Ավանդույթների վերականգնումն ու թոնրի «ռեինկարնացիան» - Mediamax.am

exclusive
6659 դիտում

Ավանդույթների վերականգնումն ու թոնրի «ռեինկարնացիան»


Գեւորգ Իսպիրյանը
Գեւորգ Իսպիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Սիլվան
Տիկին Սիլվան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգ Իսպիրյանը
Գեւորգ Իսպիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգ Իսպիրյանը
Գեւորգ Իսպիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հնագույն ժամանակներից թոնիրը հայկական օջախի կարեւորագույն մաս է կազմել եւ հանդիսացել է սնունդ պատրաստելու հիմնական միջոցներից մեկը: Տարիների ընթացքը՝ նորամուծություններ բերելով, դրդեց որոշ չափով մոռանալ թոնրում պատրաստվող ուտեստների յուրահատուկ համն ու հոտը:

 

Հրազդան գետի ափին վերջերս բացված «Պանդոկ Երեւան Գետափին» ռեստորանի տարածքը թույլ տվեց իրականացնել «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության երազանքներից մեկը եւ շարունակել հայկական խոհանոցի ավանդույթների վերականգնման ու պահպանման գործընթացը: Պահպանելով «Պանդոկ Երեւան»-ի ձեռագիրը, նորաբաց ռեստորանում շեշտը դրված է թոնրում պատրաստվող ուտեստների վրա:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պանդոկ Երեւան Գետափին» ռեստորանի այգում երկու թոնրատուն կա: Առաջինը նախատեսված է հացի համար. այստեղ թխվում են երեւանցիների կողմից այնքան սիրված լավաշը, սպիտակ եւ սեւ ալյուրից պատրաստվող «ֆիրմային» հացերը:

 

Տիկին Սիլվան պատմում է, որ սկսել է հաց թխել՝ նոր տուն հարս գնալուց հետո:

Տիկին Սիլվան Տիկին Սիլվան

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ապարանի Ափնագյուղից եմ: Գյուղի բոլոր տներում թոնիր կար եւ տան հարսերը պարտադիր պետք է հաց թխել իմանային: Թոնիրում հաց թխելը դժվար չէ, կարեւորը՝ կրակից չվախենաս: Այս գործը շատ եմ սիրում, հատկապես, երբ հացը սիրուն ու համեղ է ՝ տրամադրությունդ էլ բարձր է լինում»:

 

«Պանդոկ Երեւան Գետափին» ռեստորանի այս թոնրատան տարածքում բոլոր ցանկացողներին ընձեռվում է ինքնուրույն հաց թխելու, կամ՝ գործընթացին մասնակցելու հնարավորությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այգու մյուս հատվածում գտնվում է խոհանոցի այն «կախարդական» հատվածը, որտեղ մշտապես այրվող ածուխից առաջացած տապն իր մեջ «քաշել» է պատրաստվող ուտեստների գայթակղիչ բույրերը:

 

Մանղալներին հարեւանող թոնիրների շարանում անդադար եփվում-խորովվում են մսային եւ ձկնային ուտեստներն ու բանջարեղենը:

 

«Երեմյան Փրոջեքթս»-ը «Պանդոկ Երեւանի» այս մասնաճյուղից է սկսել նոր կյանք տալ հայկական ավանդական ամենահամեղ ուտեստներից մեկին՝ խորվուին: 

 

«Պանդոկ Երեւան Գետափին» ռեստորանի շեֆ-խոհարար Գեւորգ Իսպիրյանը պատմում է, որ խորվուն հին հայկական ուտեստ է, որը հատուկ ծիսակարգով պատրաստում էին տոներից առաջ:

 

Ամբողջական գառը լավ մշակում են, համեմում ու կախում թոնրի մեջ՝ ամուր ծածկելով բերանը: Սովորաբար, այդ արարողությունը երեկոյան էր տեղի ունենում, որպեսզի միսը ամբողջ գիշեր եփվի, պատմում է Գեւորգ Իսպիրյանը:

Պատրաստի խորվուն Պատրաստի խորվուն

 

«Հայաստանի տարբեր մարզերում խորվուն յուրովի են համեմում, իսկ մենք ընտրել ենք ամենաընդունված ձեւը՝ աղ, պղպեղ եւ մածուն: Այս երեք բաղադրիչները միշտ եղել են բոլոր գյուղական ընտանիքներում: Խորվուից բացի ունենք նաեւ հեղինակային ուտեստ՝ գառան փարդա, որի հատուկ բաղադրատոմսը մշակվել է մեր  բրենդ-շեֆի կողմից:

Գեւորգ Իսպիրյանը Գեւորգ Իսպիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրահատուկ համ ունի նաեւ թոնրում պատրաստված գառան վիզը. բանջարեղենի հետ մեկտեղ այն շարվում է շամփուրի վրա եւ կախվում թոնրի մեջ», - ներկայացնում է Գեւորգ Իսպիրյանը:

 

Նա նշում է, որ գառան մսից մատուցվող կերակուրների մեծ ընտրանին պայմանավորված է հին հայկական խոհանոցի ավանդույթները վերականգնելու ցանկությամբ: Նախկինում հայերը նախընտրել են գառան միս օգտագործել, քանի որ «ամենամաքուրն» ու դյուրամարսն է  համարվում:

Գեւորգ Իսպիրյանը Գեւորգ Իսպիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պանդոկ Երեւան Գետափին» առաջարկում է համտեսել նաեւ ձկնային ուտեստներ, որոնք նույնպես պատրաստվում են թոնիրում. թառափի եւ իշխանի խորոված, գետային մանր ձկներ, շոգեխաշած սիգ: Վերջինս թոնրում հատուկ ջերմային մշակում է անցնում, որի տեխնոլոգիան «Պանդոկ Երեւան» ցանցի խոհարարական գաղտնիքների շարքից է: 

 

Աննա Բուբուշյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին