Խորանաշատը՝ 15 լուսանկարում - Mediamax.am

exclusive
8495 դիտում

Խորանաշատը՝ 15 լուսանկարում


Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան


Դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզում գտնվող Խորանաշատ վանքն ընդգրկվել է 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության «7 ամենավտանգված հուշարձան» ծրագրի հավակնորդների նախնական ցանկում:

 

Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020-ի մարտին:

 

Խորանաշատը ներկայացվել էր Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից՝ շվեյցարական Il Germoglio հիմնադրամի եւ վերջինիս նախագահ Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ:

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Մեդիամաքսը ներկայացնում է ֆոտոշարք Խորանաշատի մասին, որի հեղինակը Անդրանիկ Քեշիշյանն է:

 

Խորանաշատը գտնվում է Չինարի գյուղից հյուսիս-արեւելք: 

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Վանքը հիմնել է Վանական Վարդապետը Վահրամյան իշխանների աջակցությամբ XIII դարի առաջին կեսին: 

 

Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Կիրակի եկեղեցիները, կիսավեր մատուռը, վանական խցերը եւ երկու գերեզմանոցները: 

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Համալիրը շրջապատված էր պարսպապատերով, որն այժմ կիսավեր է:

 

Վանքի գլխավոր կառույցը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է 1211-1222 թթ.: Եկեղեցու անսովոր լայն կիսաշրջան ավագ խորանը մասնատված է 14 խորշերով: 

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

XIII դարի Սուրբ Կիրակի փոքր գմբեթավոր եկեղեցու արեւելյան կողմում մատուռի ավերակներն են, միջնադարյան գերեզմանը, որտեղ գտնվում է քանդակազարդ թեւավոր խոշոր խաչքարը:  Ենթադրվում է, որ այն վանքի հիմնադիր Վանական Վարդապետի գերեզմանաքարն է:

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Խորանաշատը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկն էր: 

 

Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագրական թեքում ունեցող դպրոց, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաեւ ընդօրինակել ձեռագրեր։ 

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Այստեղ ուսանել են հանրաճանաչ փիլիսոփա Վարդան Արեւելցին, պատմաբան Գրիգոր Ակներցին, կաթողիկոս Գրիգոր Ախթամարցին:

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Խորանաշատը եղել է նաեւ գրչության կենտրոն: Այստեղ գրված անգին ձեռագրերից շատերը պահվում են Մատենադարանում, այդ թվում «Մատյան ողբերգության», «Նարեկ», «Մաշտոց» ձեռագրերը: Վանքում ստեղծվել է նաեւ Ավետարանի ձեռագիրը, որն ենթադրաբար գրվել է հնադարյան Արցախում, Ուտիքում: 

 

Խորանաշատ վանքը գտնվում է տարածքում, որը հաճախակի է գնդակոծության  ենթարկվում Ադրբեջանի կողմից: 

 

Հրապարակման մեջ օգտագործվել են Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նյութերը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին