Լոռվա լեռներով շրջապատված եռաթեւ կենտրոնը պատրաստ է թռիչքի - Mediamax.am

11104 դիտում

Լոռվա լեռներով շրջապատված եռաթեւ կենտրոնը պատրաստ է թռիչքի

Ապագա ՍՄԱՐԹ կենտրոնը
Ապագա ՍՄԱՐԹ կենտրոնը

Լուսանկարը` «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ

2018 թվականի մայիսին Լոռիում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոն, որն այլընտրանքային կրթություն է առաջարկելու մարզի բոլոր բնակիչներին՝ երեխաներին, երիտասարդներին, մեծահասակներին: Այստեղ «գերազանցիկ-ծույլիկ», «տաղանդավոր- անտաղանդ» բաժանումներ չեն լինելու: Կարեւորը յուրաքանչյուրի ներուժի բացահայտումն է:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) ՍՄԱՐԹ կենտրոնը կառուցում է Դեբետ-Դսեղ համայնքների հանգույցում՝ շրջապատված լեռներով, բնակելի հատվածից կտրված: 2015 թվականին մեկնարկած շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել այս նոյեմբերի 11-ին:

Եռաթեւ կառույցը հիմնականում ապակեպատ է, պատերը քիչ են, ազատության զգացողությունը՝ շատ: Լիբանանահայ ճարտարապետ Պոլ Կալուստյանի նախագծած շենքը կարեւոր խնդիր ունի՝ գյուղաբնակ երեխաներին չկտրել բնությունից:

Ապագա ՍՄԱՐԹ կենտրոնը Ապագա ՍՄԱՐԹ կենտրոնը

Լուսանկարը` «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ

ՍՄԱՐԹ-ն այլընտրանք է դպրոցական ծրագրերին եւ ակադեմիական կրթությունը: Լոռեցիներն այստեղ կարող են սովորել ծրագրավորում, ինժեներիա, ռոբոտաշինություն, անգլերեն, ուսումնասիրել արվեստի տարբեր ճյուղեր, ստանալ առողջապահական, բիզնես եւ քաղաքացիական կրթություն:

Լոռու բնակիչները կծանոթանան վերականգնողական էներգետիկայի, օրգանական գյուղատնտեսության, ռեսուրսների զարգացման հնարավորություններին: Կենտրոնում գործելու է գրադարան՝ տպագիր, էլեկտրոնային եւ աուդիոգրքերով: Մեծ բեմահարթակը ոչ միայն կրթություն, այլեւ ժամանց է ապահովելու. ֆիլմեր են դիտելու, վարպետության դասեր կազմակերպելու: Ամենակրտսեր շահառուների համար գործելու է մանկական զարգացման կենտրոն:

«Ամենաուժեղը լինելու է այն սերունդը, որի հետ աշխատելու ենք չորս տարեկանից: 10 տարի հետո նրանք դառնալու են փոփոխություն բերող երիտասարդներ, որոնք գիտեն իրենց գյուղի մրցակցային առավելությունները եւ տեր են կանգնելու իրենց գյուղին»,- ասում է ՍՄԱՐԹ  նախաձեռնության ղեկավար Շահանե Հալաջյանը:

Ապագա ՍՄԱՐԹ կենտրոնը Ապագա ՍՄԱՐԹ կենտրոնը

Լուսանկարը` «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ

ՍՄԱՐԹ-ի դռները բաց են Լոռու մարզի բոլոր բնակիչների համար, բայց սկզբնական շրջանում հիմնադրամն աշխատելու է կենտրոնից մինչեւ 30 կմ հեռավորության վրա գտնվող համայնքների հետ: Տեղափոխման խնդիրը հիմնադրամն է լուծելու, փորձելու են համագործակցել մարզպետարանի հետ:

«Հայաստանի մանուկներ»-ը Լոռիի բնակիչներին մասնակից է դարձնում կենտրոնի կայացմանը:  Տարբեր համայնքներից երեխաների, ուսուցիչների, ծնողների պարբերաբար հրավիրում են ապագա ՍՄԱՐԹ կենտրոն, հարցաթերթիկների միջոցով կարծիքներ ու առաջարկներ են ստանում:

«Գրեթե ամեն օր էստեղ ենք, ամեն ինչին ծանոթ ենք: Երբ կենտրոնը գործի, ինչքան ժամանակս ների, փորձելու եմ բոլոր խմբակներին մասնակցել՝ անգլերեն, պար, ռոբոտաշինություն, դիզայն: Որոշել եմ այստեղ դասավանդող մասնագետների նման խելացի, պետքական դառնալ, սովորելուց հետո վերադառնալ, որովհետեւ իմ ապագան էստեղ եմ տեսնում»,- ասում է Դեբետ համայնքից 10-րդ դասարանցի Լուիզա Ղազարյանը:

Ապագա ՍՄԱՐԹ կենտրոնը Ապագա ՍՄԱՐԹ կենտրոնը

Լուսանկարը` «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ

Կենտրոնը համագործակցելու է ոլորտի պրոֆեսիոնալների հետ, լավագույն փորձը բերելու են Լոռի՝ հայաստանյան եւ միջազգային մասնագետների օգնությամբ: Ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար նաեւ վերապատրաստելու են տեղի մասնագետներին:

«Օրինակ, ռոբոտաշինության խմբակի դեպքում մենք մեր գործընկեր կազմակերպություններին առաջարկելու ենք մտածել հետագայում այստեղ ստարտափեր հիմնելու մասին: Երեւանում ծրագրավորմամբ զբաղվող մի շարք հայտնի կազմակերպություններ կան, որոնք կարող են ՍՄԱՐԹ կենտրոնում համապատասխան կրթություն ստացած երեխաներին հեռահար ուսուցման միջոցով վերապատրաստել եւ հանձնարարել որոշ նախագծեր:

Լուսանկարը` «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ

Մեծահասակներին ծրագրերի փաթեթ ենք առաջարկելու՝ գյուղատանտեսականից մինչեւ մարկետինգ, որպեսզի կարողանան ոչ միայն ստանալ ապրանքը, այլեւ որպես արտադրանք ձեւավորել եւ վաճառքի ներկայացնել: 

Սխալ կլիներ այս բոլոր հնարավորությունը բերել, հասցնել ու էրեխեքի թեւերը կտրել, ասել՝ մի գնացեք էստեղից: Անխուսափելի է, միեւնույն է՝ լինելու են մարդիկ, որոնք ձգտելու են գնալ, բայց իրենք նաեւ տեղում են տեսնելու հնարավորություն: Այսինքն՝ գոնե կունենան ընտրության հնարավորություն, ինչն այս պարագայում գրեթե չկա»,- Մեդիամաքսին ասել է Շահանե Հալաջյանը:

ՍՄԱՐԹ նախաձեռնության ղեկավարն ասում է, որ կենտրոնի բացումը նաեւ նոր ներդրողների է բերելու: Մի ձեռներեց արդեն որոշել է այստեղ հյուրանոց կառուցել:

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին