմ անում՝ կիրառվող գույնը ու նախշը ինչ իմաստ ունի, ինչո՞ւ է նման համադրություն արված, ի՞նչի մասին է պատմում, ի՞նչ է հուշում կամ ցուցում։

 

Հայկական ասեղնագործություններում շատ է սերմի եւ պտղաբերության, կենաց ծառի, աշխարհի անկյունների, արական եւ իգական փոխհարաբերությունների, աշխարհի չորս անկյունների ու տարերքների խորհրդանիշները։

 

Ես շատ զգույշ եմ նաեւ գույների ընտրության հարցում, շատ եմ օգտվում հին նմուշներից, որովհետեւ ֆանտաստիկ ճաշակ է դրված։

 

Դարձավ նախադեպ

 

Վստահ եմ, որ նույնսիկ 20-30 տարի հետո էլ կհետաքրքրվեն այս արվեստ-արհեստով, գուցե ավելի շատ, քան հիմա։ Ասեղնագործության հանդեպ հետաքրքրության սպառման պատճառներից մեկն այն է, որ նախկինում ոչ այնքան հաճախ կիրառվող իրերի վրա են ասեղնագործել, օրինակ սփռոցների կամ անկողնային պարագաների։

Անի Ալավերդյանը Անի Ալավերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես փորձում եմ ասեղնագործել հաճախ եւ առօրյա կիրառվող իրերի վրա, որովհետեւ վստահ եմ, որ արվեստի նման նմուշների ամենօրյա օգտագործման պարագայում՝ մարդու աչքը կսովորի։

 

Շատերն ասում են, որ իրենց դուր է գալիս հայկական մշակույթի նմուշ կրելը։

 

Երբ «Աննիա»-ն նոր էի ստեղծում, միակն էի, որ նման նախագիծ էր իրականացնում, ասեղնակարով ամենօրյա հագուստ էր առաջարկում։

 

Այսօր արդեն շատ ասեղնագործողներ կան, որոնք, ճիշտ է, կարատեսակների նման լայն տեսականի չեն օգտագործում եւ առաջարկում, բայց լավ նմուշներ են ստեղծում։

 

«Աննիա»-ն շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել, հետեւաբար, եթե մինչ այս գուցե կասկածեինք, թե այն մեռնող արվեստ-արհեստ է, հիմա հավատացած եմ, որ այն վերակենդանացել է։

 

Ասեղնակարեր գնողները

 

Ասեղնագործությունն առաջին հերթին հայ մշակույթն ինչ-որ կերպ մատուցելու եւ էսթետիկ կենսակերպի մասնիկ նվիրելու հնարավորություն է ինձ համար։

 

Եթե անձնական եւ եսասիրական տեսանկյունից դիտարկեմ՝ այն ինձ խաղաղեցնում է, հանգստացնում, երեւակայելու, նոր գաղափարները կտորին հանձնելու հնարավորություն է։

Լուսին Մկրչտկանը զրուցում է  Անի Ալավերդյանի հետ Լուսին Մկրչտկանը զրուցում է Անի Ալավերդյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմ ստեղծած ասեղնակարերով հագուստների գնորդները հիմնական հայեր են՝ եւ Հայաստանում, եւ արտերկրում բնակվող։ Պատվիրատուների շարքում շատ են ազգային երգ ու պարով, արվեստի որեւէ ուղղությամբ զբաղվող մարդիկ։

 

Վաճառքի համար նախատեսված առաջին նմուշներից մեկը տղամարդու ասեղնագործ շապիկ էր եւ շատերն ասում էին՝ ո՞ր տղամարդը կցանկանա կրել ասեղնագործ հագուստ, անիմաստ ժամանակի կորուստ է։ Փորձը ցույց տվեց, որ այս հարցում կարծրատիպեր կոտրելը բավականին հեշտ է։

 

Երբ փողոցում հանդիպում եմ մարդկանց, որոնք իմ ստեղծած ասեղնագործություններով հագուստ են կրում, շատ ուրախանում եմ, բայց նաեւ նախանձում եմ, որովհետեւ ես ասեղնագործում եմ բոլոր ցանկացողների համար, իսկ անձամբ ինձ համար ինչ-որ բան ստեղծելու ժամանակ ու էներգիա չի մնում։

 

Ծիսական հարսանիք

 

2021-ի հոկտեմբերի 24-ին ենք ամուսնացել՝ հայկական հարսանեկան ավանդական ծիսակարգով՝ Մեղրաձորում։

 

Շատ դժվար էր ընտանիքներին համոզել, որ մենք հենց այդպիսի հարսանեկան արարողություն ենք ուզում։ Հարցնում էին ինչո՞ւ, որովհետեւ սովոր են ռեստորանային հարսանիքներին։

Լուսանկարը` անձնական արխիվ

Բայց ես էլ, ամուսինս էլ շատ ենք սիրում հայկական տոնական ծիսակարգերը, շատ ենք ուսումնասիրում։

 

Մեր համառությունը հաղթեց եւ հարսանիքը սկզբից վերջ հայկական ծիսակարգ էր։

 

Հարսանիքիս համար հասցրել էի միայն վերջին օրով իմ կոշիկներն ասեղնագործել, բայց փոխարենը հյուրերի մի մասը իմ ստեղծած ասեղնագործությամբ հագուստներ էին կրում։

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին