Խորամանկը արկղում կամ Fox in Box-ը Գյումրիի պատմական միջուկում - Mediamax.am

exclusive
3141 դիտում

Խորամանկը արկղում կամ Fox in Box-ը Գյումրիի պատմական միջուկում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուրը եւ Լեւոնը
Արթուրը եւ Լեւոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյումրիի փողոցներով քայլելով՝ կարելի է հիանալ շենքերի ճարտարապետությամբ, անխախտ մնացած այն կոլորիտով, որը կզարմացնի հյուրերին, բայց ոչ տեղացիներին:

 

Քաղաքի առեղծվածը ավելի գունեղ դարձնելու համար գյումրեցի երիտասարդները որոշել են բոլորին հրավիրել տուն։ Այն առաջին հայացքից սովորական տուն է, որը գտնվում է Գյումրիի պատմական միջուկում, հին իրեր, նկարներ, նկարակալներ ու մոմակալներ, հին հեռախոս… սրա կողքին նաեւ աստիճանավանդակներ, որ հիշեցնում են գյումրվա պատշգամբները։

 

«Քվեստ Հաուս» տանող քայլերը

 

«Ես մասնագիտությամբ կինոնկարիչ եմ, ընկերս՝ Լեւոնը դերասան է, նկարչական ձիրք էլ ունի, իրար հետ ֆիլմերում աշխատել ենք։ Մի օր Լեւոնը ասաց, թե արի քվեստ հաուս բացենք, ըստեղ չկա, մարդիկ կերթան Երեւան խաղալու։ Լիքը լավ բաներ կա Երեւան, լիքը լավ բաներ էլ կըռնա եղնի Լեննագան, որովհետեւ լիքը լավ բաները նախ պտի եղնի Լեննագան, հետո նոր Երեւան»,- իրենց գաղափարը այսպես է ներկայացնում Արթուր Բարսեղյանը։

Արթուրը եւ Լեւոնը Արթուրը եւ Լեւոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախ քվեստի կանոնների համաձայն ընտրել են այնպիսի տուն, որը կլինի խորհրդավոր, հնության բույրով ու առեղծվածային, ապա որոշել են գույներ ավելացնել, ամեն անկյուն ու պատ լցնել ոչ թե ուղղակի իրերով, այլ թեմատիկ, ամեն սենյակին համապատասխան ձեւավորմամբ։

 

Ննջասենյակները, հյուրասենյակը ու միջանցքները վերաձեւեցին ու դարձրեցին խաղային սենյակներ, որոնցից ամեն մեկը նախատեսված է տարբեր միջավայրի համար։ Նկուղային հարկն էլ քվեստ լաբիրինթոս դարձավ։

 

Ադրենալին, տարբեր հանելուկներ, գլուխկոտրուկներ, խնդիրներ, դժվարություններ, փորձություններ եւ սահմանափակ ժամանակ այդ ամենը գտնելու, վերլուծելու ու լաբիրինթոսից դուրս գալու համար։ Այսպես կարելի է բնորոշել քվեստ խաղերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նման խաղերի պատմությունը տանում է անհիշելի ժամանակներ, երբ հեթանոսական ու հելենիստական դիցաբանության հերոսները հաղթահարելով տարբեր փորձություններ ու սխրագործություններ, հասել են իրենց նպատակին։

1980-ականներից քվեստերը սկսեցին զարգանալ տարբեր երկրներում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք ոչ մի աղբյուրներից չենք օգտվել քվեստ խաղասենյակները ստեղծելու համար։ Մեր նկարչական ձիրքն ու ֆանտազիաներն ենք օգտագործել։ Ռեժիսորական, նկարչական, լուսային հնարքներով ստացել ենք սարսափեցնող իրավիճակ։ Ֆիլմերում նկարահանումներին մեր մասնակցությունը օգնել է այս հարցում։ Լույսը, միջավայրը, հոտն ու շոշափելի իրերը տարբեր զգացողություններ են առաջացնում, ստիպելով զգայական ունակություններին գումարել տրամաբանությունը ու դուրս պրծնել սենյակից»,- քվեստ սենյակների բոլոր գաղտնիքները չբացահայտելով ներկայացնում է Արթուր Բարսեղյանը, որի խոսքին միանում է ընկերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«FOX in BOX անունն էլ պատահական չէ, խորամանկը արկղում է։ Այստեղ կարեւոր է, թե ինչքան խորամանկ կլինեն, որ դուրս գան այդ արկղից։ Մեր Գյումրիի երիտասարդության համար ենք արել: Կարող է, կոպիտ կհնչե, բայց Գյումրիում առայժմ էդքան գույն չկա, մենք փորձեցինք, ինչ-որ գույն ավելցնենք, ու էս տեսքով,

էս ոճով ու էս ժամանցի ձեւը որոշեցինք ստեղծել։ Նոր ենք սկսել, դեռ չեն լսել մեր մասին, բայց գուզենք ինչ-որ գույն բերենք երիտասարդությանը», -ասում է Լեւոն Կաժոյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

 Ոչ միայն քվեստ, նաեւ Մաֆիա, Մարիո ու մեկ բաժակ սուրճ

 

Եթե խորհրդավոր տան նկուղում գլուխկոտրուկների սարդոստայն է ու դռներից ներս արդեն նկատելի են «արյան» հետքեր, ապա տան մյուս հատվածներում այլ միջավայր է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուրասենյակը դարձել է «Մաֆիա» խաղալու սրահ։ Կարմիր լույսի ու մթության քողի ներքո հնարավորություն կա գտնել կարմիրներին ու սեւերին։ Դատարկ նկարակալներն էլ կարծես հուշում են, որ պետք է ուշադրություն դարձնել թաքնված ու թափառող ստվերներին, հուշումներին ու խաղընկերների նախանշաններին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նեոնային լույսերը կուղեկցեն բարձրանալ աստիճաններով վեր ու հայտնվել մի սենյակում, որտեղ խաղերի տարբեր տեսակներ կան. դարթս /տեգախաղ/, Այլկերպ, ունո, դենդի: Կարող եք նաեւ նստել հին հեռուստացույցի առաջ ու խաղալ մանկության հուշերի դարակում մնացած Super Mario-ն։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Քանի որ ես շատ կսիրեմ գինի, բոհեմական մթնոլորտ, հետո էլ հյուրերը նաեւ ցանկություն են հայտնում թեյ, սուրճ կամ հյութ խմելու, ստեղծվեց գունավոր մի անկյուն, որտեղ կարող են նստել ու վայելել ըմպելիքներ», - ասում է Արթուրը։

 

Գույնի, ձեւի ու դեկորի պատասխանատուն Լեւոնն է, Արթուրի հետ միասին դեռ շարունակում են համալրել տարածքը։

 

- Գույնը շատ կարեւոր է հաջողության հասնելու համար։ Մարդը պտի մեջից միշտ գունավոր էղնի, եթե ինքը մոխրագույն եղավ, ինքը չունի ստեղծագործական ոչ մի դրական էմոցիա։ Մենք ստեղծել ենք վայր, որտեղ տարիքային բոլոր խմբերի մարդիկ իրենց հետաքրքրող անկյունը կգտնեն,- վստահեցնում է Լեւոնը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընկերների համար FOX in BOX-ը նախ նպատակ է, հետո նոր բիզնես։ Դեռեւս շահույթի մասին շատ չեն մտածում, բայց կարծում են, որ քաղաքում իրենց եզակի տունը հյուրերի պակաս չի ունենա, գներն էլ բավական մատչելի են։

 

Համալրված թիմն ու կոռոնավիրուսը

 

Դեռ անհայտ, բայց զարգացող բիզնես գաղափարը իրականացնելու հարցում տղաները չեն վարանել։ Համավարակի հետեւանքով ստեղծված արտակարգ դրության պայմաններում կարողացել են վերափոխել տունը, ու հավատացել են, որ ժամանակավոր այս խնդիրները արգելք չեն կարող դառնալ իրենց գաղափարը իրագործելու ճանապարհին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընկերների համար խթան դարձան նաեւ դրական այն արձագանքները, որոնք լսեցին ընկերներից ու հյուրերից; Շուտով նաեւ տղաներին միացան ընկերուհիներ՝ Տաթեւն ու Վիկտորյան։ Նրանք այցելել էին գունավոր ու հնաբույր պատերի ներսում լուսանկարվելու։

 

- Եթե տղաները այնքան քաջ էին, որ այդ գաղափարը իրագործել են, ուրեմն մենք էլ այնքան քաջ էինք, որ միացանք իրենց ու հույս ունենք, որ կգա մի օր, որ էն դասական ժամանց անցկացնելու ձեւերի կողքին կստեղծվեն այլ առաջարկներ, - ասում է մասնագիտությամբ ռեժիսոր Տաթեւ Ժաքյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա ընկերուհի Վիկտորյա Գասպարյանը այս տարի է ավարտել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի դերասանական բաժինը։

 

-Մեր քաղաքում ջերմ ու «արվեստոտ» տեղերը քիչ են։ Այստեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել ու գտնել նոր ընկերներ, որոնց կբացահայտես տարբեր կողմերից։ Ես կարծում եմ, որ հետագայում կարելի է կազմակերպել համերգներ, նվագել, երգել,- երիտասարդական խանդավառությամբ ասում է Վիկտորյան ու սկսում նվագել ու երգել իր փոքրիկ կիթառով։

Լուսանկարը` Մեդիամաքս

FOX in BOX-ի թիմը ընդունում է իր հյուրերին, հարազատի պես զրույցի բռնվում ու դիտարկում բոլորի առաջարկները։

 

- Լիքը սեր է դրած ստեղ, ըդոր համար էլ երեւի մարդիկ իրանց էստեղ լավ կզգան, Տարբեր տեսակի մասսաներ են նստած եղել, կզգաս, որ երկուսի մոտ էլ կոմֆորտ է։ Ի վերջո, ըսիգ տուն է ու էստեղ տան պես կընդունեն մարդկանց ու տան պես էլ հարմարություններ ստեղծել ենք, - ասում է Արթուրը:

 

Անահիտ Հարությունյան

 

Լուսանկարները՝ Գեւորգ Հրաչյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին