Երեւանի լուսատուների էվոլյուցիան՝ նավթայինից մինչեւ LED լամպեր - Mediamax.am

exclusive
5592 դիտում

Երեւանի լուսատուների էվոլյուցիան՝ նավթայինից մինչեւ LED լամպեր

Երեւանի լուսավորությունը՝ սնդիկային եւ շիկացման լուսատուներով
Երեւանի լուսավորությունը՝ սնդիկային եւ շիկացման լուսատուներով

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի արխիվից

Երեւանի լուսավորությունը՝ LED լուսատուներով

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղ. Ղասաբյան, 1965թ.:

Լուսանկարը` Ստեփան Պապիկյանի արխիվից

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Արմեն Խանոյանի արխիվից

Լուսանկարը` Ֆոտոլուր

Երեւանում լուսավորությունը վերջին մոտ մեկ ու կես դարում մեծ էվոլյուցիա է ապրել՝ ճանապարհը սկսել է նավթային լուսատուներով եւ հասել մինչեւ լուսադիոդային լամպեր: Մեդիամաքսը փորձել է գծել այդ էվոլյուցիայի քարտեզն ու դրա վրա տեղադրել ապագայի զարգացման կետերը:

Նավթային լապտերների «կայսրությունից» մինչեւ առաջին էլեկտրական լամպեր

Շուրջ 140 տարի առաջ մութն ընկնելուց հետո Երեւանի կենտրոնական փողոցներում վառվում էին նավթային լապտերներ։ Ժամը 23։00-ին, սակայն, դրանք անջատվում էին։

«Դրանք լուսավորություն գրեթե չէին ապահովություն։ Մեկ կիլոմետր հեռավորության համար ընդամենը մի քանի լապտեր էր նախատեսված։ Քաղաքի այդ ժամանակվա բնակիչները, երբեմն, բարձրաձայնում էին իրենց դժգոհությունների մասին»,- Մեդիամաքսին պատմել է տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Պապիկյանը: 

Լուսանկարը` Արմեն Խանոյանի արխիվից

1878 թվականին Երեւանի փողոցների լուսավորությունն ապահովվում էր 74 նավթային լապտերի միջոցով։ Արդեն 1906 թվականին լապտերների թիվը հասել էր 722-ի։ Լուսավորված էին միայն որոշ փողոցներ, օրինակ՝ Արամի, Աստաֆյան (այժմ Աբովյան) փողոցները, Մարաշը, Կոնդը: Հետագայում լուսավորված փողոցների թիվը սկսեց պակասել եւ տեղը զիջել էլեկտրական լամպերներին:

Լուսանկարը` Ստեփան Պապիկյանի արխիվից

Երեւանի իշխանություններին այդ ընթացքում հիդրոէլեկտրակայան կառուցելու առաջարկ ներկայացվեց, ըստ որի՝ նախատեսում էր քաղաքի գլխավոր փողոցներում եւ երկու պուրակներում անցնել էլեկտրական լուսավորության, փայտե սյուների վրա տեղադրել 70 լապտեր: Ըստ այդ առաջարկի՝ նախատեսվում էր նաեւ էլեկտրական տրամվայ ունենալ, որը կաշխատեր  երկաթուղային կայարանից մինչեւ գլխավոր հրապարակն ընկած հատվածում:

«Երեւանի քաղաքային խորհուրդը, սակայն, մերժեց առաջարկը, քանի որ չէին ցանկանում «խփել» գործարար Կիրակոսյանի գործին, ով հիմնում էր «Ամպեր» հիդրոէլեկտրակայանը: Կիրակոսյանը, ըստ այդ տարիների մամուլի, ժլատ գործարար էր, ամեն ինչ արել էր, որ գումար աշխատի, գիտության ու տեխնիկայի զարգացումը նրան չէին հետաքրքրում»,- ասել է Ստեփան Պապիկյանը։

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ամպեր»-ը  սկսեց գործել 1907թ.-ին եւ արդեն 1910-ական թվերին Երեւանի փողոցների լուսավորությունն ապահովում էր այդ հիդրոէլեկտրակայանը։ 1913թ. ընկերությունում սարքերի խափանում տեղի ունեցավ ու քաղաքի մի շարք հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարումն անհնար դարձավ։ Մայրաքաղաքում ստիպված էին վերադառնալ նավթային լապտերների գործածությանը: Ի դեպ, մինչեւ 1920 թվականը քաղաքում դեռ գոյություն ունեին այդպիսի լուսատուներ։

1926թ.-ին շահագործման հանձնվեց Երեւանի ՀԷԿ-ը եւ ապամոնտաժվեց «Ամպեր»-ը: Հետագայում Երեւանի լուսավորությունը շարունակվեց իրականացվել էլեկտրական լամպերով։ Դրանք տեղադրված էին սյուների վրա եւ յուրաքանչյուր սյան համար նշանակված էր պատասխանատու, ով միացնում եւ անջատում էր լուսավորությունը։

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղ. Ղասաբյան, 1965թ.:

Արտաքին լուսավորության ցանց ու ԽՍՀՄ-ից հետո «կուրացած» փողոցները

Երեւանի արտաքին լուսավորության ցանցը շահագործման է հանձնվել 1954 թ-ին:  Արդեն 1992 թ-ին լուսավորված էր 928 փողոց, մայրուղի, հրապարակ ու այգի: Ընդհանուր առմամբ, 31 279 հենասյան վրա տեղադրված է եղել տարբեր տեսակի շուրջ 49 909 լուսատու։

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանի մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը Խորհրդային Միության տարիներին լավագույններից մեկն էր: ԽՍՀՄ փլուզումից հետո մթությունը տիրեց ամենուր: Փողոցներում մնացին քաղաքը լուսավորող հատուկենտ լամպեր:

Երեւանի լուսավորությունը՝ սնդիկային եւ շիկացման լուսատուներով Երեւանի լուսավորությունը՝ սնդիկային եւ շիկացման լուսատուներով

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի արխիվից

Կանաչ լուսավորության «առաջին լամպը»

Քաղաքային լուսավորության համակարգը 2000 թ-ին 205 կմ երկարությամբ ցանց էր՝ սնդիկային եւ շիկացման 6085 լուսատուներով: Դրանք ոչ միայն էներգախնայողություն չէին ապահովում, այլեւ վտանգավոր էին կիրառման տեսանկյունից։

Երեւանի լուսավորությունը՝ սնդիկային եւ շիկացման լուսատուներով Երեւանի լուսավորությունը՝ սնդիկային եւ շիկացման լուսատուներով

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի արխիվից

«Սովետական տարիներից հետո Երեւանում լուսավորության ցանց գրեթե չկար: Թալանել էին։ 2001-ին, օրինակ, լուսավորված էր Մաշտոցի պողոտայի միայն մեկ մայթը, իսկ այսօր մայրաքաղաքը լուսավորված է շուրջ 96%-ով, որից 3,5-4%-ը, կամ շուրջ 2300 լուսատու՝ լուսադիոդային լամպերով»,- Մեդիամաքս-ին պատմել է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Վարդան Գաբրիելյանը:  

Լուսավորության համակարգի բարելավման աշխատանքները Երեւանում մեկնարկել են 2000 թ-ին, իսկ 2014-ին լուսավորության ցանցն արդեն 1414 կմ էր՝ 60 913 լուսատուներով։ Երեւանում տնտեսող լամպերը հայտնվեցին 2014թ-ին: Առաջին ծիծեռնակը մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա ձգվող նոր ավտոմայրուղին էր, որն ամբողջությամբ էր լուսադիոդային լապմերով լուսավորված, իսկ ավելի քան 6 կմ-ում մալուխներն անցկացվել էին ստորգետնյա եղանակով:

Երեւանի լուսավորությունը՝ սնդիկային եւ շիկացման լուսատուներով Երեւանի լուսավորությունը՝ սնդիկային եւ շիկացման լուսատուներով

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի արխիվից

Այժմ քաղաքային իշխանությունները համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ, ծրագրերի իրականացման համար օգտվում են նաեւ վարկային միջոցներից:

Վարդան Գաբրիելյանը հայտնել է, որ Եվրոպական զարգացման բանկի տրամադրած վարկային ծրագրով նախատեսում են LED լամպերով լուսավորել 28 փողոց: Այս աշխատանքները կմեկնարկեն արդեն 2018 թ-ին: Ինչ վերաբերում է վարկերին, ապա դրանք մարվում են փոխարինված լամպերի հաշվին խնայված գումարներով. «Ծրագրի ավարտից հետո հնարավոր է ունենալ առավել շոշափելի խնայողություն, որով կարող ենք մարել վարկերը»:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համատեղ իրականացվում է «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը Մեդիամաքս-ին ասել է, LED լուսավորությունը նոր լուծում եւ մշակույթ է:

Երեւանի լուսավորությունը՝ սնդիկային եւ շիկացման լուսատուներով Երեւանի լուսավորությունը՝ սնդիկային եւ շիկացման լուսատուներով

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի արխիվից

«Երեւանի քաղաքապետարանի հետ ընտրված առաջին փողոցն օդանավակայանը մայրաքաղաքին կապող Իսակովի պողոտան էր: Դրա շնորհիվ քաղաքային տնտեսությունը հստակ պատկերացում կարող էր կազմել նոր տեխնոլոգիայի որակի եւ խնայողության մասին: Այդ համատեքստում այլեւս կարիք չէր լինի գովազդել տեխնոլոգիան եւ դրա օգուտները: Առաջին լուսադիոդային լամպերը տեղադրվել են 2015-ին, եւ արդեն նույն տարվա վերջում միայն այդ փողոցի էլեկտրաէներգիայի տնտեսումը կազմեց շուրջ 40 հազար դոլար»,- պատմել է Դիանա Հարությունյանը:

Երեւանի լուսավորությունը՝ LED լուսատուներով Երեւանի լուսավորությունը՝ LED լուսատուներով

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի արխիվից

Իսակովի պողոտայից մինչեւ օդանավակայան տանող ճանապարհից բացի՝ այսօր LED լուսավորություն ունեն Մաշտոցի եւ Արշակունյաց պողոտաները, Ծիծեռնակաբերդի եւ Աթենքի փողոցները:

Էներգախնայող եւ համասեռ լուսավորության առավելությունները

Լուսադիոդային լուսատուները, ի տարբերություն նատրիումայինի, 250 վատի փոխարեն ծախսում են 70-100 վատ էներգիա, որը շուրջ 2.5-3 անգամ նվազեցնում է էներգածախսատարությունը։

«Քաղաքային կանաչ լուսավորության» ծրագրի փորձագետ Արմեն Գուլկանյանը Մեդիամաքս-ին ասել է, որ ներկայում Երեւանում լուսավորության հիմնական աղբյուրը բարձր ճնշման նատրիումային լամպերն են, որոնք ունեն բավական բարձր ելք, բայց երբ լամպը տեղադրվում է լուսատուի մեջ, դրա կոնստրուկցիայի որոշ էլեմենտների պատճառով առաջանում են կորուստներ։ Անգամ լավ որակի լուսատուի մեջ կորուստը կարող է հասնել մինչեւ 30%-ի։

Երեւանի լուսավորությունը՝ LED լուսատուներով Երեւանի լուսավորությունը՝ LED լուսատուներով

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի արխիվից

«Փորձը ցույց տվեց, որ 250 վատ լուսատուն կարելի է փոխարինել առավելագույնը 100 վատ լուսադիոդային լուսատուով։ Ոչ լուսադիոդային փողոցային լուսատուներն ունեն թիթեռի թեւեր հիշեցնող լույսի ցրում, երբ լուսատուի անմիջապես տակն ավելի քիչ լույսի ելք կա, քան կողքերում։ Այնինչ դա չի ապահովում համասեռություն»,- ասել է նա:

Արմեն Գուլկանյանը, բերելով Իսակովի պողոտայի օրինակը, նկատում է, որ այդ փողոցում LED լուսավորությանն անցումից հետո ոչ միայն կարողացել են ապահովել էներգաարդյունավետություն, այլեւ բարելավել են լուսավորության ու համասեռության մակարդակը։

«Վարորդի, հետիոտնի աչքի համար ավելի զգալի է լուսավորության ոչ համասեռությունը, քան ընդհանուր լուսավորության բարձրությունը։ Կարող ենք լուսավորությունն իջեցնել, բայց համասեռության հաշվին պահպանել հարմարավետություն»,- ասում է փորձագետը:

Երեւանի լուսավորությունը՝ LED լուսատուներով Երեւանի լուսավորությունը՝ LED լուսատուներով

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի արխիվից

Բնապահպանական խնդիրների լուծումը

Արմեն Գուլկանյանը համոզված է, որ LED լուսավորությանն անցումը մի շարք բնապահպանական խնդիրներ է լուծում` կրճատվում են էներգիայի արտադրության ընթացքում առաջացող արտանետումները:

«Հայաստանում արտադրվող հոսանքի ամեն կիլովատի գործակիցը համարժեք է CO2-ի արտանետումներին. եթե կարողանում ենք էլեկտրականության ծախսը որոշ քանակությամբ նվազեցնել, ապա ստացվում է, որ այդ չափով նվազեցնում ենք CՕ2-ի արտանետումները մթնոլորտ։ Մյուս կողմից, հին լամպերը նաեւ թափոնի աղբյուր են, որի վերամշակման խնդիր է ծագում»:

Բնապահպանության փոխնախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով, «Քաղաքային կանաչ լուսավորության» ծրագրի առաջնային նպատակը ջերմոցային գազերի նվազեցումն է եւ ուղղված է կլիմայի փոփոխության դեմ միջոցառումներին։

Երեւանի լուսավորությունը՝ LED լուսատուներով Երեւանի լուսավորությունը՝ LED լուսատուներով

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի արխիվից

«Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիան ստորագրած կողմ է, որի ներքո գործում են նաեւ այլ համաձայնագրեր, որոնցով մենք պարտավորվել ենք իրականացնել որոշակի միջոցառումներ` ջերմոցային գազերի նվազեցման համար: Մենք ոչ միայն ստանձնած պարտավորությունների շրջանակում ենք պատասխանատու, այլեւ որպես երկիր, որպես քաղաքացիներ»,- նշում է Էրիկ Գրիգորյանը:

Քաղաքային լուսավորության զարգացման պատասխանատուներն ու նրանց աջակիցները կարծում են, որ լուսադիոդային լամպերի մշակույթը փողոցից կամաց-կամաց պետք է տեղափոխել նաեւ մարդկանց բնակարաններ: 

Այժմ Երեւանը կանաչ լուսավորությամբ քաղաք դառնալու ճանապարհին է. մինչեւ 2025 թվական նախատեսվում է ունենալ էներգախնայող եւ արդյունավետ աշխատող արտաքին լուսավորության միասնական համակարգ։

Մարի Թարյան, Անի Խչոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին