Ռուբենի երազանքները՝ միստիկ խաղերից մինչեւ ռոբոտ-ոստիկաններ - Mediamax.am

exclusive
8655 դիտում

Ռուբենի երազանքները՝ միստիկ խաղերից մինչեւ ռոբոտ-ոստիկաններ


Ռուբեն Աղոյանը եւ Անահիտ Հարությունյանը
Ռուբեն Աղոյանը եւ Անահիտ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Աղոյանը եւ Անահիտ Հարությունյանը
Ռուբեն Աղոյանը եւ Անահիտ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Աղոյանը
Ռուբեն Աղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Աղոյանը
Ռուբեն Աղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Աղոյանը
Ռուբեն Աղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Աղոյանը եւ Անահիտ Հարությունյանը
Ռուբեն Աղոյանը եւ Անահիտ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Աղոյանը
Ռուբեն Աղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Աղոյանը
Ռուբեն Աղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Աղոյանը
Ռուբեն Աղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն երեք տարի է Գյումրիում գործում է Յանդեքս ծրագրավորման դպրոցը, որը հնարավորություն է տալիս ավարտական դասարանների գյումրեցի պատանիներին անվճար մտնել ծրագրավորման բարդ, բայց ճկուն ու բազմաշերտ աշխարհ։ Ուսուցման ծրագիրը մշակվել ու կիրառվում է «Յանդեքս»-ի Տվյալների վերլուծության դպրոցում, որի շրջանավարտները բարձր են գնահատվում ՏՏ շուկայում:

 

Ծրագրավորման դպրոցը պայմաններ ստեղծեց, որպեսզի հայ դպրոցականները կարողանան իրենց ուժերը փորձել եւ հետագայում գիտակցված ընտրություն կատարեն։

 

17 տարեկան Ռուբեն Աղոյանն ասում է, որ ծրագրավորումը օգնում է իրագործել երազանքները։ Ուսումնական տարվա արդյունքներով նա ամենաբարձր միավորն է հավաքել խնդիրների լուծման լաբիրինթոսում ու հաջողությամբ ավարտել Յանդեքս դպրոցը։

Ռուբեն Աղոյանը Ռուբեն Աղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախ մասնակցել է ընդունելության քննությանը, հարցաշարում եղել են ոչ թե մաթեմատիկական խնդիրներ, ինչպես շատերը պատկերացնում են, այլ տրամաբանական, ապա հաջորդել է հարցազրույցի փուլը։

 

««Յանդեքս»-ում խնդիրները էնպես է սարքած օր չձանձրանաս, քայլ առ քայլ ինչխօր քայլես էդ ծրագրի միջով ու հետն էլ սորվիս։ Քեզ տրված է ինքնուրույնություն, ճիշտ է, ուսուցչից խորհուրդներ կհարցնենք, բայց մեր ինքնուրույն մտածելակերպն էլ կգնահատվի», - պատմում է Ռուբենը:

Ռուբեն Աղոյանը եւ Անահիտ Հարությունյանը Ռուբեն Աղոյանը եւ Անահիտ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բոլոր ծրագրավորման լեզուների մեջ լոգիկան նույնն է, ուղղակի տարբեր են գրելաձեւերը, հզորություններն ու հնարավորությունները։ Լոգիկադ պտի աշխատի։

Կարեւոր չէ, թե որ ծրագրավորման լեզուն առաջինը կսորվիս, բայց իմ կարծիքով ավելի լավ է Python-ը սկզբից սորվել։ Python-ով հիմնականում արհեստական ինտելեկտների մեջ կաշխատին։ Ճիշտ է, քիչմ դանդաղ է, բայց ճկուն է, որովհետեւ ունի ուրիշ լեզուներով գրած գրադարաններ», - ասում է Ռուբենը:

 

Իրական ու վիրտուալ երազանքները

 

Ռուբենը սովորում է Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքում։ Սիրելի առարկան մաթեմատիկան է։ Ավարտական դասարանը վերջացնելուց հետո պատրաստվում է դառնալ ծրագրավորող, արդեն ընտրել է, թե ուր է դիմելու ու ուսումնառության տարիներին որ ընկերությունների հետ է փորձելու համագործակցել։ Իսկ առայժմ ամեն ինչ պտտվում է նոր խաղեր ստեղծելու ու նոր հերոսներ կյանքի կոչելու շուրջ։

Ռուբեն Աղոյանը Ռուբեն Աղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 «Ծրագրավորման օգնությամբ երազանքները կարելի է իրագործել։ Էն ինչ օր չես կռնա էնե իրական կյանքում, կարող ես անել ծրագրավորման մեջ, օրինակ, խաղերի ձեւով։ Իրական կյանքում ավելի դժվար կէղնի, երեւակայությունդ մեջ պատկերներն ու հերոսները դարձնել տեսանելի ու իսկական։ Կան շատ քիչ խաղեր, որոնք որ ես կսիրեմ, մի տեղ հերոսը լավ չէ, մյուսում՝ լուծումները, գուզեմ էնպես խաղ, որի մեջ ամեն ինչ իմ ուզածով կէղնի։ Միստիկ խաղերն են ինձ հետաքրքրում։ Օրինակ մարդ՝ ավելի ուժեղ, թեւերով, այն ունակություններով, որոնք սովորական կյանքում չես հանդիպի։ Ֆանտազիայի ժանրի մեջ կսիրեմ ստեղծագործել ու ծրագրավորել»,- նշում է Ռուբենը։

 

Խաղերից հետո մյուս հետաքրքրությունը ռոբոտաշինությունն է։ Մի քանի ռոբոտներ պատրաստել է։

Ռուբեն Աղոյանը Ռուբեն Աղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ռոբոտը միշտ կաշխատի, ինչ ասես կանի ու ամենակարեւորը, ռոբոտը չի կարող ասել «Աշխատավարձը քիչ է, չեմ աշխատի»։ Ես կմտածեմ, որ եթե ռոբոտը բավականաչափ խելացի էղնի, կարեւոր չէ էդ գործը մարդը կէնե, թե ռոբոտը»,-տեխնոլոգիական առաջընթացի մասին իր պատկերացումներով է կիսվում Ռուբենը ու իր լուծումներն է առաջարկում։

 

«Առաջինը կռոբոտացնեի ոստիկանությունը։ Ռոբոտ ոստիկանները ավելի լավ կհետեւեին կանոններին, քան մարդիկ։ Մարդը ստիպված կլիներ ընդունել ռոբոտի որոշումները, օրենքը ավելի լավ կգործեր։ Օնլայն կգրեր տուգանքը ու ստիպված մարդը պետք է մուծեր, ոչ թե վիճեր կամ այլ ճանապարհներով խուսափեր տուգանք չմուծել։ Ավելի կարգապահ կդառնային մարդիկ», - ասում է Ռուբենը։

 

Յանդեքսը դպրոցը նույնպես անցել է օնլայն դասերին

 

Երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը, հանրակրթական դպրոցները աստիճանաբար անցում կատարեցին օնլայն ուսուցմանը, իսկ Յանդեքս դպրոցում ամեն ինչ շատ սահուն ու արագ կատարվեց։

Ռուբեն Աղոյանը Ռուբեն Աղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ըստ ապագա ծրագրավորողի, օնլայն դասերը հնարավորություն են տալիս ավելի հարմար տարբերակով սովորել, լինել ավելի ազատ ու միաժամանակ այլ գործերով զբաղվել։

 

«Օնլայնը հարմար է։ Ես կուզենայի, օր դասերը շարունակվեին օնլայն: Ծնողներս ասում են, դպրոց գնալն ու մարդկային շփումը կարեւոր է, ես կըսեմ՝ օնլայն էլ կարող ես մարդու հետ շփվել։ Չիդեմ, դժվար հարց է։ Դպրոցում շփվում ես մարդկանց հետ, իրանցից էլ որոշ բաներ ես սովորում, բայց օնլայնը ավելի լավ է»։

 

Անահիտ Հարությունյան

Լուսանկարները՝ Գեւորգ Ղազարյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին