«Վուվուզելայի հեղափոխությունը» - Mediamax.am

exclusive
13737 դիտում

«Վուվուզելայի հեղափոխությունը»


Մհեր Սարդարյանը
Մհեր Սարդարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Կարակոզյանը
Գրիգոր Կարակոզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկ ո՞ր ձայնից եք ամենաշատը նյարդայնանում, կամ գուցե արդեն սիրում.  վուվուզելայի՞, թե՞ մեքենաների ազդանշանների։ Այդ պլաստմասե գունավոր սարքերը հատկապես լսելի դարձան ազդանշանային ակցիայի դադարեցումից հետո։ Վուվուզելաներն առաջ քաղաքում ֆուտբոլի խաղերին էին հայտնվում, կամ դրսում մի քանի երեխայի ուրախացնում։ Հիմա այս գունավոր «շեփորները» ոչ միայն ջահելների կամ ֆուտբոլասերների, այլ տատիկ-պապիկների ձեռքն են ընկնում. վերջին օրերին վուվուզելան հայկական հեղափոխության ձայնն է դարձել։ Որտեղի՞ց, ովքե՞ր, ինչո՞ւ, ինչքա՞ն...

 

Վուվուզելային բիզնեսի հայրերից. Մհեր

 

Հեղափոխության արդյունքում ո՞վ հաղթեց, պարտվեց, ազդարարեց, բանակցեց, տապալեց, ո՞վ ներողություն խնդրեց, խոստացավ ու մոռացավ, այս ամենի ու մյուս լուրերի արանքում վուվուզելա վաճառողների դրած գործն ամենահաջողն աշխատեց։

 

Վուվուզելա եւ մյուս ձայն հանող գունավոր շվիկները վաղուց վերջացել են «Փեթակ» եւ «Սուրմալու» առեւտրի կենտրոններում, իսկ քաղաքի ցուցարար մասերում սովորական այն հայտնի «պզիկներից» դեռ կգտնեք, բայց վուվուզելա միեւնույն է՝ վաճառքի ոչ մի հատ չի մնացել։ Հրապարակում վաճառողներից մեկն է Մհեր Սարդարյանը, ասում է՝ առաջինն է եղել, որ վուվուզելա է բերել ցույցին ծախելու։

 

«Երեք օրում ամբողջությամբ ծախվեց, վռազ տանում էին։ Էն Թոմ ու Ջերրի մուլտիկը տեսե՞լ ես, որ չի հասցնում ու ոտքով սղոց ա անում, այ էդպես եմ վաճառել հրաժարականի օրը, զդաչին ոտքով էի տալիս...»,- ասում է Մհերը։

Մհեր Սարդարյանը Մհեր Սարդարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ո՞ւր էին բոլորը, երբ Մհերը գունավոր շեփորներ ու խաղալիքներ էր վաճառում քաղաքում։ 5-6 տարի առաջ է սկսել սեփական բիզնեսը, միշտ էլ վաճառել է, բայց վերջին օրերին օրը 100-ից ավելի միայն այս գունավոր շեփորներից է ծախել։ Մհերն ինքը դրան վուվուզելա ու պզիկ չի ասում, այլ շեփո՜ր։ Ի դեպ, առանձնահատուկ է ընդգծում՝ երաժշտությունից էլ հասկանում է, ասում է՝ մարդիկ սպիտակցի Հայկո են լսում, իսկ ինքը Pink Floyd խմբի բոլոր ալբոմների համար է խենթանում, նրանց նկարով մի քանի շապիկներ էլ ունի։ Ուզում է դերասանի կարիերա ունենալ, մի օր կսկսի, բայց այժմյան այս գործն էլ շատ է սիրում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մհերը կանգնած վաճառողներից է, մնացած գործընկերները հիմնականում ցրվում են տարածքով։ Նրանցից մի քանիսը մեզ հետ ոչ մի կերպ չուզեցին խոսել։

 

«Հո վատ բան չե՞մ անում, զենք չեմ վաճառում, թմրանյութ էլ չեմ վաճառում, սա ընդամենը խաղալիքի վաճառք է։ Շատ են հարցնում, բա ինչի՞ ես ծախում։ Որ հարուստ լինեի, կնվիրեի բոլորին»,- ասում է նա։

 

Սզբնաղբյուրը

 

Հայաստան վուվուզելաները «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների աշխատողներն են բերել Չինաստանից։ Նույն հարցին պատասխանելուց հոգնել են. «վուվուզելա այլեւս չունենք»: Մի քանի ձայն հանող շվիկներ դեռ մնացել են սակայն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վուվուզելան աշխարհով մեկ հայտնի է դարձել 2010-ի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ։ Ոչ մեկ չգիտի վուվուզելայի իրական հայրենիքի տեղը, հաճախ ասում են՝ դրանք Աֆրիկայում են օգտագործել՝ գյուղերում հավաքույթների հրավերն ազդարարելիս։ Ասում են նաեւ՝ վուվուզելան եկեղեցական ծագում ունի, ուխտագնացներն են օգտագործել մինչեւ դրա ֆուտբոլային սիմվոլ դառնալը։

 

Գինը կասե՞ք

 

Մեծածախ վաճառքի դեպքում վուվուզելան Սուրմալուում վաճառվել է 250 դրամով, հատովի դեպքում՝ 300-ից 400 դրամ: Հենց հասնում է հրապարակ ու ընկնում Մհերի եւ իր մյուս գործընկերների ձեռքը, դառնում է՝ 1000 դրամ, մեծերը՝ 2000։

 

Փեթակի վաճառողներից մեկը՝ Շուշաննա Առուշանյանը, պատմում է վերջին օրերից.    «Կապ չունի՝ ինչ է, թող շվիկ լինի, գալիս առնում էին: Ասում են՝ ձե՞ն հանող ինչ ունեք, կամ միտինգի պզիկներից չունե՞ք»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վաճառականներից մի քանիսը անկեղծացան՝ եթե շուտ կանխատեսեին հեղափոխությունը, լիքը վուվուզելա կբերեին ։

 

Վուվուզելա փչողները

 

Գրիգոր Կարակոզյանն իր վուվուզելան «Փեթակից» էր գնել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն առավոտյան։ Միշտ էլ հավատում էր, որ մի բան փոխվելու է, բայց հենց այդ օրը չէր կանխատեսում։ Ցուցարար Գրիգորի ընկերը խոսակցության մեջ է մտնում ու պատմում՝ այդ օրը հրապարակ ողջ Խանջյան փողոցով վուվուզելայի ձայնն արձակելով են եկել։ Ոչ մեկ էլ նրանց ոչ մի բան չի ասել. «սա ուրախության ձայն է»,- ասում է Գրիգորը։ Ցուցարար երիտասարդի խոսքով՝ վուվուզելան էլ նրանց ազդանշանն է, ավտոմեքենա չունեն։

Գրիգոր Կարակոզյանը Գրիգոր Կարակոզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վուվուզելա առնողներից միայն Գրիգորենք չեն, տատիկ-պապիկներն են անգամ առնում ու նվագում։ Օրինակ, Մհերը ամենաշատը տպավորվել էր մի տարեց զույգից, որն առնում էր ոչ թե թոռնիկի, այլ հենց իրենց համար։ Տպավորվելու արդյունքում անգամ գումարը չէր վերցրել: «Լավն էին, հարցնում եմ՝ մանկությունդ ես հիշո՞ւմ, պապի, Սովետի վախտ սենց բան չկար չէ՞, ասում ա՝ չէ, չկար։ Հարցրի՝ թոռնիկի համար ես առնում, բա չէ՝ մեզ համար։ Պապիկ-տատիկները շատ են առնում, նայում ես դրամապանակի մեջ վերջին փողն ա, 1000 դրամ ա, բայց առնում ա»։

 

Լուսանկարները եւ տեքստը՝ Ամալի Խաչատրյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին