Իէն Գիլանը, ՀՕՖ-ը եւ Գյումրիի N 6 երաժշտական դպրոցի հինգ տարիները - Mediamax.am

exclusive
3236 դիտում

Իէն Գիլանը, ՀՕՖ-ը եւ Գյումրիի N 6 երաժշտական դպրոցի հինգ տարիները


Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Արփինե Մելքոնյանը` աշակերտների հետ
Արփինե Մելքոնյանը` աշակերտների հետ

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Անահիտ Հովհաննիսյանը զրուցում է դպրոցի տնօրենի եւ ուսմասվարի հետ
Անահիտ Հովհաննիսյանը զրուցում է դպրոցի տնօրենի եւ ուսմասվարի հետ

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Ընկեր Հասմիկը՝ աշակերտի հետ
Ընկեր Հասմիկը՝ աշակերտի հետ

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Ընկեր Ալինան՝ աշակերտուհու հետ
Ընկեր Ալինան՝ աշակերտուհու հետ

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Ռուզաննան
Ռուզաննան

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Ջուլիետա Հարոյանը
Ջուլիետա Հարոյանը

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Ռուզաննան
Ռուզաննան

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս


5 տարի առաջ, 2013 թ. սեպտեմբերի 20-ին, Գյումրիում կայացավ թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի բացումը՝ այն կառուցվել էր Մեդիամաքս-ի, Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական Do Something կազմակերպության համատեղ նախագծի շրջանակներում: Դպրոցի բացմանը մասնակցել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Deep Purple խմբի մեներգիչ Իէն Գիլանը եւ Do Something-ի գործադիր տնօրեն Ջոն Դին:

 

Մեդիամաքսի Գյումրիի թղթակիցն այցելեց դպրոց ու հարցուփորձ արեց ուսուցիչներին եւ աշակերտներին անցած հինգ տարիների մասին:

 

-Էս երկու օրը ուսուցիչներով հիշել էինք, որ արդեն հինգ տարի է այս հոյակապ պայմաններում ենք աշխատում: Երկար ձգձգվում էր, բարերարները հա գալիս-գնում էին, մենք էլ չէինք հավատում, որ նոր շենք ենք ունենալու... Բայց մի օր երիտասարդները եկան ու սկսեցին մեր տնակները քանդել: Ամբողջ մի տարի տեսնում էինք, թե ինչպես էր քարը քարի վրա դրվում: Իսկ հինգ տարի առաջ սեպտեմբերին մտանք նորակառույց շենքը:

Ընկեր Հասմիկը՝ աշակերտի հետ Ընկեր Հասմիկը՝ աշակերտի հետ

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Դաշնամուրի ուսուցչուհի ընկեր Հասմիկը Գյումրիի Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի մասին է պատմում ու միաժամանակ հետեւում սանի մատներին, որոնք սլանում են ստեղների վրայով:

 

Երաժշտական դպրոցը 45 տարվա պատմություն ունի, որից 25-ը անցել են տնակներում: Այդ տարիներին աշխատել են իրար շատ մոտ, մեկ սենյակում երբեմն համատեղելով երկու դաս, երբեմն խանգարելով, իրար հետ մրսելով, բայց դպրոցում համերգները անպակաս են եղել: Իսկ հիմա այս տարածքում ոչինչ չի հիշեցնում տնակների նեղլիկ, ցուրտ պայմանները, միայն ուսուցիչների ու ավարտական դասարանի աշակերտների հիշողությունում է այն մնացել:

Ջուլիետա Հարոյանը Ջուլիետա Հարոյանը

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

- Տնակներում սալյառկով կտաքցնեին, էստեղ արդեն ջեռուցում կա, լուսավոր սիրուն է ամեն ինչ: Հիմա մեծ հաճույքով գուկամ: Կնայեմ, երբ պտի դասերը պրծնի, օր գամ էս դպրոց, - ասում է դաշնամուրի բաժնի սան Ջուլիետա Հարոյանը, ով մեկ տարի սովորել է տնակային պայմաններում, բայց հիմա հպարտությամբ է նշում, որ սովորում է քաղաքի ամենալավ դպրոցում: 

 

-Շատ էինք ոգեւորվել, երբ դպրոցի շինարարությունը ավարտվեց: Էդ սալյառկի հոտը էլ չենք քաշե, մրոտ, մրսած, միշտ գրիպ, - քանոնի ուսուցիչ ընկեր Ալինան տասնամյակներ է աշխատել դպրոցում, անցել է բոլոր դժվարությունների միջով:

Ընկեր Ալինան՝ աշակերտուհու հետ Ընկեր Ալինան՝ աշակերտուհու հետ

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

- Դժվարությամբ, բայց սարքվավ, երգիչ Իէն Գիլանը համերգ կազմակերպեց, ձայնասկավառակներ վաճառվեց, հետո միացան մեր մյուս բարերարները, կազմակերպիչները: Ապրի իրանց արեւ, մենք դպրոց ունեցանք,- նրանց է միանում ընկեր Մարգարյանն ու նաեւ մատնանշում, որ ոչ միայն բարեկարգ դպրոց ունեն, այլեւ  երաժշտական գործիքների նոր ու լայն տեսականի: 

 

Նորակառույց շենքի հետ երաժշտական դպրոցը նաեւ նվեր ստացավ լարային, փողային, հարվածային երաժշտական գործիքներ, ժողովրդական նվագարաններ:

 

«Երաժշտական դպրոցի բացումը խորհրդանշում է երաժշտության վերածնունդը»,- հինգ տարի առաջ աշխարհահռչակ երաժիշտ, Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը այսպես արտահայտվեց դպրոցի բացման արարողությանը:  Իրապես, ստեղծված են բոլոր պայմանները, որ Գյումրիի փոքրիկ մի անկյունում կրթվի, դաստիարակվի, նոր ոգեւորությամբ ու նոր որակով հնչի վերածնված երաժշտությունը արդեն ապաքինված դպրոցի սենյակներից: 

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

- Ես տեսել եմ Իէն Գիլանին: Բացմանը իրա հետ նկարվել եմ, բայց իմ հեռախոսով չէր, ուրիշի հեռախոսով էր: Իրա նկարների մեջ երեւի ես կամ: Մեզ ասեցին, որ ինքը մեր դպրոցի հովանավորն է, - 14 տարեկան Սաթենիկի հուշերում դպրոցի բացման արարողությանը ներկա Իէն Գիլանն այնքան է տպավորվել, որ հաջորդ օրը համացանցում գտել է երաժշտի կատարումները, հրապուրվել ու հիմա էլ պարբերաբար լսում է: 

 

 

Հովանավորների հոգածության ներքո

 

Հիմա դպրոցում սովորում են 220 աշակերտ` հարվածային, լարային, փողային, ժողովրդական բաժիններում: Բայց ոչ միայն թաղամասի երեխաների երաժշտական դարբնոցն է թիվ 6-ը, քաղաքի տարբեր հատվածներից եւս գալիս են այս դպրոց: Քիչ չեն նաեւ գյուղերից եկած սաները:

 

Ռուզաննան դաշնամուր նվագել սովորելու համար գալիս է հարեւան Ախուրյան գյուղից.

 

-Մայրիկս ուզում էր, որ ես նվագել սովորեմ, բայց հնարավորություն չկար: Հետո, որ էս դպրոցը բացվավ, եկա այստեղ: Երաժշտական գործիքներն էլ էին լավը, ուսուցիչներս էլ էին լավը: Փոքր ժամանակ էղել են հուսահատություններ, նվագել չէր ստացվում, մատներս կցավար, չէր ստացվի որոշ ստեղծագործություններ, բայց ուսուցչուհուս հետ հաղթահարեցինք, - միասին անցանք էդ ամենի միջով,- նշում է ապագա դաշնակահարուհի Ռուզաննան:

Ռուզաննան Ռուզաննան

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Ուսուցիչ Անահիտ Մկրտչյանը վստահեցրեց, որ Ռուզաննան երաժշտական դպրոցի լավագույն աշակերտներից է՝ օրեր են եղել, երբ լացել է, բայց չի հանձնվել:

 

Ռուզաննային լավագույնը դառնալ օգնել է ոչ միայն իր ուսուցչուհին, կամքն ու աշխատասիրությունը, նաեւ բարերարները, ովքեր թեթեւացրել են Ռուզաննայի մայրիկի հոգսն ու ամսական ուսման վարձը պարտաճանաչ վճարում են, իսկ դպրոցն էլ փոքր վարձավճարով դաշնամուր է տրամադրել իրենց լավագույն աշակերտին: 

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Ռուզաննան պատրաստվում է շարունակել երաժշտական կրթությունը ու մասնակցել մրցույթների: Հույս ունի, որ մի օր սեփական դաշնամուրը կունենա:

 

- Համերգներին, քննությանը շատ եմ նվագել, մրցույթների եմ պատրաստվում մասնակցել, որ ավելի կատարելագործվեմ: Ամենաշատը սիրում եմ նվագել մեր դպրոցի ռոյալով, իրա հնչողությունը ուրիշ է: Մանավանդ, երբ հեռվից ես լսում, լավ ու վատ կատարումները միանգամից զգացվում է: Հնչողությունը շատ լավն է, ոչ մի դպրոց մեր ռոյալից չունի, - պարծենկոտ ու փայլուն աչքերով ասում է Ռուզաննան ու հրավիրում դահլիճ` լսելու ռոյալի հնչյունները:

Ռուզաննան Ռուզաննան

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Անցնող հինգ տարիների ընթացքում Հայ Oգնության Ֆոնդի, բարերարների ուշադրության ու հոգածության կենտրոնում է եղել դպրոցը: Նրանք պարբերաբար հյուրընկալվում են, իսկ դպրոցն էլ տարբեր համերգներ է կազմակերպում ի պատիվ իրենց բարեկամների:

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Դպրոցում շատերը նշեցին, թե ինչպես մի քանի տարի առաջ, դպրոցի ջութակի բաժնում սովորող աղջկան բարերարների աջակցությամբ վիրահատեցին ու նա կարողացավ խոսել: Սրտացավ վերաբերմունքի արդյունքն է նաեւ այն, որ 50 աշակերտի վարձավճարի բեռը իրենց վրա են վերցրել դպրոցի բարեկամ դարձած հովանավորները: Նրանք նաեւ հետեւողական օգնության ձեռք են մեկնում այն շրջանավարտներին, ովքեր շարունակում են երաժշտական կրթությունը ու ուսման վարձավճարների որոշ խնդիրներ են ունենում:

 

Աշակերտից տնօրեն. 31 տարվա քայլ 

 

Երաժշտական դպրոցը 35 տարի ղեկավարած տնօրեն Հարություն Ասատրյանը, հավատով ու սպասումով աշխատելով բոլոր հովանավորների հետ, դպրոցի բացումից հետո եւս չորս տարի կարողացավ ուրախանալ իր սաների հաջողություններով, հպարտանալ նորակառույց դպրոցի ընձեռած պայմաններով: Թոշակի անցնելուց հետո մի քանի ամիս առաջ նրան փոխարինել է Մանյա Հովհաննիսյանը: Նա եղել Ա. Շիշյանի անվան դպրոցի սանը, 31 տարի անց արդեն տնօրեն է.

 

- Դաշնամուրի ուսուցչուհիս մահացավ երկրաշարժի ժամանակ: Շատ էի սիրում նրան: Երկու ամսով ընդհատվեցին դասերը: 1989 թվականի փետրվարին վերսկսեցինք պարապմունքները տնակներում, ուսուցիչներ կային տանն էին պարապում,- հիշում է Մանյա Հովհաննիսյանն:

Անահիտ Հովհաննիսյանը զրուցում է դպրոցի տնօրենի եւ ուսմասվարի հետ Անահիտ Հովհաննիսյանը զրուցում է դպրոցի տնօրենի եւ ուսմասվարի հետ

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Դպրոցի ուսմասվարը եւս այդ տարիներին է ուսանել այստեղ: Երկուսով պատմում են, թե ինչպես էին երկար ճանապարհը ոտքով անցնում, որ հասնեն դպրոց: Դասեր միշտ եղել են` թեեւ մութ էր, ցուրտ, տրանսպորտ չկար:

 

- Ձմեռը ձեռնոցներ էինք դնում, մատները կտրում-ծակում էինք ու նվագում: Երաժշտական ուսումնարանում էլ էր այդպես: Իսկ հիմա բոլոր պայմանները կան, երեխաները ավելի անհոգ են, բարեկարգ դպրոց կա, նոր գործիքներ, որ տրամադրվեն ու սովորեն, - պատմում է տնօրենը:

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

- Որպես լավ դպրոց բերեցի էստեղ: Աղջիկս շատ սիրեց էս դպրոցը, իրա համար ձմեռ գոյություն չունի: Վազելով գուկա էստեղ,- ասում է դպրոցի միջանցքում սպասող Ազատուհի Սմբատյանը:

Արփինե Մելքոնյանը` աշակերտների հետ Արփինե Մելքոնյանը` աշակերտների հետ

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

- Սաներից շատերը բավական երկար ճանապարհ են անցնում այստեղ հասնելու համար: Դա էլ խոսուն վկայություն է, որ լավ դպրոց ունենք: Հիմա ծնողներն էլ, երեխաներն էլ ընտրության հնարավորություն ունեն, ու գիտեն՝ ինչ են ընտրում ու ինչ որակներ են գնահատում, ուսուցիչներից Արփինե Մելքոնյանն է նշում, ապա նաեւ մեկ կարեւոր ձեռքբերման մասին խոսում:   

Լուսանկարը` Գեւորգ Ղազարյան/Մեդիամաքս

Ազատ Շիշյանի անվան երաժշտական դպրոցը արդեն հինգ տարի է նվագախումբ եւ երգչախումբ ունի: Սաներից կազմված փոքրիկ համույթը համերգներով զարդարում է բազմազան միջոցառումներ, ինչպես նաեւ շրջագայում Հայաստանի տարբեր քաղաքներով:

 

Անահիտ Հարությունյան

 

Լուսանկարները` Գեւորգ Ղազարյան (Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին