Տարագիր Սիրունին, լուսանկարիչ Գրիգորն ու 20-րդ դարի Փարիզի սիրտը - Mediamax.am

exclusive
8205 դիտում

Տարագիր Սիրունին, լուսանկարիչ Գրիգորն ու 20-րդ դարի Փարիզի սիրտը


Պատրիս Ջոլոլյանը
Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրիս Ջոլոլյանը
Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրիս Ջոլոլյանը
Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրիս Ջոլոլյանը
Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրիս Ջոլոլյանը
Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրիս Ջոլոլյանը
Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրիս Ջոլոլյանը
Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրիս Ջոլոլյանը
Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրիս Ջոլոլյանը
Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շառլ դը Գոլը
Շառլ դը Գոլը

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Հայկ, Հակոբ (Սիրունի) եւ Գրիգոր եղբայրները Մարիամ մայրիկի հետ, 1900-ական թվականների սկիզբ
Հայկ, Հակոբ (Սիրունի) եւ Գրիգոր եղբայրները Մարիամ մայրիկի հետ, 1900-ական թվականների սկիզբ

Լուսանկարը` Auroraprize.com

Վազգեն Առաջինի, Սիրունու եւ Գրիգորի հանդիպումը Փարիզում, 1970թ.
Վազգեն Առաջինի, Սիրունու եւ Գրիգորի հանդիպումը Փարիզում, 1970թ.

Լուսանկարը` Auroraprize.com

Պատրիս Ջոլոլյանը` հոր, եղբոր, Վազգեն Վեհափառի եւ նրա մոր հետ, 1966թ.
Պատրիս Ջոլոլյանը` հոր, եղբոր, Վազգեն Վեհափառի եւ նրա մոր հետ, 1966թ.

Լուսանկարը` Պատրիս Ջոլոլյանի արխիվից

Գրիգոր Ջոլոլյանի հայկական անձնագիրը, որը ստացել է Ստամբուլում
Գրիգոր Ջոլոլյանի հայկական անձնագիրը, որը ստացել է Ստամբուլում

Լուսանկարը` Պատրիս Ջոլոլյանի արխիվից

Պատրիս Ջոլոլյանի մոր ֆրանսիական փաստաթուղթը
Պատրիս Ջոլոլյանի մոր ֆրանսիական փաստաթուղթը

Լուսանկարը` Պատրիս Ջոլոլյանի արխիվից

Սկաուտների հիմնադիր Լորդ Բեյդեն-Փաուելի նամակը Գրիգոր Ջոլոլյանին
Սկաուտների հիմնադիր Լորդ Բեյդեն-Փաուելի նամակը Գրիգոր Ջոլոլյանին

Լուսանկարը` Պատրիս Ջոլոլյանի արխիվից

Ֆրանսիայում պատերազմի մեկնարկին բանակին անդամագրված Գրիգոր Ջոլոլյանը զինվորներին գիմնաստիկա եւ ֆիզկուլտուրա է դասավանդում
Ֆրանսիայում պատերազմի մեկնարկին բանակին անդամագրված Գրիգոր Ջոլոլյանը զինվորներին գիմնաստիկա եւ ֆիզկուլտուրա է դասավանդում

Լուսանկարը` Պատրիս Ջոլոլյանի արխիվից

Գրիգոր Ջոլոլյանի առաջին անձնագիրը, երբ տեղափոխվեց Ֆրանսիա, բայց դեռ քաղաքացիություն չուներ
Գրիգոր Ջոլոլյանի առաջին անձնագիրը, երբ տեղափոխվեց Ֆրանսիա, բայց դեռ քաղաքացիություն չուներ

Լուսանկարը` Պատրիս Ջոլոլյանի արխիվից

Գրիգոր Ջոլոլյանի ֆրանսիական անձնագիրը
Գրիգոր Ջոլոլյանի ֆրանսիական անձնագիրը

Լուսանկարը` Պատրիս Ջոլոլյանի արխիվից

Երիտասարդ Շառլ Ազնավուրը
Երիտասարդ Շառլ Ազնավուրը

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Վիլիամ Սարոյանը Փարիզում, լուսանկարչի տանը
Վիլիամ Սարոյանը Փարիզում, լուսանկարչի տանը

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Հայկական սպորտային միջոցառման ժամանակ
Հայկական սպորտային միջոցառման ժամանակ

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

4-ամյա Շառլ Ազնավուրը` քրոջ հետ
4-ամյա Շառլ Ազնավուրը` քրոջ հետ

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Գրիգոր Ջոլոլյանի սկաուտական անձնագիրը
Գրիգոր Ջոլոլյանի սկաուտական անձնագիրը

Լուսանկարը` Պատրիս Ջոլոլյանի արխիվից

Կաբարե Փարիզում
Կաբարե Փարիզում

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Փարիզի ազատագրման օրերին, 1944թ.
Փարիզի ազատագրման օրերին, 1944թ.

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Փարիզի ազատագրման օրերին, 1944թ.
Փարիզի ազատագրման օրերին, 1944թ.

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Փարիզի ազատագրման օրերին, 1944թ.
Փարիզի ազատագրման օրերին, 1944թ.

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Անդրանիկի հուղարկավորությունը
Անդրանիկի հուղարկավորությունը

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

30-ականների պարերի մրցումներից Գրիգոր Ջոլոլյանի լուսանկարը
30-ականների պարերի մրցումներից Գրիգոր Ջոլոլյանի լուսանկարը

Լուսանկարը` Պատրիս Ջոլոլյանի արխիվից

Կոմիտասի հուղարկավորության ժամանակ
Կոմիտասի հուղարկավորության ժամանակ

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Կոմիտասի հուղարկավորությունից հետո
Կոմիտասի հուղարկավորությունից հետո

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

 Անդրանիկի հուղարկավորության ժամանակ
Անդրանիկի հուղարկավորության ժամանակ

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Փարիզի «երանելիների դաշտերում»` Շանզ Էլիզեում, մինչեւ վերջերս գործող դեղատան տիրոջ հետ շփվելիս այցելուները դժվար թե անմիջապես կասկածեին, որ ֆրանսիացի չէ: Բայց հայկական դիմագծերը քիչ անց կարող էին մատնել իրեն, իսկ ահա հետաքրքրասերներին, ովքեր հարցնում էին, թե ինչ մեծ արկղեր են դրված դեղատուփերի կողքին, շատ ավելի ուշագրավ «ճանապարհորդություն» էր սպասվում: Արկղերում մի ամբողջ ազգի պատմություն էր` խտացված մեկ ընտանիքի մեջ:  

 

Պատրիսը բացում էր արկղերը, դեղերի եւ հին, մաշված փաստաթղթերի բույրերը խառնվում էին իրար ու սկսում էր հոսել Արեւմտյան Հայաստանից մինչեւ Փարիզ հասնող պատմությունը: 

 

Թեեւ ոչ Փարիզի գլխավոր այդ փողոցում, առանց դեղերի բույրի, բայց նույն մաշված փաստաթղթերի եւ սեւ ու պիտակ լուսանկարների ներկայությամբ Պատրիս Ջոլոլյանը Մեդիամաքսի հետ զրույցում քարտեզագրեց իր ընտանիքի երկար ձգված ճանապարհը:

Պատրիս Ջոլոլյանը Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրիսը նախ պատմեց, թե ինչ ամուր են եղել իր մեջ հայկական արմատները. բացի դեղագործությունը, 28 տարի նվագում եւ պարում էր եղբոր հետ Փարիզում հիմնած «Նավասարդ» պարախմբում: «Նավասարդը», թեեւ մասնագիտացված խումբ չէ, բայց ելույթ է ունեցել անգամ Նյու Յորքի «Կարնեգի հոլում», Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ հոլում» եւ այլ մեծ բեմերում: Այն մինչ օրս գոյություն ունի եւ վերջերս բոլորել է 50-ամյակը:

 

1989թ.-ին, երբ Փարիզում Բժշկական միության նախագահն էր, Գյումրիի երկրաշարժից տուժածներին այդ միությամբ օգնություն բերեցին Հայաստան: Այդ տարիներից ի վեր՝ սկսեց ավելի հաճախ գալ, թեեւ առաջին անգամ ավելի վաղ՝ 1966թ.-ին էր եղել հայրենիքում: Պատրիսը բժշկական խորհրդատվություն է տրամադրել Ֆրանսիայում հայկական դեսպանությանը: Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհրդի ատենապետն է եղել 7 տարի: 

 

Ընտանիքները` Արեւմտյան Հայաստանում

 

Մորս ընտանիքը` Նալբանդյանները Կիլիկիայի Սիս քաղաքի շրջանում ամենահարուստն էին, կալվածքներ եւ գործարաններ ունեին: Մեծ հորս եղբայրը` Մաթեւոս Նալբանդյանը, Թուրքիայի խորհրդարանի անդամ էր: Նա այն պատգամավորներից մեկն էր, որոնք Հայոց ցեղասպանությունից հետո` 1919թ.-ին Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն տարածեցին Ստամբուլում: 

Մեծ մայրիկս Կիրակոս Աջապահյան կաթողիկոսի քույրն էր: Ցեղասպանության ժամանակ, բարեբախտաբար, ընտանիքը ողջ մնաց, եւ 1920թ.-ին գաղթեց Բուլղարիայի Վառնա քաղաք, որտեղից երկու տարի անց տեղափոխվեց Ֆրանսիա: 

Հայկ, Հակոբ (Սիրունի) եւ Գրիգոր եղբայրները Մարիամ մայրիկի հետ, 1900-ական թվականների սկիզբ Հայկ, Հակոբ (Սիրունի) եւ Գրիգոր եղբայրները Մարիամ մայրիկի հետ, 1900-ական թվականների սկիզբ

Լուսանկարը` Auroraprize.com

Հայրս` Գրիգոր Ջոլոլյանը, ծնվել էր Ստամբուլից մոտ 150 կմ հեռու գտնվող Ադաբազարում: Երեք եղբայր էին, իրենց հայրը շուտ մահացավ, ինչից հետո տատիկս զավակների հետ տեղափոխվեց Ստամբուլ: Դժվար աշխատանքով կարողացավ մեծացնել զավակներին եւ կրթության տալ, սակայն նրանցից մեկին թուրքական սրից չփրկեց անգամ հանգամանքը, որ այդ նույն բանակում էր ծառայում: 

 

Սիրունին ու փրկված ձեռագրերը

 

Հորս եղբայրը` Հակոբը, գրող, հրապարակախոս, բանաստեղծ էր` Սիրունի անունով, Դանիել Վարուժանի հետ մտերիմ ընկերներ էին եւ միասին էին հրատարակում «Ազատամարտ» թերթը: 

 

«Ազատամարտ» թերթում տպագրած հոդվածները պատճառ դարձան, որպեսզի երիտթուրքերը հետապնդեն նրան: Մինչ այդ` Սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության օրոք նա ոստիկանության հսկողության տակ էր եւ մի քանի ամիս անցկացրեց օսմանյան բանտերում: 

 

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա Ստամբուլում թաքնվեց հույն ընտանիքի հարկի տակ։ Ճիշտ է` հորեղբորս հաջողվեց խուսափել երիտթուրքերի հետապնդումներից, բայց փոխարենը գտան հայրիկիս եւ նրան աքսորեցին Թուրքիայից: 

Պատրիս Ջոլոլյանը Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմից հետո հորեղբայրս դուրս եկավ ընդհատակից եւ նորից սկսեց աշխատել այդ շրջանում: Նա` այլ գործիչների հետ, 1919թ.-ին կազմակերպեց Ապրիլի 24-ի առաջին հիշատակի արարողությունը Ստամբուլում: 1920թ.-ին նախ մեկնեց Սալոնիկ, այնուհետեւ Բուլղարիա եւ, ի վերջո, հաստատվեց Ռումինիայում: 

 

Հորեղբայրս Վազգեն Ա կաթողիկոսի ուսուցիչն էր, եւ նրա համար բացառիկ մեկն էր: 1946 թվականներին, երբ կումունիստները եկան Ռումինիա, մի հայ հորեղբորս դավաճանեց, եւ նրան 10 տարով աքսորեցին Սիբիր, բայց հետո վերադարձավ ու մինչեւ իր մահը` 1973թ.-ը շարունակեց աշխատել իր ոլորտում: Մի քանի տարի առաջ Ռումինիայի պետական ակադեմիան հետմահու նրան անդամի կոչում շնորհեց: 

 

Երբ հորեղբայրս մահացավ, հայրս գնաց հուղարկավորությանը: Նա իր հետ Փարիզ բերեց հորեղբորս ձեռագիր ինքնակենսագրականը: Այն հաջողվել էր թաքցնել, մինչ «Սեկուրիտատեի» (Ռումինիայի գաղտնի քաղաքական հետախուզությունը) քննիչներն ուսումնասիրում էին մյուս փաստաթղթերը: Դրանք առգրավեցին եւ մինչեւ օրս պահվում են Ռումինիայի ազգային արխիվներում: Հայրս արտատպեց ձեռագիրը, բայց չհասցրեց տպագրել: 

Պատրիս Ջոլոլյանը Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հորս մահից հետո ես գտա հորեղբորս գրությունները, եւ քանի որ հայերեն չգիտեի, մեկ կողմ դրեցի ու միայն երեսուն տարի անց նորից անդրադարձա դրանց: 

 

Հայաստանցի ծանոթ ունեի, որ Փարիզում էր, իրեն տվեցի եւ խնդրեցի կարդալ, ասել` արդյո՞ք արժեքավոր են: Ասաց` հինգ րոպե աչքի անցկացնեմ, բայց վերադարձավ միայն հինգ ժամ անց` արտասվելով: Ասաց` թե՛ գրականության, թե՛ պատմության առումով հրաշք է, եւ այդ ժամանակ որոշեցի լույս ընծայել այն: 2006թ.-ին Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ տպագրեցինք Սիրունու ինքնակենսագրականը:    

 

Գրիգորի խցիկից այն կողմ` Շառլ Դը Գոլը, Կոմիտասի եւ Անդրանիկի թաղումները

 

Հայրս արտաքսումից կարողացավ վերադառնալ Կոստանդնուպոլիս պատերազմից հետո: Այնտեղ սկաուտների խումբ էր ղեկավարում, ինչի համար շնորհակալական նամակ ստացավ սկաուտական շարժման հիմնադիր Լորդ Բեյդեն-Փաուելից:

Սկաուտների հիմնադիր Լորդ Բեյդեն-Փաուելի նամակը Գրիգոր Ջոլոլյանին Սկաուտների հիմնադիր Լորդ Բեյդեն-Փաուելի նամակը Գրիգոր Ջոլոլյանին

Լուսանկարը` Պատրիս Ջոլոլյանի արխիվից

Հայրս երիտասարդ տարիները ծածկել էր սեւ կտորով եւ դրանց մասին շատ քիչ էր պատմում: 

Գրիգոր Ջոլոլյանի սկաուտական անձնագիրը Գրիգոր Ջոլոլյանի սկաուտական անձնագիրը

Լուսանկարը` Պատրիս Ջոլոլյանի արխիվից

Մայրիկի հետ Փարիզ տեղափոխվեցին բնակվելու 1920թ.-ին: 

 

Սկզբում սպորտային միջոցառումների կազմակերպմամբ էր զբաղվում, այնուհետեւ սկսեց լուսանկարչի իր կարիերան: Նրա լուսանկարներում այդ ժամանակների Փարիզի սիրտն է բաբախում:

Շառլ դը Գոլը Շառլ դը Գոլը

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Նա բացեց «Արաքս» ստուդիան եւ լուսանկարեց Ֆրանսիայի ազատագրումն ու դրան մասնակցող քաղաքական, ռազմական գործիչ Շառլ դը Գոլին, Ֆրանսիայի հայերի կյանքի կարեւոր իրադարձություններն ու դեմքերին` պարահանդեսներից, հայկական սպորտային միջոցառումներից մինչեւ Կոմիտասի եւ Անդրանիկի հուղարկավորությունը: 

Կոմիտասի հուղարկավորությունից հետո Կոմիտասի հուղարկավորությունից հետո

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Երբ մահացավ, ես գտա նրա հսկայական արխիվը եւ սկսեցի ցուցահանդեսներ կազմակերպել, որոշ լուսանկարներ տալ թանգարաններին: Այժմ նրա լուսանկարները ցուցադրվում են Ֆրանսիայի ներգաղթի պատմության թանգարանում, «Կառնավալում», Նիսեֆոր Նյեպսի տանը, եւ Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության թանգարանում:

Անդրանիկի հուղարկավորությունը Անդրանիկի հուղարկավորությունը

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Հայրիկի գործերը նաեւ իմ դեղատանն էի պահում, երբ հայեր էին գալիս, ցույց է տալիս նրանց: Հայրս ջերմ հարաբերությունների մեջ էր Փարիզի հայ մտավորականների հետ, միշտ հավաքույթներ ու միջոցառումներ էին կազմակերպում, որպեսզի հայկական կյանքը Փարիզում ապրի:

Կաբարե Փարիզում Կաբարե Փարիզում

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

Առաջին այցը Հայաստան

 

Հայաստան առաջին անգամ եկանք 1966թ-ին, երբ 15 տարեկան էի: Այդ ժամանակ «Նավասարդ» պարախումբը դեռ ստեղծված չէր, այլ պարախմբում էինք պարում, որն էլ մեզ հյուրախաղերով բերեց Հայաստան: Դա նաեւ հայրիկիս առաջին այցն էր: Արեւմտյան Հայաստանում ապրող հայերին շատ դժվար էր հարաբերություն ունենալ Արեւելյանի Հայաստանի հետ, կապ չկար եւ գրեթե արգելված էր: 

Պատրիս Ջոլոլյանը` հոր, եղբոր, Վազգեն Վեհափառի եւ նրա մոր հետ, 1966թ. Պատրիս Ջոլոլյանը` հոր, եղբոր, Վազգեն Վեհափառի եւ նրա մոր հետ, 1966թ.

Լուսանկարը` Պատրիս Ջոլոլյանի արխիվից

Էջմիածնում`Վազգեն Վեհափառի մոտ, հանդիպում կազմակերպվեց, հայրս եւ հորեղբայրս, երկար բաժանումից հետո` 46 տարի անց նորից տեսնվեցին, եւ այդ հանդիպումը շատ հուզիչ էր: Այդ 46 տարիների ընթացքում միշտ կապի մեջ էին, նամակագրությամբ շփվում էին: Հիշում եմ` ինչպես էր հայրիկս աչքի կաթիլներ փնտրում, որպեսզի ուղարկի Ռումինիա` եղբորը: 

 

Երկրորդ անգամ նորից հանդիպեցին 1970թ.-ին, երբ Փարիզում նշեցին հորեղբորս հոբելյանը, որին Վազգեն Վեհափառը նույնպես մասնակցեց: 

Վազգեն Առաջինի, Սիրունու եւ Գրիգորի հանդիպումը Փարիզում, 1970թ. Վազգեն Առաջինի, Սիրունու եւ Գրիգորի հանդիպումը Փարիզում, 1970թ.

Լուսանկարը` Auroraprize.com

Թեեւ երիտասարդ էի, բայց շատ լավ եմ հիշում հորեղբորս խոսքերը. «Ես չեմ դժգոհում, որ 10 տարի տառապեցի Սիբիրում, միայն դժգոհ եմ, որ այդ տարիները կորցրեցի եւ չկարողացա իմ ներսում եղածը դուրս հանել ամբողջությամբ»: Նույնիսկ պատմում էր, որ Սիբիրում եղած տարիներին բանտարկյալների համար գրադարան էր ստեղծել:

 

Մեր ընտանիքի միակ մարդը, որ մեր պատմությունը լավ գիտի, ես եմ մնացել, մտածում եմ գրի առնել այն, որպեսզի չկորի եւ փոխանցվի մեր սերունդներին: 

 

Պատրիսը` Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ

 

Հայաստան երկրորդ անգամ եկա 1989թ.-ին` Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու: Դրանից հետո սկսեցի ավելի հաճախ գալ: Հիմա արդեն բնակարան ունենք Երեւանում, կնոջս հետ, երբեմն, մնում ենք այստեղ: Կապված ենք Հայաստանի եւ Երեւանի կյանքի, մթնոլորտի, մարդկանց հետ:

 

Հայաստանում շուտով Ֆրանկոֆոնիայի օրերն են լինելու: Որոշել ենք դրա շրջանակում հայրիկիս լուսանկարների ցուցահանդես կազմակերպել Հայոց ցեղասպանության թանգարանում: 

4-ամյա Շառլ Ազնավուրը` քրոջ հետ 4-ամյա Շառլ Ազնավուրը` քրոջ հետ

Լուսանկարը` Գրիգոր Ջոլոլյան

 

Հայերը ֆրանսիացիների հետ սերտ կապերով են կապված: Երբ մորս ընտանիքը Սիսում էր ապրում, 11 երեխա ունեին: Իրենց զավակները ֆրանսիացի ուսուցիչ ունեին, երբ տեղափոխվեցին Ֆրանսիա, հրաշալի տիրապետում էին ֆրանսերենին: 

Պատրիս Ջոլոլյանը Պատրիս Ջոլոլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայերի եւ ֆրանսիացիների միջեւ տարբերություններ եւ նմանություններ շատ կան: Հայաստանում մարդիկ ավելի հակված են միմյանց հետ շփվել, ավելի ջերմ են, հույս ունեմ, որ դա չենք կորցնի: Ֆրանսիայում մարդիկ ավելի պրակտիկ եւ տեխնոլոգիապես զարգացած են: Ամեն դեպքում, մեր երկրների միջեւ շատ լավ կապեր կան եւ դրանք հարկավոր է միշտ ծաղկուն պահել:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին