#comeonamyhouse-ը, որ տարածում է Սարոյանի բարությունը - Mediamax.am

exclusive
2259 դիտում

#comeonamyhouse-ը, որ տարածում է Սարոյանի բարությունը


Վիլյամ Սարոյանը հոլոգրաֆիկ պատկերը Ֆրեզնոյի տուն-թանգարանում
Վիլյամ Սարոյանը հոլոգրաֆիկ պատկերը Ֆրեզնոյի տուն-թանգարանում

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանում
Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանում

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանում
Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանում

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանում
Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանում

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

Լուսանկարը` Saroyan House նախագիծ


ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում օգոստոսի 31-ին բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: 2015-ին «Ռենեսանս» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամը գնել էր տունը եւ վերակառուցել այն: Գրողի ծննդյան 110-ամյակին կազմակերպվող թանգարանի բացման լուրը տարածելու համար «Սարոյան հաուս» նախագիծը սկսել էր Come on-a my house նախաձեռնությունը, որի նպատակն է նաեւ տարածել սարոյանական բարությունը եւ հյուրընկալությունը։ 

#comeonamyhouse մարտահրավերին մասնակցելու համար պետք է մինչեւ սեպտեմբերի 15-ը, ժամը 23։59 պատրաստել տեսահոլովակ, երբ որեւէ պատահական անցորդի, հին ընկերոջ կամ լավ բարեկամի կհրավիրեք ձեր տուն հյուրասիրության: 

Տեսանյութը #comeonamyhouse եւ #SaroyanChallenge հեշթեգերով ֆեյսբուքում հրապարակելու դեպքում կմասնակցեք նաեւ մրցույթին: Եթե հաղթողը Հայաստանից լինի, ստանալու է ուղեգիր դեպի ԱՄՆ՝ այցելություն Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան: Եթե հաղթողն արտասահմանից է, կշահի ուղեւորություն դեպի Հայաստան: 

 

Նախապատմությունը

 

Come on a my House (արի իմ տուն) արտահայտությունն անմիջականորեն կապված է Սարոյանի հետ: Դրանք այն հայտնի երգի բառերն են, որոնք գրվել են Վիլյամ Սարոյանի ու նրա զարմիկ Ռոս Բաղդասարյանի կողմից: 

 

 

Սարոյանի հերոսն այդ երգով փորձում էր գրավել մի աղջկա եւ հրավիրել տուն, հյուրասիրել մրգեր ու քաղցրավենիք: «Սարոյան հաուս» նախագծի անդամները որոշեցին մարտահրավերն անվանել Come on a my House՝ կապելով այն բարության եւ հյուրասիրության հետ. չէ՞ որ Սարոյանն առանձնանում էր հյուրասիրությամբ ու շատերն էին նրան «Բարի հսկա» անվանում (Kind giant): 

 

Ինչպե՞ս մասնակցել

 

Պարտադիր չէ՝ որեւէ մեկը ձեզ հրավիրի մարտահրավերին մասնակցելու, եթե ձեր ընկերներից դեռ ոչ մեկ չի միացել #comeonamyhouse-ին եւ ձեզ մարտահրավեր նետել, կարող եք ձեր նախաձեռնությամբ էլ միանալ նախագծին. դուրս գալ փողոց, հրավիրել անցորդներին կամ ընկեր-բարեկամներին ձեր տուն ու այդ ամենն արձանագրել: Մրցույթին մասնակցելու համար պետք է տեսանյութը ուղարկել Come on a my House էջին, վերջինս էլ կհրապարակի այն՝ #comeonamyhouse հեշթեգով: Կարեւոր է նաեւ չմոռանալ հոլովակի մեջ մարտահրավեր նետել երեք ընկերոջ։ Ամենաշատ լայքեր հավաքած մասնակիցը կդառնա նախագծի հաղթողը: 

 

Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանում Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանում

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

 

Մարտահրավերին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ կազմակերպություններ. սակայն հաղթել կարող են միայն անհատները՝ ֆեյսբուքի անձնական էջերով: Ի դեպ, արդեն մի շարք կազմակերպություններ միացել են նախաձեռնությանն ու աշխատավայրում հյուրասիրություն կազմակերպել: 

 

Մեզ են միացել… 

 

«Սարոյան հաուս» նախագծի անդամներն ասում են՝ նրանց միացել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Եգիպտոսից, Ավստրիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Հնդկաստանից… 

 

«Մտահաղացումը հենց «Սարոյան հաուս» թիմինն է եղել: Մեր հիմանական նպատակն ու ակնկալիքը՝ թանգարանի մասին աշխարհով մեկ իրազեկելն էր, քանի որ ոչ բոլորն էին տեղյակ, նույնիսկ Հայաստանում չգիտեին, որ Ֆրեզնոյում թանգարան է բացվելու»,- ասում է «Սարոյան հաուս» նախագծի օգնական Լիանա Նիկողոսյանը: 

 

#comeonamyhouse նախագծին մասնակցում է ավելի քան 200 մարդ: Հայտնիներ նրանց շարքում նույնպես կան, բայց ակնկալածից ավելի քիչ են: Լիանան ասում է՝ եթե հայտնի մարդիկ ավելի շատ լինեն, նախաձեռնությունն ավելի լավ կտարածվի: 

 

Չվստահող անծանոթների մասին

 

Լիանան նույնպես մասնակցում է մրցույթին եւ օրեր առաջ պատրաստել է իր հյուրասիրության հոլովակը: Սեփական փորձից է ասում՝ շատ բարդ էր: 

 

«Ում մոտենում ես, հրաժարվում է քո տուն գալ: Երևի, իսկապես վտանգավոր է. չես իմանա՝ ով է փողոցով քայլողը, որ տուն հրավիրես: Նրանք էլ քեզ չեն վստահում, հատկապես կասկածելի էր թվում, երբ երիտասարդ տղաներն աղջիկների էին տուն հրավիրում»,-պատմում է Լիանան: 

 

Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանում Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանում

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

 

«Մոտենում էի տուրիստներին ու հրավիրում իմ տուն, բայց բոլորը մերժում էին: Երիտասարդ աղջիկ եմ ու թվում է՝ ինձնից ոչ մի վտանգ չեմ ներկայացնում. հայերի էի մոտենում՝ աղջիկների, տղաների, ասում էին՝ ոչ: Հետո հայտնի Սասուն պապիին հանդիպեցի, համաձայնեց: Մտանք խանութ, առաջարկեցի՝ վերցնել այն ամենն, ինչ մտքով անցնում է, ելակ ուզեց, մյուս խորհրդանշական մրգերն էլ գնեցինք, որոնք երգի մեջ նշվում են ու գնացինք տուն: Սրճեցինք, զրուցեցինք, ծանոթացանք իրար հետ, հավես էր…»,- ասում է Լիանան: 

 

Պաղպաղակով ու խորովածով մարտահրավերները

 

Լիանան իր տեսանյութում մարտահրավեր է նետում երեք ընկերների, որոնցից դեռ միայն Լիա Արշակյանն է ընդունել այն: Բայց  Լիայի փորձը տարբերվում է մյուսներից, քանի որ նա ոչ թե իր տուն է հրավիրել անծանոթներին, այլ հյուրասիրությունը հենց բակում է կազմակերպել: 

 

Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանում Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանում

Լուսանկարը` Saroyan House նախագիծ

 

«Երեխաների հանդեպ առանձնահատուկ սեր ունեմ եւ մտածեցի՝ հենց երեխաների մասնակցությամբ իմ մարտահրավերն իրագործեմ: Որոշել էի՝ բոլորին տուն հրավիրել, բայց քանի որ երեխաներն ինձ համար էին անծանոթ, ես՝ երեխաների, նախապես պետք է ծնողներից թույլտվություն ստանային եւ ինչպես կանխատեսել էի՝ մեծամասնությունը դեմ էր եղել (կարծում եմ՝ ճիշտ էր. եթե ես էլ ծնող լինեի, չէի թողնի երեխայիս անծանոթի տուն գնալ): Այդպես որոշեցի միանգամից բակում կազմակերպել ու պաղպաղակ հյուրասիրեցի»,-պատմում է Լիան:

 

Եթե Լիանայի ու Լիայի համար դժվար էր անծանոթներին համոզել ու տուն հրավիրել, ապա Տիգրան Պետրոսյանի համար հաճելին անմիջապես էր սկսվել. նա որոշել էր տուն հրավիրել իր հարազատներին ու իր ձեռքով պատրաստած խորոված հյուրասիրել: 

 

Ի դեպ, Տիգրանը նաեւ նախաձեռնության կազմակերպիչներից է, պատմում է՝ բարեկամներին վաղուց չէր տեսել ու լավ առիթ էր տուն հրավիրելու: 

 

 

«Մարտահրավերի գաղափարը շատ սերտ կապ ուներ սարոյանական բարության հետ, որոշեցինք այդպես Հայաստանը ցույց տալ աշխարհին՝ եթե ոչ որպես ամենաբարի ու հյուրասեր երկիր, ապա որպես այդ շարքի առաջին երկրներից մեկը. դա մեզ հաջողվեց»-, ասում է Տիգրանը: 

 

Սահմաններից այն կողմ

 

#comeonamyhouse-ին միացել էր նաեւ Ջալալ Նիզար Ադնանին՝ Ալժիրից: 

 

 

Ջալալը մարտահրավերի մասին հայ ընկերների ֆեյսբուքյան էջերից էր տեղեկացել, հետո նրան էլ են մարտահրավեր ուղարկել: Ջալալն ասում է, որ Ալժիրում նույնպես ընդունված է  ընկերներին հյուրասիրության հրավիրել ու վիճել, թե ո՞վ պետք է հաշիվը փակի: Ուրախ է, որ նման հյուրասիրության մշակույթ կա ոչ միայն իր հայրենիքում, այլեւ Հայաստանում: «Հրավիրել էի ընկերներիս, միայն վերջին հյուրն էր ինձ անծանոթ, բայց մեզ մոտ ընդունված է այդպես բոլորի փոխարեն վճարել սուրճի կամ ընթրիքի համար. շատ ամոթ է թողնել, որ քո հյուրը վճարի»,-ասում է Ջալալը: 

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին