exclusive
2628 դիտում

Suoni dal Golfo՝ «Պոետների ծոցի» փառատոնի «հայկական կողմը»


Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Ջանլուկա Մարչանոն
Ջանլուկա Մարչանոն

Լուսանկարը` Մ. Նովիկովի արխիվից

Մաքսիմ Նովիկովը եւ Ջանլուկա Մարչանոն
Մաքսիմ Նովիկովը եւ Ջանլուկա Մարչանոն

Լուսանկարը` Մ. Նովիկովի արխիվից

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով

Մաքսիմ Նովիկովը եւ Կարեն Շահգալդյանը
Մաքսիմ Նովիկովը եւ Կարեն Շահգալդյանը

Լուսանկարը` Իգոր Տիմոֆեեւ

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով


Օգոստոսի 16-ից 31-ը իտալական Լիգուրիա մարզի Լերիչի քաղաքում երկրորդ անգամ կկայանա երաժշտությանը եւ պոեզիային նվիրված «Suoni dal Golfo» փառատոնը, որի համահիմնադիրներն են ալտահար Մաքսիմ Նովիկովը եւ դիրիժոր Ջանլուկա Մարչանոն՝ Հայաստանում սիրված ու «հարազատ» երաժիշտներ:

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով


Նովիկովի եւ Մարչանոյի գործունեության շնորհիվ իրականանում են բազմաթիվ երաժշտական նախագծեր, որոնք կապված են նաեւ Հայաստանի հետ եւ Լերիչիի փառատոնը բացառություն չէ: Մեդիամաքսի խնդրանքով Մաքսիմ Նովիկովը կիսվեց միջոցառմանը վերաբերող մանրամասներով` ներկայացնելով նաեւ փառատոնի «հայկական կողմը»:

Ընկերության հայկական արմատները

«Ջանլուկա Մարչանոյի հետ ծանոթացանք Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ: Ես մասնակցում էի «Վերածնունդ» համերգի համար նախատեսվող 24/04 համաշխարհային նվագախմբի ստեղծմանը, Ջանլուկան էլ նվագախումբը ղեկավարող չորս դիրիժորներից մեկն էր: Մեր շփումը ընկերության վերածվեց, սկսեցինք նաեւ համագործակցել, շուտով ստեղծեցինք մեր առաջին նվագախումբը՝ Բեյրութի հայտնի «Ալ Բուստան» փառատոնի համար, որի գեղարվեստական ղեկավարը Ջանլուկան է: Դրան հաջորդեցին այլ նախագծեր եւ ծագեց համատեղ ջանքերով փառատոն անցկացնելու գաղափարը, որն առաջին անգամ իրականացվեց 2017-ին՝ Լերիչիում»:

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով


«Պոետների ծոցում» (Golfo dei Poeti) տեղակայված ռոմանտիկ Լերիչին տպավորում է իր զարմանհրաշ բնապատկերների եւ մոգական միջավայրի ներդաշնակությամբ: Իզուր չէ, որ այս վայրը այդքան սիրված է եղել աշխարհահռչակ պոետների եւ գրողների կողմից՝  Բայրոն, Մոնտալե, Լոուրենս եւ շատ ուրիշներ:

Ծովը, պոետները եւ դիրիժորի հայրենիքը

«Լերիչին Ջանլուկայի ծննդավայրն է, որտեղ մինչ օրս ապրում են նրա ծնողները: Այնպես ստացվեց, որ ինձ չհաջողվեց ներկա գտնվել Ջանլուկայի հայկական հարսանիքին եւ ես նորապսակներին այցելեցի արդեն Իտալիայում: Տեղանքի գեղեցկությունից տպավորված` առաջարկեցի փառատոնը Լերիչիում անցկացնել:
Սա մի վայր է, որտեղ մարդիկ կգան ոչ միայն հանգստանալու, այլեւ՝ լավ երաժշտություն լսելու նպատակով:


Փառատոնի ձեւաչափը որոշվեց նաեւ վայրի անունից ելնելով: Ժամանակին Golfo dei Poeti-ի գեղեկցկությունը ոգեշնչել է շատ պոետների եւ երաժիշտների: Այստեղ եղել են Բայրոնը, Պետրարկան, Վագները, որոշ ժամանակ ապրել է Պերսի Շելլին, իսկ Մերի Շելլիի հայտնի «Ֆրանկենշտայնը» սկսել է գրվել հենց Լերիչիում:
Ջանլուկա Մարչանոն Ջանլուկա Մարչանոն

Լուսանկարը` Մ. Նովիկովի արխիվից


Ինչպես եւ տարիներ առաջ, այս բնակավայրի հեքիաթային գեղեցկությունը շարունակում է ոգեշնչման աղբյուր հանդիսանալ: Շատ եմ կարեւորում ժամանակակից կոմպոզիտորների գործունեությունը եւ ուրախ եմ, որ այս փառատոնը աշխարհին նոր երաժշտություն ներկայացնելու լավ խթան է հանդիսանում: 2017-ին մենք ունեցանք համաշխարհային պրեմիերաներ եւ ի ուրախություն բոլորիս՝ այս տարի նույնպես կհնչեն ստեղծագործություններ, որոնք գրվել են հատուկ մեր փառատոնի համար:

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով


Փառատոնի հագեցած ծրագրում նախատեսված են նաեւ հիշարժան տարելիցներին նվիրված համերգներ, որոնց թվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակը,  Ջոակինո Ռոսինիի մահվան 150-ամյակը եւ Կլոդ Դեբյուսիի մահվան 100-ամյակը:  Դեբյուսիին նվիրված համերգներից մեկին կամերային ծրագրով հանդես կգա Արամ Խաչատրյանի անվան տրիոն»:

Համաշխարհային պրեմիերաները՝ Արամ Իլյիչի «գլխավորությամբ»

«Այս տարվա գլխավոր պրեմիերաները չորսն են եւ բոլորն էլ «ծնվել են» կոմպոզիտորների հետ շփման արդյունքում:  

Առաջինը՝ Կոնցերտ ալտի եւ նվագախմբի համար, որի հեղինակը համաշխարհային ճանաչում վայելող տաջիկ կոմպոզիտոր Տոլիբհոն Շահիդին է: Նա եղել է Արամ Խաչատրյանի ուսանողը, եւ, չնայած որ իր ստեղծագործություններում որոշակիորեն  լսվում են Արամ Իլյիչից եկած մոտիվները, Շահիդիի երաժշտությունը միանշանակ չի կարելի անվանել «խաչատրյանական»:

Առհասարակ, Արամ Իլյիչի աշակերտները չեն ձգտել կրկնօրինակել իրենց հանճար ուսուցչին եւ դա, իհարկե, հենց իր շնորհիվ է:   

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով


Հաջորդ համաշխարհային պրեմիերան կապված է արխիվից գտնված Արամ Խաչատրյանի ստեղծագործության հետ: Ալտի եւ դաշնամուրի համար երկմասանի անավարտ սյուիտը կոմպոզիտորը գրել էր ուսանողական տարիներին: Ժամանակին ես առաջինը կատարեցի այն եւ բավականին արագ հասկացա, որ այդ ստեղծագործությունը «սիմֆոնիկ» է եւ դաշնամուրի պարտիան կարող է փոխադրվել  նվագախմբի համար, ինչը իրականություն դարձավ ռուսաստանաբնակ կոմպոզիտոր, կլարնետիստ, դիրիժոր Բորիս Օշիվալովի շնորհիվ:

Խաչատրյանի հոբելյանական տարուն Ջանլուկան եւ ես առանց վարանելու ընդգրկեցինք այս ստեղծագործությունը փառատոնային ծրագրում: Կարծում եմ, երաժիշտների համար սա շատ տպավորիչ իրադարձություն է՝ 21-րդ դարում նվագել  Արամ Խաչատրյանի ստեղծագործության պրեմիերա:
Մաքսիմ Նովիկովը եւ Ջանլուկա Մարչանոն Մաքսիմ Նովիկովը եւ Ջանլուկա Մարչանոն

Լուսանկարը` Մ. Նովիկովի արխիվից


Այս երկու պրեմիերաները ընդգրկված են մեկ համերգային երեկոյի մեջ, որը որոշակի զուգահեռներ է պարունակելու. Խաչատրյանի եւ Շահիդիի ալտի կոնցերտներից բացի կհնչեն նաեւ «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներից, ինչպես նաեւ՝ Շահիդիի «Смерть ростовщика» բալետից հատվածներ:

Մեկ այլ հետաքիքիր պրեմիերա կներկայացնի իսրաելացի կոմպոզիտոր Աննա Սեգալը, ում ստեղծագործական գործունեությունը ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ գեղեցիկ երաժշտության կողմնակից եմ: Աննան հոյակապ ստեղծագործություն է ներկայացրել, որը կոչվում է «Պոետների մեղեդիներ»: Ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Լերիչի այցելած պոետներից հինգի բանաստեղծությունները: Ստեղծագործությունը գրված է ալտի եւ դաշնամուրի համար, բանաստեղծությունները ընթերցվում են դերասանի կողմից:

Աննա Սեգալի ստեղծագործությունը կատարելու ենք Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի, Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի հետ:

Փառատոնի վերջին օրը տեղի կունենա իմ եւ ջութակահար Կարեն Շահգալդյանի համերգ-մենամարտը, որի ժամանակ պրեմիերա է հնչելու՝ կրկին Տոլիբհոն Շահիդիի հեղինակությամբ: Իմանալով մեր՝ արդեն երկար տարիների ընթացքում «մենամարտելու» այս ձեւաչափի մասին, Շահիդին գրեց «Աֆորիզմներ` ալտի եւ ջութակի համար», որոնք կկազմեն կայանալիք համերգի առանցքային մասը: 
Մաքսիմ Նովիկովը եւ Կարեն Շահգալդյանը Մաքսիմ Նովիկովը եւ Կարեն Շահգալդյանը

Լուսանկարը` Իգոր Տիմոֆեեւ


Սպասվում է եւս մեկ ստեղծագործություն՝ փայլուն կոմպոզիտոր Ռոբերտո Դե Մարինոյի կողմից, ով անցյալ տարի համագործակցել է մեզ հետ, ներկայացնելով արտակարգ «Քրոնոս»-ը, որը մենք կատարեցինք դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայի հետ: Այս տարի նա կներկայացնի ստեղծագործություն, որը կհնչի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգի ընթացքում: Ակնկալվում է, որ դա լինելու է դուետ՝ բանդոնեոնի եւ ալտի համար»:



Մելոդիկ պոեզիա եւ պոետիկ երաժշտություն

«Հիմնականում պոետիկ երեկոները լինելու են պոեզիայի եւ երաժշտության միահյուսություն: Որպես օրինակ կարող եմ բերել ռուս պոետներին նվիրված համերգները. «Վենետիկը՝ ռուսական պոեզիայում» ծրագիրը՝ դաշնակահարի եւ դերասանուհու, կամ՝ «Պուշկին. Կյանքը, Գրականությունը եւ ժառանգությունը» երեկոն՝ դաշնակահարի եւ երգչի մասնակցությամբ: 

Տուրգենեւի եւ Պոլինա Վիարդոյի սիրուն նվիրված ծրագիր է պատրաստում Սաթի Սպիվակովան: 

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով


Փառատոնի ընթացքում բանաստեղծությունները հնչելու են ինչպես բնագրով, այնպես էլ՝ թարգմանությամբ: Որոշ դեպքերում հանդիսատեսին տրվելու է առանձին թարգմանություն:

Հուսով եմ, հետագայում մեզ կհաջողվի փառատոնային ծրագրերում ընդգրկել աշխարհի պոետներին, որոնց թվում կլինեն եւ հայ մեծերը: Ցավոք, նույնիսկ ամենագեղեցիկ մտահղացումների հակառակ կողմը՝ ֆինանսականն է եւ հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում տարբեր երկրների բարերարների աջակցությամբ ավելի դյուրին կլինի ներկայացնել համաշխարհային պոեզիայի գոհարները»: 

Լիստն ու ասորական թագավորը

Փառատոնի հետաքրքիր եւ նշանակալից իրադարձությունների թվում է նաեւ Ֆերենց Լիստի վերջերս հայտնաբերված «Սարդանապալ» անավարտ օպերայի համերգային կատարումը: Ասորական Սարդանապալ թագավորի եւ ստրկուհի Միռայի սիրո այս պատմությունը հիմնված է Բայրոնի ողբերգության վրա, որի մտահղացումը ծնվել է հենց Լերիչիում:

Լուսանկարը` Մաքսիմ Նովիկով


Հետաքիքիր է, բայց այստեղ եւս «հայկական հետք» կա. 2017-ին կայացած «BBC Cardiff Singer of the World» հեղինակավոր մրցույթին սոպրանո Անուշ Հովհաննիսյանը առաջինը կատարեց Միռայի դերերգը, ինչպես նաեւ՝ մասնակցեց օպերայի հայտնաբերմանը եւ վերականգնմանը նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանումներին:



Օպերայի իտալական պրեմիերային կերգի բաս Վազգեն Ղազարյանը, ով ժամանակին նույնպես մասնակցել է BBC Cardiff մրցույթին:

Orchestra Exellence՝ կատարելության ձգտում

Երկրորդ տարին շարունակ փառատոնի ռեզիդենտ նվագախումբը Նովիկովի եւ Մարչիանոյի նախագիծ հանդիսացող Orchestra Exellence-ն է: Հավաքական այս նվագախմբի անդամ դառնալու համար հարկավոր էր մասնակցել մրցույթի, որին ներկայացվել էր մոտ 150 հայտ՝17 երկրից: 

«Ամեն տարի նվագախմբի կազմը փոփոխվում է, ինչը պայմանավորված է գերազանց, բարձր մակարդակի նվագախումբ ունենալու ցանկությամբ: Կան երաժիշտեր, որոնք 2017-ին ընդգրկվել էին նվագախմբում եւ այս տարի Orchestra Exellence-ին միանալու հրավեր ստացան: 


Ի դեպ, այս տարի նվագախմբին անդամակցելու համար խստագույն ընտրություն անցած ամենաերիտասարդ մասնակիցները (ալտահար եւ կոնտրաբասահար) ազգությամբ հայ են:

Օգոստոսի 31-ին ծովի ափին կայանալիք փառատոնի շքեղ փակմանը Orchestra Exellence-ը կնվագի ջութակահար Սերգեյ Կրիլովի հետ՝ Ջանլուկա Մարչանոյի ղեկավարությամբ»:

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am