«Ընթերցման օլիմպիադայի» հաղթող Լիլիթը մայրիկի հետ կճամփորդի Հռոմ - Mediamax.am

13404 դիտում

«Ընթերցման օլիմպիադայի» հաղթող Լիլիթը մայրիկի հետ կճամփորդի Հռոմ


Ընթերցման օլիմպիադայի» Լիլիթ Մկրտչյանը
Ընթերցման օլիմպիադայի» Լիլիթ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արայիկ Հարությունյանը
Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Մարտիրոսյանը
Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրեն Ալոյանը
Սուրեն Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Երազիկ Սերոբյանը
Երազիկ Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արքմենիկ Նիկողոսյանը
Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաղթողները՝ կազմակերխպիչների հետ
Հաղթողները՝ կազմակերխպիչների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարություն Մելքոնյանը
Հարություն Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոֆի Հակոբյանը
Սոֆի Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընթերցանության հանրապետական օլիմպիադայի այս տարվա հաղթողները հայտնի են: Գլխավոր մրցանակն է՝ ճանապարհորդություն դեպի Հռոմ. երեխան իր լավ ընթերցանության շնորհիվ ծնողին ճամփորդության կտանի: «Անտարես» հրատարակչությունն արդեն 8 տարի է` Հայաստանի բոլոր մարզերի եւ Երեւանի դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների շրջանում անցկացնում է «Ընթերցման օլիմպիադա»:

 

«Ամենակարեւորը պետք է սահուն կարդալ, ուշադրություն դարձնել արտահայտչականությանը եւ շեշտադրությանը»,- ասում է «Ընթերցման օլիմպիադայի» այս տարվա հաղթող Լիլիթ Մկրտչյանը: Չէր պատկերացնում, որ կհաղթի, որովհետեւ, նրա կարծիքով, ավելի լավ կարդացողներ կային: Արագածոտնի մարզում նույնպես հաղթել էր, դասարանում էլ ամենաարագն է կարդում: Մրցանակների համար շատ է ուրախացել, Հռոմ մայրիկին կտանի, բայց մրցանակներից ամենաշատը բջջային հեռախոսն է հավանել:

 

Իր հասակակիցներին Լիլիթը խորհուրդ է տալիս գեղարվեստական շատ գրքեր կարդալ: Նրա ամենասիրած գիրքը՝ Վախթանգ Անանյանի «Սեւանի ափին» վեպն է: Օլիմպիադայում կարդալու համար էլ հենց այդ գրքի առաջին հատվածն էր ընտրել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուս մասնակիցները նույնպես տարբեր նվերների արժանացան` սմարթֆոններ, պլանշետներ, ոսկեզօծ եւ արծաթազօծ «Նարեկ», գրքեր եւ այլ նվերներ:

 

Եզրափակիչ փուլ անցած գրեթե բոլոր մասնակիցները նվերներ ստացան: Մրցանակները տրամադրել էին բոլոր այն հովանավորները, որոնք տարիներ շարունակ աջակցել են միջոցառմանը:

 

«Անտարես» հրատարակչությանը աջակցում է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության եւ մշակույթի նախարարությունները, dasaran.am-ը, Հայաստանի մշակութային հիմնադրամը:

 

3-րդ տեղի մրցանակակիրը՝ Հարություն Մելքոնյանն է՝ Երեւանի Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցից:

Հարություն Մելքոնյանը Հարություն Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2-րդ տեղը զբաղեցրեց Երեւանի թիվ 110 հիմնական դպրոցի աշակերտ Սոֆի Հակոբյանը:

Սոֆի Հակոբյանը Սոֆի Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ հաղթողը Լիլիթն էր՝ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից:

Հաղթողները՝ կազմակերխպիչների հետ Հաղթողները՝ կազմակերխպիչների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինչո՞ւ պետք է գիրք կարդալ» հարցին, 2-րդ տեղին արժանացած Սոֆին պատասխանում է. «Կարդալու արդյունքում կապվելով գրքի հետ՝ երեխաները նաեւ ստեղծագործում են»: Սոֆին ասաց, որ ինքն էլ ստեղծագործում է. փոքրիկ պատմվածքներ է գրում:

 

Մասնակից Երազիկ Սերոբյանը, չնայած առաջին հորիզոնականներում չհայտնվեց, բայց ժյուրիի կողմից հասցրել էր շատ սիրվել: «Ինչո՞ւ պետք է գիրք կարդալ» հարցին Երազիկի պատասխանն էլ ամենավստահը ստացվեց.

Երազիկ Սերոբյանը Երազիկ Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գիրքը մի ուրիշ աշխարհ է իր մեջ պարունակում: Եթե որեւէ հայ մարդ չիմանա գիրք կարդալ, էլ ինչո՞ւ է պետք նրա ապրելը: Գիրքը մարդկանց դարձնում է ավելի գրագետ, քանի որ խոսքի միջոցով ես հասկանում մարդու գրագիտությունը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս տարվա ընթերցանության օլիմպիադային մասնակցել է հանրակրթական դպրոցների 6-դ դասարանում սովորող 4 585 աշակերտ: Ըստ Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի ներկայացրած տվյալների, այդ թիվը կազմում է ՀՀ-ում 6-րդ դասարանում սովորող աշակերտների 14,23 %-ը:

Սուրեն Ալոյանը Սուրեն Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենաշատ մասնակիցները Երեւանից էին՝ 815 աշակերտ, ամենաքիչը Վայոց ձորի մարզից՝ 106: Օլիմպիադան անցկացվել է դպրոցական, մարզային եւ հանրապետական փուլերով: Եզրափակիչ փուլին մասնակցում էր 39 դպրոցական:

 

Ի դեպ, չնայած այն փաստին, որ տղա աշակերտներն ավելի շատ են, քան աղջիկները, այս տարվա օլիմպիադայի մասնակից աշակերտների 68 %-ը աղջիկներն էին. տղաները՝ 1482-ն էին: Սուրեն Ավոյանի խոսքով՝ աշխատելու տեղ ունեն, որ տղաներին նույնպես գրավեն ընթերցանությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ընթերցման օլիմպիադա 2018-ի» մրցանակաբաշխության արարողությանը ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա երեխաներին շնորհավորելուց ու մեդալները հանձնելուց բացի, ծնողներին կոչ արեց օժանդակել նախարարությանը՝ գիրքը երեխաներին ավելի հասանելի դարձնելու հարցում:

Արայիկ Հարությունյանը Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցավոք, ներկայում երեխաները քիչ են կարդում. այս առումով բոլորս անելիք ունենք՝ սկսած Կրթության եւ գիտության նախարարությունից մինչեւ տարբեր հասարակական կազմակերպություններ եւ ընկերություններ: Այս պահին մենք մի շարք ծրագրեր ենք քննարկում՝ երեխաներին անորակ սերիալներից, սոցցանցերում շատ ժամանակ անցկացնելուց հետ պահելու համար, եւ այդ ծրագրերում ընթերցանությունը կարեւոր տեղ է զբաղեցնում»,-ասաց նախարարը:

 

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պատմեց, որ տարիներ շարունակ անցկացվող օլիմպիադան շարունակում է նպաստել ընթերցանությանը: Նրա խոսքով՝ ամեն տարի երկու անգամ մեծանում է իրենց ու մյուս հրատարակիչների ընթերցողների թիվը, ավելանում է նաեւ օլիմպիադային մասնակցող դպրոցների թիվը:

Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Անտարես» հրատարակչության տնօրենը պատմեց նաեւ, որ հայաստանյան «Ընթերցման օլիմպիադան» անցկացնելու համար կազմակերպիչներն օգտվել են գերմանական 40 տարվա փորձից: «Գերմանիան ասում է՝ ընթերցանության մեջ ներդրած յուրաքանչյուր եվրո Գերմանիային վերադարձնում է 30 եվրո: Հույս ունենք վերադարձի նույն արդյունավետությունը կլինի նաեւ Հայաստանում»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:

Արքմենիկ Նիկողոսյանը Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացրեց «Ընթերցման օլիմպիադա 2018-ի» փոփոխությունները: Այս անգամ մարզերի դպրոցներին ավելի մեծ ուշադրություն են դարձրել: Օլիմպիադայում նախորդ տարիներին հաղթում էին Երեւանի աշակերտները, հետազոտական աշխատանքից հետո պարզեցին, որ առաջ Երեւանի աշակերտներին ընտրում էին կազմակերպիչները, իսկ մարզերից ուղարկում էին դպրոցները: Առավելագույն արդարություն ապահովելու համար ամիսներ առաջ օլիմպիադայի խումբը ներկա է գտնվել բոլոր մարզերում:

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին