Եվրոպացի եւ հայ կամավորները Վայոց ձորում արահետներ են կառուցել - Mediamax.am

exclusive
12021 դիտում

Եվրոպացի եւ հայ կամավորները Վայոց ձորում արահետներ են կառուցել


Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Լուսանկարը` WWF Հայաստան

Հրաչը (ձախից)
Հրաչը (ձախից)

Լուսանկարը` WWF Հայաստան

Սամիրան
Սամիրան

Լուսանկարը` WWF Հայաստան


Արշավորդներն արդեն ավելի ապահով ու հեշտ կարող են Նորավանք հասնել. եվրոպացի եւ հայ կամավորները երեք արահետ են կառուցել Վայոց ձորի «Արփա» (նախկինում Գնիշիկ) պահպանվող լանդշաֆտում: 

WWF Հայաստանն ու Շվեյցարիայի Wesser հիմնադրամը՝ «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի աջակցությամբ շարունակել են «Բարեւ թրեյլզ» (BarevTrails) ծրագրի երկրորդ փուլը, որի համար սեպտեմբերի 20-ին մեկ շաբաթով Հայաստան էր եկել 35 կամավոր՝ Շվեյցարիայից, Իսպանիայից եւ Գերմանիայից: Նրանք հայաստանցի կամավորների հետ միասին աշխատում էին «Արփա» պահպանվող լանդշաֆտում՝ էկոկրթական արահետներ եւ էկոտուրիստական ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ 

Առաջին խմբի այցի եւ Տաթեւում կատարված աշխատանքների մասին կարդացեք այս հղումով:

 

Առաջին օրվանից մինչեւ վերջին օրը կամավորները մեծ տոպրակներով աղբ էին հավաքել։ Գեղամը դժվարանում է անգամ թիվը հիշել, հետո ամփոփում է՝ հաստատ 100 տոպրակն անցել է: «Ազնիվ խոսք, ամաչում եմ հարցնել արտասահմանցի կամավորներին՝ արդյո՞ք նրանց երկրներում նույնպես աղբն այսքան շատ է: Առաջին օրը մի պահ մտքովս անցավ հարցնեմ, հետո մտածեցի՝ եթե ասեն՝ ոչ, ես ինձ լավ չեմ զգա»,- անկեղծանում է հայաստանցի կամավորը: 

 

Լուսանկարը` WWF Հայաստան

 

Միայն Գեղամն է, որ ծրագրին երկրորդ անգամ է մասնակցում: «Քանի որ արդեն մասնակցել էի ու չէի ուզում այս հնարավորությունն ուրիշի ձեռքից խլել, չէի դիմել, բայց կամավորներից մեկը վերջին պահին հրաժարվել էր, ու ինձ էին հրավիրել. գիտեին, որ շատ եմ ուզում միանալ նրանց»,- ասում է նա: Առաջին ու երկրորդ փուլերի միջեւ լուրջ տարբերություն Գեղամը չի տեսնում, այս անգամ միայն ժամանակը շատ արագ անցավ: 

 

Սամիրան Սամիրան

Լուսանկարը` WWF Հայաստան

 

Գաթայի փառատոնի օրը շվեյցարացի կամավոր Սամիրայի համար ամենատպավորիչն էր. տեղացիների հետ էին շփվել, թան պատրաստել: «Շատ եմ հավանել այդ ըմպելիքը. յոգուրտի նման բան էինք խառնել ջրի ու աղի հետ»,-նկարագրում է նա: Սամիրան պատմում է, որ նաեւ պանրի ու մեղրի պատրաստման միջոցառումների են մասնակցել, բայց իր համար ծրագրի ամենատպավորիչ հատվածն արահետների կառուցումն էր. չէ՞ որ դրանով էկոտուրիզմին են նպաստել: 

 

Սամիրան ուսանող լինելուց բացի աշխատում է Wesser կազմակերպության դրամահավաքային ծրագրի համար: 

 

Լուսանկարը` WWF Հայաստան

 

Նրանք թակում են մարդկանց դռներն ու առաջարկում՝ գումարի տեսքով մասնակցություն ունենալ բնության պահպանման գործում, իսկ այս ծրագրում կամավորներն անմիջականորեն են օգնում բնությանը: Barev Trails-ի բոլոր մասնակիցներին է միավորում բնությունը պահպանելու ու աշխարհում ինչ-որ բան փոխելու գաղափարը: Արտասահմանցի կամավորների հիմնական մասն է Սամիրայի նման դրամահավաքի աշխատանք անում: Ի դեպ, Wesser-ի ֆինանսավորմամբ նման նախագիծ մեր տարածաշրջանում առաջին անգամ է անցկացվում, այն նախատեսված է երեք տարվա համար՝ 200 կամավորի մասնակցությամբ: Երրորդ փուլի տարածքը եւ օրերը դեռ որոշված չեն:

 

 

Վրաստանցի կամավոր Դիանա Քարդաշյանը Սամիրայի նման հպարտանում է, որ հիմա արահետ կառուցել գիտի: Վրաստանից երկու մասնակից են՝ Դիանան քույրիկի հետ է եկել: Հայաստան տարեկան 1-2 անգամ անպայման այցելում է, բայց այսքան երկար բնության մեջ չէր ապրել: «Հիմա ինձ լիովին բնության մարդ եմ զգում»,- ասում է Դիանան: Առաջին անգամ է վրանում քնում, այսքան երկար բնության գրկում աշխատում ու նման «վայրի կյանքով» ապրում: «Այնքան հավես է, որ նայում եմ արահետին ու տեսնում եմ մեր արած աշխատանքի արդյունքը: Սկզբում չէի հավատում, որ կարող ենք արահետ բացել. նայում էիր՝ ամբողջովին քարքարոտ սար էր»,-ասում է նա: 

 

Լուսանկարը` WWF Հայաստան

 

Իրականում արահետները ոչ թե կառուցել, այլ վերակառուցել են. դրանք վերջին տարիներին փակվել էին ու չէին վերանորոգվել: Հիմա ծրագրի ղեկավարներն ասում են՝ արահետներն ինչքան շատ օգտագործվեն, այնքան երկար կպահպանվեն: Աղբը հավաքելուց ու երթուղիներ կառուցելուց բացի ամբողջ տարածքում կամավորները տեղադրել են նաեւ տեղեկատվական ցուցանակներ ու ճանապարհը հուշող նշաններ ավելացրել: 

 

Լուսանկարը` WWF Հայաստան

 

Նոր արահետները թվով երեքն են. յուրաքանչյուրի երկու ծայրում մեծ ցուցանակներ են տեղադրել, որոնք այցելուներին զգուշացնում են՝ ինչպես պահպանել կանոնները ու անցնել երթուղին: Արահետներին նաեւ անուններ են տրվել. Նորավանք տանող արահետի ցուցանակի կողքին կանգնած՝ ծրագրի ղեկավար Արսեն Գասպարյանը բացատրում է մեզ երեք արահետների ուղղությունը: Այս մեկը հենց «Նորավանք» էլ կոչել են, սրա վերջում են կառուցել փոքրիկ կամուրջը՝ Գնիշիկ գետի վրա: Վերեւից սկսվում են «Կաքավների» եւ «Բեզոարյան այծերի» արահետները՝ մեկում կաքավներն են շատ, իսկ մյուսի տարածքից բեզոարյան այծերն են երեւում: 

 

Լուսանկարը` WWF Հայաստան

 

«Ցուցատախտակների նպատակը գիտելիք փոխանցելն է, էկոկրթությունը մեր ծրագրի մի մասն է. արահետով քայլելիս կտեսնեք նաեւ բուսական եւ կենդանական աշխարհը ներկայացնող տեղեկատվական ցուցանակներ: Մեր նպատակներից մեկն է նաեւ որսագողության նվազեցումը. եթե տարածքում մարդ կա, ավելի հեշտ կլինի այդ դեպքերը արձանագրել ու նվազեցնել»,- ասում է Արսեն Գասպարյանը: 

 

Նա վստահեցնում է, որ «Արփա» պահպանվող լանդշաֆտը մեծ նշանակություն ունի էկոզբոսաշրջության համար: «Մեզ համար կարեւոր է, որ այս տարածքը պատշաճ ձեւով կառուցված լինի, քանի որ այն ակտիվորեն օգտագործվում է զբոսաշրջիկների կողմից»,- ասում է նա: 

 

Լուսանկարը` WWF Հայաստան

 

«Արփա» պահպանվող լանդշաֆտի տնօրեն Արուս Ներսիսյանը հավելում է՝ կամավորների այցը նույնպես նպաստում է այստեղի տուրիզմին, քանի որ նրանք մեկ շաբաթ ապրել են Արենի համայնքի Չիվա բնակավայրում, օգտվել են գիշերակացից ու տեղի սննդից: 

 

«Ներսից ծանոթանալով ավանդույթներին ու մշակույթին, ինչպես նաեւ մասնակցելով ավանդական միջոցառումներին՝ կամավորներն ավելի լավ պատկերացում են կազմում մեր երկրի մասին»,-ասում է Արուսը: Մասնակիցները ծրագրի շրջանակներում նաեւ Ջերմուկ էին այցելել, որտեղ հնարավորություն էին ունեցել ժայռամագլցելու: 

 

Հայ կամավոր Հրաչը հպարտությամբ է այդ օրվա մասին պատմում. միակն էր, որ երկու ուղիները բարձրացել է. «Մեկը 22 մ էր, մյուսը՝ 18, առանց ընկնելու եմ մագլցել՝ մինչեւ վերջ երկուսն էլ բարձրացել եմ. հայերի պատիվը բարձր եմ պահել»,- ասում է նա:

 

Հրաչը (ձախից) Հրաչը (ձախից)

Լուսանկարը` WWF Հայաստան

 

Արտասահմանցիների հետ շփվելու եւ անգլերենը բարելավելու համար է Հրաչը դիմել ծրագրին: 4 խմբի են բաժանվել, իր խմբում երկուսն են հայ, ստիպված է միշտ անգլերեն խոսել, հատկապես երբ ամեն երեկո խարույկ են վառում, հավաքվում են ու զրուցում: Այսպես Հրաչը ծրագրի արդյունքում եւ՛ անգլերենն է բարելավում, եւ՛ էկոտուրիզմին է նպաստում: BarevTrails-ի մասին համացանցից էր իմացել, «ո՞ւր ես, կամավոր բնասեր» տողով հայտարարություն էր կարդացել, դե ինքն էլ բնության մարդ է, չէր կարող անտեսել: Հրաչը մասնագիտությամբ լեռնային ուղեկցորդ է ու փորձում է ամեն ինչ անել, որ Հայաստանում լեռնային տուրիզմը զարգանա: 

 

Լուսանկարը` WWF Հայաստան

 

Հայաստանի բնությամբ բոլոր կամավորներն են տարվել, հենց բնության համար է իսպանացի մասնակից Պալոման երկրորդ անգամ Հայաստան գալիս, մի քանի ամիս առաջ նմանատիպ արահետներ կառուցելու ծրագրի շրջանակներում Դիլիջան էր եկել: Առաջինն ականջօղերն եմ նկատում՝ նռան տեսքով արծաթե ականջօղեր են. ընկերն է նվիրել, երկուսով միասին են Հայաստան եկել ու հավասարապես սիրել երկիրը: 

 

Լուսանկարը` WWF Հայաստան

 

«Այստեղ չկա որեւէ հստակ վայր, որտեղ պետք է անպայման լինել, ամենուրեք հետաքրքիր մի բան կգտնես»,- ասում է նա: Պալոման ամփոփում է խոսքը՝ մյուս բոլոր կամավորների նման հիմա ամենաշատն ուրախանում է, որ արշավորդների համար լավ գործ են արել. արահետներ են կառուցել, որ բոլորն այսուհետ ավելի հարմար արշավեն: 

 

Ամալի Խաչատրյան 

Լուսանկարները` WWF Հայաստան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին