Նոր ծրագրեր Դիլիջանի, դիլիջանցիների եւ հյուրերի համար - Mediamax.am

10658 դիտում

Նոր ծրագրեր Դիլիջանի, դիլիջանցիների եւ հյուրերի համար


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Աննա Աբովյանը
Աննա Աբովյանը

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Աննա Եսայանը
Աննա Եսայանը

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Չնայած ամառային արձակուրդին՝ Դիլիջանի հիմնական դպրոցում աշխուժություն է, անցուդարձ: Աշակերտները հանգստանում են, դպրոց գալիս են ծնողները: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը Եվրոպական միության եւ ազգային համաֆինանսվորմամբ իրականացնում է «Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային երկամյա ծրագիրը:

 

Դիլիջանի, Հովքի, Հաղարծինի, Գոշի, Խաչարձանի, Աղավնավանքի եւ Թեղուտի բնակիչների համար կազմակերպվում են 13 տեսակի դասընթացներ՝ ձեռագործից մինչեւ հյուրատների կառավարման, բերնդինգի ու օտար լեզուների ուսուցում:

 

Ինժեներ-մեխանիկ Աննա Եսայանը դասընթացների մասին տեղեկացել է Ֆեյսբուքից, ընտրել այն, ինչը երեւակայելու, ստեղծագործելու հնարավորություն է տալիս: Շուտով կավարտի զարդերի պատրաստման դասընթացն ու կփորձի սովորածը եկամտի աղբյուր դարձնել:

Աննա Եսայանը Աննա Եսայանը

Լուսանկարը` IDeA

«Շատ ոգեւորված եմ: Դասընթացը նպաստում է ստեղծագործելուն, նկարիչների հետ ենք աշխատում, ճաշակ է ձեւավորվում, անգամ սովորել ենք մի քանի գույնից տարբեր երանգներ ստանալ: Երբ հայտարարությունը տեսա, առաջին հերթին մտածեցի, որ սա հնարավորություն է տանից աշխատելու, ֆինանսական հարցեր լուծելու: Ավարտելուց հետո որոշակի նյութեր, գործիքներ ձեռք կբերեմ: Հնարավոր է քիչ ներդրում կատարելով՝ կամաց-կամաց առաջ գնալ: Սկզբում ծանոթները, հարեւանները, ընկերները կգնեն»,-իր ծրագրերի մասին է պատմում Աննան:

 

Այսպիսի ծրագրեր ունեն նաեւ սեղանի շուրջ հավաքված տարբեր տարիքի կանայք: 31-ամյա նկարիչ-մոդելավորող Աննա Աբովյանը ասեղնագործության ու կարպետագործության դասերն ավարտել է, հիմա սովորում է զարդեր պատրաստել: 3 փոքրիկների խնամքին զուգահեռ որոշել է նոր հմտություններ ձեռք բերել:

Աննա Աբովյանը Աննա Աբովյանը

Լուսանկարը` IDeA

«Ձեռքի աշխատանքն իմ հոբբին է: Պոլիմերային կավը շատ հետաքրքիր նյութ է, մեծ հնարավորություններ է տալիս: Ասեղնագործության ու կարպետագործության հետ համադրելով, կցելով՝ կարելի է շատ հետաքրքիր, օրիգինալ բաներ ստանալ: Արդեն գաղափարներ կան, թե ինչ կարելի է անել ծրագրի  ավարտից հետո: Այստեղ նաեւ բրենդինգի դասընթացներ կան, ես կարող եմ իմ բրենդը ստեղծել: Ամեն ինչի սկիզբն էլ մի քիչ դժվար է, բայց լավ կլինի»:

 

Դասընթացներին մասնակիցում է Դիլիջանի եւ հարակից համայնքների ավելի քանի 300 բնակիչ: Ծրագրի ղեկավար Տաթեւ Սարգսյանն ասում է, որ լավագույններին կաջակցեն աշխատանք գտնել:

Լուսանկարը` IDeA

Ծրագրի ուղղություններից «Դիլիջան» ազգային պարկի էկոտուրիստական գրավչության բարձրացումն է: Զբոսաշրջիկների սիրելի Պարզ լճի տարածքում կառուցվում է չորս արահետ ու մեկ հեծանվային ուղի՝ համապատասխան ցուցանակներով ու նշումներով:

Լուսանկարը` IDeA

Դիլիջանում հետաքրքիր հանգիստ անցկացնելու հնարավորություններին զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ տեղեկատվական կենտրոնում։ Այն կսկսի գործել Դիլիջանի քաղաքային զբոսայգում, որը բարեկարգումից հետո կվերացաբացվի հուլսիսի վերջին։

Լուսանկարը` IDeA

Երկար տարիներ անխնամ մնացած զբասայգին դադարել էր դիլիջանցիների եւ հյուրերի համար հանգստի վայր լինելուց: Շուրջ $ 145 000 արժողությամբ այգու բարեկարգման ծրագիրը IDeA հիմնադրամը սկսել էր գարնան  սկզբին: Նախատեսվում է վերականգնել ճեմուղիները, նստարաններ ու աղբամաններ տեղադրել, արդիականացնել այգու լուսավորությունը, բարեկարգել խաղահրապարակը:

Լուսանկարը` IDeA

«Ծրագրի արդյունքում կունենաք բնությանը հնարավորինս մոտ, բնությանն առավելապես ինտեգրված մի միջավայր, որտեղ քաղաքի բնակիչները, այցելուները կկարողանան անցկացնել իրենց հանգիստը, ընտանեկան ժամանցը, որպեսզի հետագայում պահպանման ծախսերը լինեն արդյունավետ, որովհետեւ սա կոմերցիոն տարածք չէ, ծրագիրն ուղղված է քաղաքի ենթակառուցվածքների բարելավմանը»,- ասում է Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավար Դավիթ Իսկանդարյանը:

Լուսանկարը` IDeA

Կառավարությունը հավանություն է տվել հիմնադրամի Դիլիջանի ներդրումային այլ ծրագրերին եւս: Նախատեսվում է քաղաքային լճի բարեկարգում, մարզադաշտի եւ առողջարանային համալիրի կառուցում: Դիլիջանի զարգացման ծրագիրը նաեւ  ժամանակավոր ու հիմնական աշխատատեղերի ստեղծման խնդիր է լուծում: Այգու բարեկարգումն իրականացնող աշխատողների ավելի քան 95 տոկոսը տեղացիներ են:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին