Թվայնացվում են Նորվեգիայի ազգային արխիվի «հայկական նյութերը» - Mediamax.am

exclusive
3425 դիտում

Թվայնացվում են Նորվեգիայի ազգային արխիվի «հայկական նյութերը»


Լուսանկարը` Նորվեգիայի ազգային արխիվ

Լուսանկարը` Վահագն Փիլիպոսյանի

Լուսանկարը` Վահագն Փիլիպոսյանի

Լուսանկարը` Վահագն Փիլիպոսյանի արխիվից

Աստրիդ Քարլսենը
Աստրիդ Քարլսենը

Լուսանկարը` Աստրիդ Քարլսենի արխիվից


Նորվեգիայի ազգային արխիվում պահվող Հայոց ցեղասպանությանը վերաբերող շարք նյութեր շուտով կներկայացվեն հանրությանը։

 

Վիքիմեդիա Հայաստանն ու Վիքիմեդիա Նորվեգիան որոշ ժամանակ առաջ համատեղ ծրագիր են մեկնարկել, որի շրջանակում թվայնացվում են Նորվեգիայի ազգային արխիվում պահվող 20-րդ դարի սկզբին հայերի կյանքն ու կենցաղը ներկայացնող մի շարք նյութեր։ Ծրագիրը Ֆինանսավորել է Նորվեգիայի արվեստի խորհուրդը։

 

Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Փիլիպոսյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է, որ ծրագրի իրականացման գաղափարը ծագել է Օսլո կատարած իր այցի շրջանակում։

Լուսանկարը` Վահագն Փիլիպոսյանի արխիվից

«Երբ Նորվեգիայի ազգային արխիվում ինձ ներկայացրեցին Հայաստանին վերաբերող արխիվային լուսանկարներ եւ նյութեր, մտածեցի, որ լավ կլիներ, եթե բոլորը կարողանային տեսնել դրանք։

 

Արխիվի մեծ մասը Հայոց ցեղասպանությունից առաջ, դրա ընթացքում եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում նորվեգացի միսիոներների կողմից արված լուսանկարներ են՝ մանրամասն նկարագրություններով։ Այս փուլում թվայնացվում են միայն նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյորնի եւ նրա թոռնուհու անձնական արխիվում գտնվող նյութերը։

Լուսանկարը` Վահագն Փիլիպոսյանի

Կան բացառիկ լուսանկարներ, որոնցում պատկերված են հուշարձաններ, որոնք ցեղասպանության ընթացքում ավերվել են»,-պատմել է նա։

 

Թուրքիայի կառավարությունը մի քանի նամակ է հղել Նորվեգիայի ազգային արխիվին՝ հայտնելով իր անհամաձայնությունը նկարներին կից Ցեղասպանություն եզրույթի օգտագործման համար։

 

«Արխիվի աշխատակիցները ինձ պատմեցին, որ նման նոտաները իրենց չեն կաշկանդում, քանի որ իրենք պատմաբաններ են եւ ոչ քաղաքական գործիչներ»,-Մեդիամաքսին ասել է Վահագն Փիլիպոսյանը։

Լուսանկարը` Վահագն Փիլիպոսյանի

Վիքիմեդիա Հայաստանի անդամը նշել է, որ ցանկանում են թվայնացնել Նորվեգիայի ազգային արխիվում գտնվող հարյուրավոր այլ արժեքավոր նյութեր եւս։

 

Վիքիմեդիա Նորվեգիայի գործադիր տնօրեն Աստրիդ Քարլսենը վերջերս երկու շաբաթով այցելել էր Հայաստան: Մեդիամաքսի հետ զրույցում նա ասել է, որ իրենց համար շատ կարեւոր է այդ արխիվի թվայնացումն ու հանրայնացումը։

Աստրիդ Քարլսենը Աստրիդ Քարլսենը

Լուսանկարը` Աստրիդ Քարլսենի արխիվից

«Կարծում եմ, որոշ կարեւոր իրադարձություններ պետք է կատարվեն իմ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, բայց մեր ծրագիրը հնարավոր է օգնի այդ գործընթացին։ Վերջերս շատ անսովոր մի բան պատահեց. այն քաղաքի խորհուրդը, որտեղ Բոդիլ Բյորնն է ծնվել, բանաձեւ է ընդունել, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Նման բան ես չեմ հիշում, որ կատարվեր Նորվեգիայում, միշտ համարվել է, որ դա միջազգային հարց է։ Ով գիտի՞, եթե շարունակենք եւ ավելի շատ պատմական փաստաթղթեր ներկայացնենք, Նորվեգիայի կառավարությունը եւս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը»,- ասել է Աստրիդ Քարլսենը։

 

Թագուհի Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին