Զարդարյանի փրկած որմնանկարն ու Սարոյանի մակագրած գրքույկը - Mediamax.am

exclusive
4044 դիտում

Զարդարյանի փրկած որմնանկարն ու Սարոյանի մակագրած գրքույկը


Լուսանկարը` Զարդարյանների ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Զարդարյանների ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Զարդարյանների ընտանեկան արխիվից

Հովհաննես Զարդարյանը՝ Սուրբ Ղազար կղզում
Հովհաննես Զարդարյանը՝ Սուրբ Ղազար կղզում

Լուսանկարը` Զարդարյանների ընտանեկան արխիվից

Մկրտիչ Զարդարյանը
Մկրտիչ Զարդարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՀ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Հովհաննես Զարդարյանի տանը հյուրեր շատ էին լինում: «Նկարիչների շենք» անունով հայտնի Սայաթ-Նովա 5 հասցեի բնակիչները՝ հիմնականում արվեստագետներ, սովորաբար դռները չէին կողպում. հարեւանների եւ ընկերների առօրյա այցելությունն ու պարզ հյուրընկալությունը հաճախ էր խնջույքի վերածվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավելի հաճախ հյուրերն այցելում էին տիկին Զարդարյանին: Բոլորը գիտեին՝ եթե վարպետն արվեստանոցում է, նրան խանգարել չի կարելի. աշխատանքը կավարտի, հետո կմիանա հյուրերին:

 

Արվեստանոցը, որտեղ մուտք ուներ միայն թոռնուհին

 

Գրեթե 70 տարի Զարդարյաններն ապրում են այս շենքում: Բայց նկարիչը 1960-ից տեղափոխվել էր Բյուրական, որտեղ իրեն երջանիկ էր զգում՝ «աստղամոտ» աշխատանքային միջավայր, չքնաղ բնություն, Արարատին նայող պատշգամբ:

Լուսանկարը` Զարդարյանների ընտանեկան արխիվից

«Արեւածագին արթնանում, բարձրանում էր արվեստանոց ու փակվում այնտեղ, մոռանում ամեն ինչ,-պատմում է որդին՝ Մկրտիչ Զարդարյանը: -Աշխատելիս միացնում էր ռադիոն՝ ձայնային ֆոն ստեղծելու համար: Գերադասում էր դասական երաժշտություն, բայց երբ խորանում էր գործի մեջ, արդեն ոչինչ չէր լսում: Շատ հանդուրժող էր նաեւ մեր՝ երիտասարդներիս սիրած երաժշտության նկատմամբ՝ բիթլներ, ռոլինգներ…: Բայց արվեստանոցում չէր հանդուրժում կողմնակի մարդկանց անգամ կարճատեւ ներկայությունը: Վերջին տարիներին վատառողջ էր եւ որոշակի պարբերականությամբ դեղեր էր ընդունում, բայց եթե մեզնից որեւէ մեկը հաբերը տաներ արվեստանոց, սրտնեղում էր. ընդհատվում էր աշխատանքի ընթացքը:

Լուսանկարը` Զարդարյանների ընտանեկան արխիվից

Մայրիկս ձեւը գտել էր. դեղերը տալիս էր փոքր աղջկաս, քանի որ սիրելի թոռնիկի բերածը պապիկը չէր կարող մերժել»:

 

Զարդարյանի ինքնաշեն էտյուդնիկ

 

Հովհաննես Զարդարյանի աշխատանքային «գործիքները»՝ վրձին, ներկապնակ, մոլբերտ, ներկեր, հիմնականում Բյուրականի արվեստանոցում են: Երեւանյան տանը վերջին տասնամյակներին շատ բան է փոխվել: Բայց նույն տեղում է նկարչի երիտասարդ տարիների «ինքնաշեն» էտյուդնիկը՝ նկարչատուփը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ճանապարհորդային նկարչատուփ է, որ հայրս է սարքել իր ձեռքերով: Կտավն ամրացնելու հարմարանք ունի, մեջը դրվում են ներկերը, վրձինները, ներկապնակը եւ այլն: Հատուկ գոտի ունի, որը կարելի է գցել վզից եւ կրծքին հենելով՝ կանգնած նկարել: Սա շատ վաղուց չէր օգտագործում: Էտյուդների, բնապատկերային նյութեր հավաքելու նպատակով նա շատ էր շրջում Հայաստանով, եւ իր հետ վերցնում էր բավականին մեծ, ծանր ու շատ անհարմար, բայց բոլոր նյութերը տեղավորող նկարչատուփ:

Մկրտիչ Զարդարյանը Մկրտիչ Զարդարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանի որ մեր ընտանիքում նկարիչները շատ են՝ քույրս, փեսաս, քրոջս երեխաները, նրանք օգտագործում են հայրիկի աշխատանքային «գործիքները»: Նա միայն ուրախ կլիներ, որ իր այդ ժառանգությունն օգտագործվում է ըստ նպատակի»:

 

Հուշ Իտալիայից

 

Հովհաննես Զարդարյանը հաճախ էր լինում Իտալիայում: ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիան, որի անդամն էր, Հռոմում իր առանձնատունն ուներ: Նկարիչները գնում էին աշխատելու, զբոսնելու:

Հովհաննես Զարդարյանը՝ Սուրբ Ղազար կղզում Հովհաննես Զարդարյանը՝ Սուրբ Ղազար կղզում

Լուսանկարը` Զարդարյանների ընտանեկան արխիվից

Շրջագայություններից մեկից բերել էր բյուզանդական բրոնզե կանթեղ: Չնայած կիրառական նշանակությանը՝ այն չի օգտագործվել, պահվել է որպես միջնադարյան արվեստի մասունք:

Լուսանկարը` Մեդիամաքս

Փրկված որմնանկարը

 

Զարդարյանների տանն է պահվում Էջմիածնի Մայր տաճարի հին որմնանկարներից մի պատառիկ: Մկրտիչ Զարդարյանն ասում է, որ 1950-ականներին, երբ Մայր տաճարը նորոգվում էր եւ նոր նկարազարդումներ էին անում, հին նկարազարդ սվաղը քանդվել, թափվել էր հատակին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայրս եւ մայրիկս, որն արվեստագետ էր, այդ վերակառուցումների ականատեսն էին: Տեսնելով, որ հին ֆրեսկաները կործանվում են, մնացորդները փրկելու նպատակով վերցրել են դրանից մի քանի բեկոր: Մայր տաճարի հին որմնանկարների հեղինակները հայտնի Հովնաթանյաններն էին: Իհարկե, այս որմնանկարներից որոշ հատվածներ կան նաեւ Պատմության թանգարանում: Բայց այն, ինչ «ոտքի տակ» ոչնչանալու էր, փրկվեց եւ հիմա մեր տանն է»:

 

Մի բուռ հող՝ ծննդավայրից

 

Զարդարյանների ընտանիքը Կարսից գաղթել էր 1918-ին, երբ ապագա նկարիչը նորածին էր: Պատահական չէ, որ նա գաղթի, Եղեռնի թեմաներին անդրադարձել է «Ելից (Գաղթ)» մեծածավալ կտավով ու բազմաթիվ այլ գործերով:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Զարուհի Դոլուխանյանն Արեւմտյան Հայաստան էր գնում, հայրիկը խնդրեց, որ մի բուռ հող բերի Կարսից՝ Առաքելոց եկեղեցու մոտակայքից, քանի որ եկեղեցու հարեւանությամբ էր գտնվում Զարդարյանների տոհմական առանձնատունը: Անցյալ դարի 60-ականներին նման խնդրանքի իրագործումն այնքան էլ դյուրին չէր, սակայն Զարուհին չէր զլացել կատարել այն, թեեւ հետո կես լուրջ, կես կատակ նկատեց՝ թե «քո պատճառով եղունգներս կոտրեցի հողը քանդելիս»: Ժամանակ առ ժամանակ հայրս վերցնում էր սրվակն ու ընկնում մտորումների մեջ։ Այդ հողի մի մասը 1992-ին լցրեցինք հորս շիրիմին»:

 

Գեղեցիկ մեդալ՝ «Գարուն» կտավի համար

 

Հովհաննես Զարդարյանին շնորհված պետական պարգեւները քիչ չեն՝ «Աշխատանքային Կարմիր Դրոշ» եւ «Ժողովուրդների բարեկամության» շքանշաններ, կոչումներ, աստիճաններ: Սակայն որդին նկատում է, որ նկարիչը պաշտոնական գնահատանքի դրսեւորումները շատ չէր կարեւորում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բավականին անտարբեր էր մեդալների, պարգեւների նկատմամբ: Բայց 1958 թ. Բրյուսելում՝ համաշխարհային ցուցահանդեսում, «Գարուն» կտավի համար ստացած մրցանակն արժեւորում էր նախ որպես գեղեցիկ մեդալ, արվեստի գործ:

 

Բացի այդ, «Գարուն»-ը՝ խորհրդային նկարիչների աշխատանքներից գրեթե առաջինն էր, որ նման բարձր գնահատականի արժանացավ արտերկրում, այն էլ՝ հայրենիքում սուր քննադատումներից հետո։ Հանգիստ էր վերաբերվում դիլետանտների քննադատությանը: Նրա համար արժեքավոր էր մտերիմ, իրապես լայն աշխարհայացքով մարդկանց կարծիքը, իսկ նրանք շատ չէին՝ մայրս, քեռիս՝ քանդակագործ Ղուկաս Չուբարյանը, Պարույր Սեւակը, Գրիգոր Գուրզադյանը …:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ջերմ մաղթանքներով՝ Վիլյամ Սարոյան»

 

Հովհաննես Զարդարյանի հարուստ գրադարանից երեք սերունդ է օգտվել: Միջնադարյան իտալական գրականությունից մինչեւ ժամանակակից հեղինակների գրքեր կան պահարանում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հատուկ խնամքով պահում են Զարդարյանի լավ  բարեկամի՝ Վիլյամ Սարոյանի մակագրությամբ գրքույկը. «For my friend the great painter Onnik Zardarian with great admiration and sincere thanks for the pastel portrait. With warm regards, always William Saroyan. Sunday, November 5, 1978, Yerevan».

Լուսանկարը` Մեդիամաքս

Արվեստանոցի վերածված հիվանդասենյակը

 

Հայաստան այցելելիս՝ Սարոյանն անպայման հյուրընկալվում էր նկարչի Բյուրականի արվեստանոցում: Նշանավոր դեմքերը հաճախ էին լինում այստեղ. «Հայրիկը Գառզուի հետ, Սիլվա Կապուտիկյանն է, Գրիգոր Գուրզադյանը՝ իր սիրած վանդակավոր կոստյումով»,-լուսանկարներն է թերթում Մկրտիչ Զարդարյանը:

Լուսանկարը` Զարդարյանների ընտանեկան արխիվից

Բյուրականի արվեստանոցն ամենասիրելին էր, բայց ոչ միակը. ցանկացած վայր, որտեղ քիչ թե շատ երկար էր հանգրվանում նկարիչը, դառնում էր «արվեստանոց»:

 

«Առողջական խնդիրների պատճառով հաճախ հիվանդանոց էր պառկում: Հենց քիչ թե շատ ապաքինվում էր, գիտեինք, որ պիտի հիվանդանոց բերենք կտավը, ներկերը. պալատը դառնում էր արվեստանոց: Սկսվում էր նրանից, որ բժշկին կամ բուժքրոջն ասում էր. «Շատ հետաքրքիր դեմք ունեք, վաղը ես կսկսեմ Ձեզ նկարել»: Եվ արդեն կարեւոր չէր՝ այդ անձը հերթապահության է, թե վիրահատության. հիվանդանոցը սկսում էր աշխատել հայրիկի գրաֆիկով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք միշտ ծիծաղով ենք հիշում, որ երբ կինս հղի էր, հայրիկին դուր եկավ նրա այդ վիճակը, եւ սկսեց Կարինեի պորտրեն, իսկ նա, որպես կանոն, երկար էր նկարում: Որոշ ժամանակ հետո կինս ասաց. «Եթե մի քիչ շտապեք, լավ կլինի, որովհետեւ մոտ ապագայում իմ տեսքը կփոխվի»: Հայրիկն ի սրտե զարմացավ՝ «Բայց չէ՞ որ ես նկարը դեռ չեմ վերջացրել»:

 

Անավարտ նկարները

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարդարյանների բնակարանի պատերին նկարչի տարբեր շրջանների աշխատանքներն են: Հարազատները կախել են դրանք նրա մահից հետո: Հովհաննես Զարդարյանը չէր սիրում իր նկարները պատերին տեսնել, որովհետեւ դրանք երբեք ավարտուն չէր համարում: Արվեստը չի ավարտվում, նրա ընթացքը շարունակական է։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Զարդարյանների ընտանեկան արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին