Գերմանացի Մորիցը նորից կգա Հայաստան՝ հայերենի հետեւից - Mediamax.am

exclusive
3783 դիտում

Գերմանացի Մորիցը նորից կգա Հայաստան՝ հայերենի հետեւից


Մորից Հյոփները
Մորից Հյոփները

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից


Եթե առաջին անգամ Հայաստան այցելող ընկերները Մորից Հյոփներին հարցնեն՝ ի՞նչ խորհուրդ կտա տեսնել այստեղ, կպատասխանի. «Վայելել Երեւանի կենտրոնում զբոսնելու՝ ֆռֆռալու, հաճույքը եւ զով գիշերները» (շեղատառով բառերը 24-ամյա գերմանացին հայերեն է արտասանել-հեղ․)։

 

Մորիցն առաջին անգամ Հայաստան եկել է 2013-ին։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ մինչ բուհ ընդունվելը, որոշել էր ճամփորդել։ Դիմել էր «Kulturweit» միջազգային կամավորական ծառայությանը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին աջակցել Գերմանիայի արտաքին քաղաքականությանը կրթության եւ մշակույթի ոլորտում։ Մորիցը ցանկանում էր որպես կամավոր այցելել  հետխորհրդային որեւէ երկիր։

 

«Երբ իմացա, որ գալու եմ Երեւան, շատ հուզվեցի։ Իհարկե, նախկինում լսել էի Հայաստանի մասին. պատմության դասերին խոսել էինք Հայոց ցեղասպանության մասին, եղբայրս System of a Down խմբի սիրահար է։ Բայց այդ ժամանակ Հայաստանն ինձ համար ընդամենն աշխարհագրական տարածք էր քարտեզի վրա»։

 

Առաջին զարմանքը Մորիցն ապրեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Ասում է՝ գուցե  պարզամիտ հնչի, բայց նախկինում լատինական տառերից բացի այլ այբուբեն չէր տեսել։ Ամենուր հայատառ հայտարարություններ, գովազդ ու նշաններ: «Առաջին միտքս եղավ՝ տպավորիչ է, ես ցանկանում եմ սովորել այս լեզուն»։

 

Երեւանի դպրոցներում գերմաներեն դասավանդելուն զուգահեռ Մորիցը սկսեց հայերեն ու ռուսերեն սովորել։ Հետո ռուսերենից «ձեռք քաշեց». հայկական միջավայրում այլ լեզու սովորելը դժվար է։

 

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

 

«Հենց փակում էի իմ «ուչյեբնիկիի» and «ծիտրաձի», ես անջատում էի իմ մեջի ռուսերենի կոճակը։ Մինչդեռ երբ դուրս էի գալիս հայերենի դասից, իմ մտքում «գրքեր» and «տետրներ» դեռ բաց էին՝ ստիպելով հիշել ամեն նոր բառ։

Լեզուներ սովորելու տաղանդ ունենալով հանդերձ՝ հայերեն սովորելը դժվար է։ Մինչ օրս բայի եղանակները հայերենի՝ ինձ նետած մարտահրավերն է։ Բայց բառերի եւ արտահայտությունների հարստությունն ապշեցնող ու հիացնող է։ Շատ երջանիկ եմ, որ հայերեն եմ սովորում։ Հիմա այդ գեղեցիկ լեզուն իմ «ռեպերտուարի» մասն է դարձել՝ գերմաներենի, անգլերենի, հոլանդերենի եւ ռուսերենի կողքին»,-ասում է Մորիցը անգլերեն ու հայերեն ավելացնում. «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»։

 

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

 

Առաջին այցելությունից հետո Մորիցը երկու անգամ վերադարձել է Հայաստան․2015-ին արձակուրդն անցկացրել է Երեւանում, 2018թ. օգոստոսին էլ Վ․Բրյուսովի անվան համալսարանում մասնակցել է ամառային դպրոցին։ 

 

Գերմանացի երիտասարդը ծանոթ է Հայաստանի ոչ միայն քաղաքային, այլեւ գյուղական կյանքին։ Ասում է, որ ամեն անգամ, երբ մարզ գնալու համար նստում էր ավտոբուս կամ «մարշրուտկա», զգում էր՝ ինչպիսի հսկայական հակադրություն կա գյուղի ու քաղաքի միջեւ։ 

 

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

 

«Կյանքը հայկական գյուղերում ունի դրական եւ բացասական կողմեր։ Գյուղում ապրելը դժվար է, ոչ այնքան ճկուն, որքան՝ քաղաքում։ Գյուղում աշխատանքի, ժամանցի հնարավորությունները քիչ են, քիչ են խանութները, հանրային տրանսպորտը։ 

 

Մյուս կողմից գյուղերում կյանքն ավելի խաղաղ է։ Երեւանի նման մեծ քաղաքները խիտ բնակեցված են, եւ մարդկանց անձնական տարածքները քիչ են։ Իսկ գյուղում կարող ես ունենալ պարտեզ, որտեղ քեզ ոչ մեկ չի անհանգստացնի։ Հետաքրքիր էր, թե ինչպես էին գյուղացիները հավաքում չորացած տերեւներն ու այրում։ Երբեք չեմ մոռանա դրանց հոտը, որ տարածվում էր փողոցով մեկ»։

 

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

 

Մորիցը Հայաստանում սկսել է հետաքրքրվել հայկական մշակույթով, հատկապես՝ երաժշտությամբ։ Ժողովրդական երգեր, Սայաթ-Նովա, Կոմիտաս է լսում, ընկերների խորհրդով՝  «Ռեինկարնացիա», «Էլեմենտ բենդ», Սերժ Թանգյան։

 

Ամենասիրելիները հեղինակային երգերն են։ Կիթառով առաջինը նվագել է Ռուբեն Հախվերդյանի «Սա Երեւանն է» երգը։ Մի անգամ նույնիսկ հրավիրել են մասնակցելու հեղինակային երգի բացօթյա համերգի։ Լեզվական հմտությունները զարգացնելու եւ գերմանախոս ընկերներին հայ մշակույթին ու լեզվին ծանոթացնելու նպատակով սկսել է հայկական երգերը թարգմանել գերմաներեն։ 

 

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

 

«Իմ կարծիքով, արտասանությունն ու լեզվի մեղեդայնությունն ընկալելու  ամենահեշտ միջոցն այդ լեզվով երգեր լսելն է։ Թարգմանելով երգը՝ նոր բառեր ես սովորում։ Նաեւ խոսակցություն սկսելու շատ լավ տարբերակ է, երբ մեկին իր մայրենի լեզվով հարցում ես սիրած երգի մասին։ Երգերը սովորելով՝ ես շատ բան իմացա Հայաստանի պատմության, մշակույթի եւ հասարակության մասին ու ցանկանում էի կիսվել ընկերներիս ու հարազատներիս հետ։ Այսպիսով, թարգմանեցի որոշ երգեր, թարգմանեցի այնպես, որ դրանք երգեցիկ լինեն նաեւ գերմաներեն»։

 

Հայերենը Մորիցին պետք է ոչ միայն երգեր թարգմանելու, այլեւ՝ Հայաստանի անցուդարձին հետեւելու, հայ ընկերների հետ շփվելու համար։ 

 

Լուսանկարը` Մորից Հյոփների արխիվից

 

«Վստահ եմ, որ ընկերներս, հայերենի ու նաեւ միջազգային հարաբերությունների նկատմամբ մասնագիտական հետաքրքրությունը վաղ թե ուշ ինձ նորից կբերեն «country of սարերի հով and մեզ սպասող լեռներ…»։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Մորից Հյոփների արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին