Երեւանում բացված «Soviet club»-ում գործում է «ժամանակի մեքենան» - Mediamax.am

exclusive
22980 դիտում

Երեւանում բացված «Soviet club»-ում գործում է «ժամանակի մեքենան»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Բիյանջյանը
Հայկ Բիյանջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիշու՞մ եք Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը, որի գլխավոր հերոսը ամեն կեսգիշեր, ինչ-որ հրաշքով, նստում է կառք, ճանապարհորդում է 1920-ականների Փարիզում ու հանդիպում է Պիկասոյին, Հեմինգուեյին, Դալիին, Ֆիջերալդին եւ ոչ միայն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարց՝ կուզեի՞ք, որ ձեզ էլ նման մի հնարավորություն ընձեռվի՝ կանգնեք փողոցում, ձեզ մոտենա խորհրդային դեղին Վոլգա տաքսին ու րոպեներ անց հայտնվեք մի վայրում, որտեղ դեռ խորհրդային ժամանակներն են։

 

Եթե պատասխանը այո է՝ ապա բարի գալուստ «Soviet club»։ Լենինի անվան մետաքսի գործարանին կից՝ Սեբաստիա 37 հասցեում գտնվող այս վայրում կարող եք գնել «Красная Москва» օծանելիք, խմել ինքնաեռով եփված թեյ, ճաշակել սեւ հացով շպրոտ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայտնվելով այս ակումբում, խաղացել ենք 15 կոպեկանոց ատրակցիոններով ու զրուցել հիմնադիր-տնօրենի՝ լուսանկարիչ Հայկ Բիյանջյանի հետ ։

 

Եկեք ավտոտնակից սկսենք

 

Ամեն օր այստեղ եմ առավոտյան ժամը 10-ից մինչեւ ուշ կեսգիշեր։ Իմ աշխատանքը երբեք չի ավարտվում։ Սպասեք, միացնեմ ատրակցիոնները, տոնածառի լույսերն ու լուսավորությունը։ 15 րոպեում է ամբողջը միանում։ Եկեք այդ ընթացքում գնանք  ավտոտնակ՝ մեր ավտոմեքենաների հավաքածուն ցույց տամ։

Հայկ Բիյանջյանը Հայկ Բիյանջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջացեք, առաջացեք, «Машина времени»։ Այս դեղին «Իկառուս» ավտոբուսը շատ մեծ դժվարությամբ ենք գտել։ Սպասեք դռները բացեմ, ներս մտեք։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամբողջությամբ նորոգել ենք, մաքրել, սարքին ավտոբուս է, ներքին հարդարման մեջ ոչ մի բան չենք փոխել։ Նույն «Իկառուսն» է ինչ կար խորհրդային երկրներում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Անկյունում «Վոլգաներն» են, որոնց մի մասը դեռ պետք է նորոգվի ու կաշխատեն որպես տաքսի։ Մյուսները կարգին վիճակում են, աշխատում են։

 

Նախագիծը կենդանացել է 2 ամիս առաջ

 

Երկու ամիս է, ինչ նախագիծը կենդանացել է, մինչ այդ այս ավտոմեքենաները ավելի քան երկու տարի ձյան ու անձրեւի տակ էին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիշո՞ւմ եք Մալաթիայի պահեստների հայտնի հրդեհը։ Մեր իրերի մեծ մասն այնտեղ էր եւ հրաշքով փրկվեց։

 

Այս նախագիծն իմ հոգին կերել է, այնպիսի բարդությունների միջով է անցել, չեք կարող անգամ պատկերացնել, շատ փշոտ ճանապարհով։ Բայց, փառք Աստծո, իմ գործընկերոջ՝ Յուրա Աֆրիկյանի հետ լեզու գտանք եւ երկու ամսում այս ամենը սարքեցինք։ Նա գնել է այս շենքը եւ մենք այստեղ տարածքի վարձակալության հիմունքներով չենք, ինչը շատ շահեկան է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս պահին արդեն 700քմ տարածքով պահեստ ունենք, որտեղ ահռելի քանակությամբ իրեր ենք պահում ու աստիճանաբար տեղափոխում այստեղ։ Այնքան շատ են, որ նույնիսկ չեմ հիշում, թե որ իրը որտեղ է, մի բան գտնելու համար արկղերը հերթով բացում եմ։ Շատ բաներ Մոսկվայից ու Վրաստանից ենք գնել, Հայաստանի տարբեր քաղաքներից։

 

Բացման ժամ չունենք

 

Մենք ակումբի մեծ բացում չենք արել։ Աշխատում ենք հետեւյալ սկզբունքով՝ եթե մարդը գալիս է այստեղ եւ իրեն դուր է գալիս, նա կպատմի մեկ ուրիշին, նա էլ մեկ այլ մարդու եւ այդպես մարդիկ կիմանան մեր մասին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բացման հստակ ժամ չունենք, մեր հաճախորդները զանգահարում եմ, ժամ պայմանավորվում ու գալիս։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրանք շատ տարբեր են՝ եւ երիտասարդներ են, եւ տարեցներ։ Շուտով, օրինակ, երեխաների ծնունդ ենք նշելու սրահներից մեկում, իսկ փետրվարի 3-ին մի տղա է այստեղ գալու իր տարեց հորեղբոր հետ, Մոսկվայից։ Մենք նրան «Վոլգա» տաքսիով ու խորհրդային ոստիկանական մեքենայով դիմավորելու ենք, հետո նրանք կգան այստեղ՝ խորհրդային օղի խմելու։

 

Թե ինչից սկսվեց

 

Ամեն ինչ սկսվեց իմ մանկությունից։ Եթե ես ծնված չլինեի խորհրդային տարիներին, սիրով չէի նվիրվի այս ամենին։ Սա տարիների ահռելի աշխատանք է։

Քանի որ մասնագիտությամբ լուսանկարիչ եմ, ես լուսանկարել եմ, թե ինչպես են ազատվում Խորհրդային Միությունից, ինչպես են քանդում ու աղբարկղը նետում ամեն ինչ, ընթացքում շատ բաներ կարողացել եմ վերցնել ու պահել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրականում, մեր կյանքի այդ տարիները քանդեցին ու դեն նետեցին։ Ոչինչ չունենք։ Չկա խորհրդային շրջանի գոնե մի կառույց, որը շարունակում է իր գործունեությունը, օրինակ «Կուկուռուզը», Փակ շուկան կամ գոնե «Детский Мир»-ը, որի միայն պատերն են մնացել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամբողջ աշխարհում, պատմություն ունեցող շենքերը՝ անկախ փաստից, թե երբ են կառուցվում, պահպանվում են նույնիսկ հասարակարգի փոփոխությունից հետո։ Միշտ ինչ-որ բան թողնում են, որի հիմքով շարունակում են նոր պատմությունը։ Հետո դա դառնում է պատմության հատման կետ…

Լուսանկարը` Մեդիամաքս

Արխիվներից անընդհատ նոր բան եմ գտնում, շատ բաներ գնում եմ ու վերականգնում։ Օրինակ` այս բազմոցը 1930-ականների է, եթե նախնական վիճակը տեսնեիք, կապշեիք, ամբողջը վերանորոգվել է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ամենը ստեղծելու գործում եւ ժամանակ է դրած, եւ գումար, եւ շատ էներգիա։

 

Սա փակ ակումբ չէ, երեւանցիների համար է ստեղծված։ Այստեղ այն ամենն է, ինչ հնարավոր չէ գտնել կենտրոնում։

 

Թանգարան է, եւ թանգարան չէ

 

Սա դասական թանգարան չէ՝ այստեղ ամեն ինչ կարելի է ձեռք տալ, շոշափել, ուտել-խմել, մեքենան վարել։ Ամեն ինչ աշխատում է եւ պետք է աշխատի։

 

Շատ բարդ է նման բան ստեղծելը, որովհետեւ այլ բան է, երբ դու որեւէ բան գնում ու ցուցադրում ես ապակե տուփում։ Նման պարագայում նույնիսկ էական էլ չէ, ցուցադրված ապրանքը աշխատում է, թե ոչ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այստեղ ամեն ինչ աշխատում է։ Օրինակ, այս հեռուստացույցը։ Մեր մասնագետը խորհրդային այս հեռուստացույցը այնպես է վերստեղծել, որ այն կյանքի երկրորդ շունչ է ստացել։ Կարող ենք հենց հիմա այս հեռուստացույցով դիտել «Արարատ» - «Դինամո» Կիեւի խաղի ռեպորտաժը, կամ էլ խորհրդային եթերացանկի որեւէ հաղորդաշար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա էլ Խորհրդային Միության առաջին տեսամագնիտոֆոններից է, իսկ սա առաջին սկավառակներից։ Շատերը հիշում են VHS-ը, իսկ ես վերջերս գնեցի ավելի հին նմուշներ, «Բետա 45»-ը, որը օգտագործված չէ, եւ որի վրա ուզում ենք ինչ-որ բան ձայնագրել։

 

Երաժշտությունը խորհրդային է

 

Հնչող երաժշտությունն էլ է խորհրդային։ Սրահներից դեռ միայն մեկն անուն ունի, կոչվում է՝ Իլյիչի սենյակ։ Մյուսների համար կմտածենք, լավ գաղափար է ամեն սենյակ կոչել հատուկ անունով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուրասենյակ հիշեցնող այս սենյակում է դրված խորհրդային ամենահայտնի գլիցերինով լամպը։ Երբ այն անջատում ես, սառչում է, երբ միացնում ես, տաքանում է, արծաթե փայլերը սկսում են պտտվել։

 

Սա շատ պարզ ու հասարակ բան է, բայց այսօրվա գաջեթներով ապրող սերունդը զարմանում է սա տեսնելով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեխաները, առհասարակ, այստեղ գալով՝ շատ են զարմանում տարբեր իրերից, թեեւ պապիկների ու տատիկների հետ շփվելով այս ամենը տեսել են։

«Soviet club»-ում ամեն ինչ գեներացված հիշողության էներգետիկա ունի։

 

Սովետական խանութը

 

«Soviet club»-ում խանութ էլ կա։ Տեսեք, խորհրդային դրամարկղեր են տեղադրված, որոնք աշխատում են, կտրոնները տպում են։ Պատերին էլ «չեկի ապրանքներ» են՝ խորհրդային հարուստ խանութներից, որտեղ ներկայացված ապրանքը դեֆիցիտ էր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներկայացված իրեր կան, որոնք չեն վաճառվում, հավաքածուի մասնիկներ են, բայց շատ բաներ էլ կան, որ վաճառվում են։ Օրինակ՝ «Саша», «Красная Москва» օծանելիքները, որոնք բերում ենք Մոսկվայից, օրիգինալ են, արտադրվում են Ռուսաստանում ու ունեն նույն բույրը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրանք հիշողություն են, միանգամից անցյալ են տեղափոխում։ Օղիներ, կոնյակներ ու մագնիսներ էլ կան։

 

Իլյիչի սենյակն  ու ատրակցիոնները

 

Իլյիչի սենյակը խորհրդային խոհանոց է եւ իմ մանկության՝ տատիկիս տան խոհանոցը։ Երբ տունը վաճառում էին, վերցրեցի կահույքը, որովհետեւ այստեղ իմ մանկությունից շատ իրեր կան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս սենյակի հատակը խորհրդային ռեզինով հատակն է, որը կար ռեստորաններում։ Այս ծածկը շատ մեծ դժվարությամբ՝ յուրաքանչյուր կտորը տաքացնելով են մեր արհեստավորները ամրացրել։ Սրահում խորհրդային բազմաթիվ վկայագրեր կարող եք տեսնել, Մոսկվայից եմ բերել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մուտքի մոտ ատրակցիոններ են, որոնք խաղում են 15 կոպեկով, որոնք նույնպես օրիգինալ են։ Սրանք էլ այն հայտնի շախմատներն էին, որ կային խորհրդային հայտնի լողափնյա հանգստավայրերում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սանհանգույցների սալիկները նոր են ու չեխական, էլի խորհրդային ժամանակներից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Լվացարանները խորհրդային են, ծորակը՝ ֆիննական, այն տարիներին դրանք միայն հարուստ մարդիկ էին գնում։ «Սովետում» ընդունված էր սանհանգույցում թերթեր դնել, ահա, տեսեք, այստեղ է։ Դրանք գտել ու հավաքել ենք ամենատարբեր նկուղներից։

 

Մենյուն ու արժեքները

 

Մեզ մոտ «կոմունիստական» գներ են։ Եթե որոշում են այցելել շաբաթվա ընթացքում, ապա մեկ մարդու մուտքն արժի 2500 դրամ, որի մեջ ներառված է՝ 10 հատ տասնհինգ կոպեկանոց, ինքնաեռով թեյ կամ ավազի վրա սուրճ, եւ մեկ խորհրդային թխվածք։ Հանգստյան օրերին գինը դառնում է 3900 դրամ, բայց եթե երկուսով այցելեն՝ 3500-ական դրամ, եթե երեքով՝ 3000-ական դրամ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուզում ենք, որ մարդն այստեղ գա ուրախանալու, ուրախ-զվարթ զգացմունքներով լցվի ու գնա։ Երեւանում բազմաթիվ վայրեր կան, բայց դրանցից եւ ոչ մեկում զգացմունքային բավարարվածություն չես ստանում։

 

Կինս է զբաղվում ճաշացանկով-խոհանոցով, աղջիկս՝ սոցիալական ցանցերի ակտիվացման գործերով, երբեմն էլ այստեղ մատուցում է, 15 տարեկան է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք չենք ուզում ահռելի քանակով մարդկանց այստեղ հյուրընկալել, թեեւ դրա հնարավորությունը ունենք։ Ուզում ենք, որ մարդն այստեղ հաճույք ստանա, կարողանանք զրուցել, ցույց տալ ամեն ինչ, որովհետեւ յուրաքանչյուրը մեր թանկ հյուրն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Խորհրդային ռեստորանների ճաշացանկը շատ պարզ էր, մեզ հուշեցին, որ այստեղ բարդ ճաշատեսակների անհրաժեշտություն չկա։ Ճաշացանկը արտաքինով նույնն է, ինչ «սովետական» ռեստորաններում։

 

Ճաշացանկը ներառում է լոբով աղցան, նրբերշիկ, բազուկով աղցան, լցոնած լոլիկ ու լցոնած կարտոֆիլ, շպրոտ՝ սեւ հացով, էկլեռ ու մեր «Soviet club»-ը՝ ապխտած ձուկ, կարտոֆիլ, թթու եւ օղի։ Մենք նաեւ խորհրդային օղի ունենք, ամենաիսկականը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Որոշ մթերքներ սկսելու ենք գնել անհատներից, որ մեզ մոտ գալով, օրինակ, ոչ թե համտեսեն այն նույն բաստուրման, որը կա յուրաքանչյուր խանութում, այլ յուրահատուկը, որը կպատրաստվի հատուկ մեզ համար։

 

Soviet club-ի հետ կարելի է կապ հաստատել 044 019900 հեռախոսահամարով կամ ֆեյսբուքյան էջի միջոցով. https://www.facebook.com/soviett.club:

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին