Վարպետաց քաղաքի հին ու նոր խճանկարը - Mediamax.am

exclusive
7861 դիտում

Վարպետաց քաղաքի հին ու նոր խճանկարը


Վազգեն Գեւորգյանը
Վազգեն Գեւորգյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Գարիկ Պապոյանը
Գարիկ Պապոյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Գարիկ Պապոյանը
Գարիկ Պապոյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Վազգեն Գեւորգյանը
Վազգեն Գեւորգյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Ռաֆիկ Սարիբեկյանը
Ռաֆիկ Սարիբեկյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Սարիբեկ Սարիբեկյանը
Սարիբեկ Սարիբեկյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս


Գյումրին արհեստների, արվեստների ու մշակույթի մայրաքաղաք է:

 

Հաճախ կարելի է լսել այս միտքը, հնչում է տեղին ու անտեղին, երբեմն այնքան է շահարկվում, որ որպես գյումրեցի սկսում ես մտածել, ասելու հետ նաեւ պետք է հոգ տանել, որ այդ բառերը չմնան վերհուշի, ձգտումների ու հաճոյախոսության մակարդակում:

 

Արհեստը ալեքպոլցիների համար եղել է ապրուստի միջոց՝ վստահ լինելով, որ «Ուստի փորը մինչեւ ճաշ է դարդագ»: Կարինցի, կարսեցի ու բայազետցի գաղթականների շնորհիվ Ալեքսանդրապոլը Անդրկովկասի արհեստա-առեւտրական խոշոր կենտրոն էր: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Ալեքսանդրապոլում կային 100 արհեստ եւ զբաղմունք: Վարպետների ու Ուստեքի քաղաքի՝ Ալեքպոլի տարեկան եկամուտը զիջում էր միայն փոխարքայության կենտրոն Թիֆլիսին:

 

Ամեն մի արհեստավոր իր դուքանն է ունեցել, քաղաքի մեջ իրենց տեղը: 25-րդ փողոցում էին գտնվում ղասապխանեն, ղազանչոցը, նալբլդնոցը, դյուրգրնոցը, 26-րդ փողոցում` սապոգնոնցը, 27-ում՝ փափախչոնցը, բազազ խանեն եւ այլն:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Կային արհեստավորների համքարություններ, որոնք ունեին իրենց դրոշակը, սահմանված կանոնները: Յուրաքանչյուր արհեստավորի համար պատվի հարց էր բարձր որակի գործ պատրաստելը, համքարությունները հետեւում էին, որ որեւէ մեկը չխախտի այդ կանոնը, այլապես զրկում էին գոգնոց կապելու իրավունքից:

 

«Ինչքան խեղճ են ապրել, էդքան զարգացել է արհեստը, ժողովուրդը օր լավ կապրի, խելքը ուրիշ բանի կուդա»

 

Այս կարծիքին է գյումրեցի երիտասարդ դարբին Գարիկ Պապոյանը: Յոթը պորտով անցած ու իրեն օսկե բիլազուկ դարձած արհեստը՝ դարբնությունը, համարում է արհեստների արհեստը: Դարբիններից շատերը հաճախ մեծախոսում են, որ եթե իրենք երկաթը տաք-տաք չծեծեն ու սրեն, ոչ մի արհեստավոր աշխատանքային գործիք չի ունենա: Երիտասարդ դարբինը կռանը սալին զարկել սովորել է մանկուց, բայց նաեւ ճաշակը զարգացրել է ու նկարչական բարձրագույն կրթություն է ստացել: Այս աշխատանքից բացի այլ զբաղմունք իր համար չի էլ պատկերացնում:

Գարիկ Պապոյանը Գարիկ Պապոյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Ծնվել եմ, ըդորից հետո քելել եմ ու մտել եմ մեր հայաթի արհեստանոցը: Կալոսնիկենց են ասել մեր ազգին, ֆայտոնի կալոս են սարքե, հետո դարձել են դարբիններ,-ասում է Գարիկն ու ցույց տալիս ընտանեկան արխիվից մի լուսանկար, որտեղ երեք սերունդների աշխատանքն է պապենական դարբնոցում:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Դարբնոցում, ժառանգություն ստացած աշխատանքային գործիքներով կարելի է ճամփորդել ժամանակի մեջ ու տեսնել արհեստի զարգացումը: Հարյուրամյակը լրացած մուրճերի մի մեծ հավաքածու ունի, ձեռքով աշխատող փուքսը զիջել է իր դիրքերը նոր սարքավորումներին, սակայն մնացել է դարբնոցում:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Կռանին փոխարինում են մեխանիկական մուրճերը ու այս ամենը գտնվում է երկար տարիներ դարբնոցում անշարժ կախված «հատուկ նշանակության» պապենական գլխարկի ու գոգնոցի ուշադրության ներքո:

 

Նոր գործիքները աշխատանքը ավելի հեշտացրել են, բայց նույնիսկ այս պայմաններում քչերին է գրավում քուրայի մեջ շիկացող երկաթի փափկությունը:

 

-Էն վախտ բալգարկա չի եղել, սվեռլո չի եղել օր երկաթ ծագեն: Հմի գործեր կան օր 150 տարի առաջ են սարքել, սվարկա վապշե չկա, սաղ ծագած զակլյոպկա է էրած, օր նայես արդեն մեղքդ կուդա, թե ինչղ են սարքե: Գնդով երկաթ ծեծել են մինչեւ բարակ լարի պես են դարձրել ու զակլյոպկա էրել: 7-8 հոգի կվալտ զարկող են եղել էս դարբնոցը: Իսկ ես հմի մենակ գործ կըռնամ էնեմ,-ասում է գյումրեցի դարբինն ու վստահեցնում, որ դարբնոցի դուռը բաց է բոլոր սովորողների համար,-կուգան կդիմեն, նայենգը սիրենգը, բայց օր հերթը կհասնի էնելուն, փոշմնին կէրթան: Սաղ մաքուր գործ գուզեն:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Խեղճ ապրելու հետեւանքով, թե նույնությունից հոգնած ու ձեռագործ աշխատանքի հետքերով գնալու արդյունքում վերջին տարիներին դարբինների գործը ավելացել է: Քուրայի կրակից ծնվում են դարպասներ, կահույք ու ջահ: Դարբին Գարիկը համոզված է, որ արհեստը մեծ հեռանկարներ ունի, թեեւ նոր տեխնոլոգիաները վայրկյանների ընթացքում դարբնի փոխարեն մետաղական տարբեր զարդանախշեր են ստեղծում, բայց եզակիությունը կարելի է գտնել դարբնոցում:

Գարիկ Պապոյանը Գարիկ Պապոյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Հմի կաշխատիմ օր էդ պապականը պահեմ, գենով եկածը: Քաղաք օր կտեսնիմ գործեր, կհասկնամ հորս սարքած որն է, պապիս սարքածը կամ ուրիշ դարբինի ձեռի գործը: Ամեն դարաշրջան իրա մոդան է ունեցել,-նշում է Գարիկն ու «սկսում բանակցությունները» երկաթի հետ, իսկ երբ երկխոսում են արհեստն ու արվեստը ծնվում են նաեւ մետաղական կոշիկ ու աչք, ժամացույց ու խոսող երկաթաձողեր:

 

Գյումրեցու ճաշակը մնացել է, փողն է գնացել

 

Վարպետ Ռաֆիկի կարծիքով արվեստով արհեստը գնահատողը կա, միայն թե ֆինանսական հնարավորությունները չեն ներում եզակի աշխատանքներ պատվիրելու: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ավելորդ փողը խանգարում է արհեստին.

 

-Կնայես, էնքան անկապ է էրած, խոսքմ կա, ինճխօր մուրաբի վրա մեղր լցնես օր ուտես... Իրար հակասող բաներ կէնեն, փող ունի, ըսել է էրա, արհեստավորն էլ էրել է: Բայց արհեստավոր էլ կա նկարչական ունակություն չունի, կեղնի օր կռավատի գլխների տերեւներին կնայես նման են լախանի թփի,-պատկերավոր նկարագրում է Ռաֆիկ Սարիբեկյանը, ով նկարչական կրթությունը ստացել է Մոսկվայում, բայց փայտի ջերմությունը գրավել է նրան ու նաեւ կահույք պատրաաստելը դարձել է ապրուստի միջոց:

Ռաֆիկ Սարիբեկյանը Ռաֆիկ Սարիբեկյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

- Սկսվավ էն մութ ու ցուրտ տարիներին, երբ օր փետ կվառեինք, ափսոսացի, վերցրեցի ու սկսեցի փորել: Փետը շատ հանգստացնող է, մարդու մարմնի գույնի, իրա ջերմությամբ ու փափկությամբ խոսող է: Ինձի մեկ-մեկ հարցնեն էս ուզոռները ուրդի՞ց ես վերցրե, ինչխօր ասեն անուն-ազգանունդ ուրդից ես վերցրե... կըսեմ էս ուզոռները ես եմ գծե իմ ձեռովս եմ ստեղծե:

 

-Արհեստը կսորվին կամ կարիքից դրդված կամ պապական գուքա: Հետո էլ հասկցան օր տեխնիկան չի կըռնա ընպես սարքե ինչխօր արհեստավորը: Էն ինչն օր չագուջը, զուբիլը կէնե, հեչ մե բանը չի էնե, բոռ մեքենան էլ չի էնե, խելըռել կարելի է, թե ընչի՞… որովհետեւ օր կբռնես գործիքը ձեռքդ է, ամեն ինչը քեզի կենթարկվի, իսկ բոռ մեքենան կֆռռա, էդ արագությունը չես կռնա սանձե, հետո էլ մեր արհեստավորները էժան գնով գործ կէնեն:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Վարպետ Ռաֆիկը փայտն է գեղարվեստորեն մշակում, երբեմն էլ նաեւ քարի վրա պատկերներ «տպագրում» ու գործն էլ փոխանցել է որդիներին, որոնք նախընտրել են քարին կենդանություն տալ: Որդուն՝ Սարիբեկ Սարիբեկյանին այժմ ավելի շատ պատվիրում են տուֆից խաչքարեր քանդակել՝ հայկական ու ձեռքի հետ նկարագծվող նախշերով: Ալեքպոլյան նախշերն էլ են հաճախ ոգեշնչում, պատերի զարդաքանդակները միշտ հնարավորություն են տալիս՝ պահպանելով հինը, զարգացնել ճաշակ.

Սարիբեկ Սարիբեկյանը Սարիբեկ Սարիբեկյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Էն վախտ ճաշակով են էղել, որովհետեւ սաղ մե գծով են գնացել, ճարտարապետ է էղել, հմի ով ինչղ ուզենա կսարքե: Մարդ կա խաչքարի մեջ ռոկոկո կամ վերսաչի քառակուսի կուբիկներ կքանդակե, չի նայվի,-իր մտահոգությունն է հայտնում Սարիբեկ Սարիբեկյանը:

 

Կավագործությունը զարթնել է մոռացությունից

 

Գեղանկարիչ Վազգեն Գեւորգյանին նախ գրավել են ալեքպոլյան արհեստավորների նկարները: Հնության փոշուց ազատել ու արխիվային սովորական թվացող ու խունացող լուսանկարները դարձրել է կտավներ: Նրա յուղաներկի շերտերում կարելի է գտնել պատմություն, կենցաղ, նիստ ու կաց, ավանդույթ եւ սերունդների հիշողությունից այս ամենը չջնջելու ուղերձ:

Վազգեն Գեւորգյանը Վազգեն Գեւորգյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Սակայն միայն վրձնով ապրուստ ապահովել «մշակութային» Գյումրիում գրեթե անհնար է: Արվեստից արհեստին անցավ ապրուստը ապահովելու համար: Պապենական գյուղում մանկության տարիներին տեսած կարասներն ու կճուճներին նոր շունչ տալու համար օգնել է պետական վարկավորումն ու շուկայում զարթնող հետաքրքրությունը: Երբ նկարիչ ամուսիններով սկսեցին ձեռնարկել այս գործը առաջին քայլերից հանդիպեցին դժվարությունների:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Շիրակի մարզում կարելի է ասել մոռացության էր մատնվել կավագործությունն ու խեցեգործությունը, որովհետեւ Ստալինի ժամանակ արհեստավորներին բոլորին ուղարկել են գործարան ու մարդիկ դադարել են զբաղվել գործով, արհեստի փոխանցիկության կապը կտրվել էր: Կարողացանք Արարատյան դաշտավայրի մասնագետների միջոցով վերականգնել այս արհեստի տեսակը,-նշում է Վազգեն Գեւորգյանը: Կավը Շիրակի մարզի տարբեր տարածքներից է, դրանցից ամեն մեկը իր յուրահատկությունը ունի ու խառնելով ստանում են շատ նուրբ ու տարբեր հատկություններով համեմված կավ:

 

-Մեր սարքած իրերով կարելի է պատրաստել կրակի վրա կամ ջեռոցի մեջ: Կավը մեծ առավելություններ ունի, համ ուտելիքը հանդարտ է եփվում, համ էլ 100 աստիճանի տակ դրական էներգետիկա է հաղորդում մթերքին: Մետաղական օքսիդները, երկաթը, արծաթը դրական են անդրադառնում,-ավելացնում է խեցեգործ Վազգենը:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Այս տարիների ընթացքում Վազգենը, նկարչուհի կինն ու ընկերները արհեստում արվեստ են ներդրել: Գեղանկարչական գունավորումները, հայկական նախշազարդերը, փոքրիկ կավե մանրակերտերը եզակիություն են հաղորդում, իսկ ժայռապատկերներում հանդիպող խոյի պատկերն էլ դարձել է իրենց ստորագրությունը խեցեգործ իրերին:

 

«Օսկե բիլազուկ» արհեստներից շատերը չեն դիմացել ժամանակի ու պատճառների հրահանգներին ու արդյունքում Ալեքսանդրապոլում եղած 100 արհեստներից Գյումրիում մնացել են ոչ այնքան շատ արհեստավորներ, ովքեր իրենց ապրուստը կարողանում են գտնել քաղաքում: Իսկ «թանգարանային» արհեստներն էլ «արվեստոտվել են» ու դարձել պատմական վերհուշի մասնիկ: Բայց այդ արհեստավորներին գտնելու համար հարկավոր է երկար փնտրել, որովհետեւ Գյումրիում չկա Վերնիսաժ կամ նման գողտրիկ մի անկյուն, որտեղ հնարավոր կլինի տեսնել, գնել արհեստի մի գործ՝ օգնելով Վարպետներին հումք գնելու եւ ստեղծելու հարցում:

 

Անահիտ Հարությունյան

 

Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին