Մեթադոնային բուժում՝ թմրադեղով, բայց առանց թմրանյութի - Mediamax.am

exclusive
6068 դիտում

Մեթադոնային բուժում՝ թմրադեղով, բայց առանց թմրանյութի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարի Թարյանը զրուցում է Վաչե Մկրտչյանի հետ
Մարի Թարյանը զրուցում է Վաչե Մկրտչյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետրոս Սեմերջյանը
Պետրոս Սեմերջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նեղ միջանցքով մտնում ենք փոքր սենյակ, որտեղ երկու բուժաշխատող են նստած: Սեղանի մոտ՝ մեզ թիկունքով կանգնած միջին տարիքի տղամարդ է: Մեկանգամյա օգտագործման բաժակում խառնում է դեղն ու կուլ տալիս: Երբ շրջվում է եւ տեսնում տեսախցիկը, դեմքին միանգամից անհանգստություն է հայտնվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բժիշկը շտապում է ցրել անհանգստությունն ու խնդրում է դեղն ընդունելուց հետո մի փոքր զրուցել իր աշխատասենյակում: Տղամարդը համաձայնում է, բայց հուզմունքն այլեւս թաքցնել չի կարողանում, եւ մարմինը սկսում է թույլ ցնցվել: Զրուցում ենք կանգնած, առանց տեսախցիկի, խնդրում է հնարավորինս արագ անել, «քանի որ ընտանիքը մեքենայում սպասում է իրեն»:

 

Հայկը (անունը փոխված է) մեկն է այն 279 մարդկանցից, ովքեր Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի փոխարինող բուժման բաժանմունքում պայքարում են թմրանյութերից կախվածության դեմ՝ ոչ ավանդական եղանակով: Նա արդեն չորս տարի է՝ ամեն առավոտ արթնանալուց եւ նախաճաշելուց հետո շտապում է կենտրոն եւ ստանում մեթադոնի իր չափաբաժինը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկը բուժման այս տեսակի մասին ընկերներից է լսել. «Իմացա, որ շատ լավ օգուտ է տալիս, այն իմաստով, որ էլ ուրիշ բան մարդու մտքով չի անցնում… Մեթադոնն ինձ համար փրկություն էր, որը հեռացրեց ինձ թմրանյութից կախվածությունից: Նորմալ մարդ եմ դարձել: Այն ինձ կյանք վերադարձրեց, կարգավորվեցին հարաբերություններս ընտանիքիս, ընկերներիս հետ եւ աշխատավայրում: Հիմա հասկանում եմ, որ սա էլ պետք չի, կամաց-կամաց պետք է վերջ տալ նաեւ սրան»:

 

«Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագիրը Հայաստանում իրականացվում է արդեն 8 տարի: Այն գործում է Երեւանում՝ առողջապահության նախարարության Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում (279 հիվանդ է բուժում ստանում), քրեակատարողական համակարգում (173 հիվանդ), Կապանում՝ Նյարդահոգեբուժական դիսպանսերում (12), Գյումրիում՝ Հոգեկան առողջության կենտրոնում (16) եւ Վանաձորում՝ Հոգենյարդաբանական դիսպանսերում (19): Ծրագիրը հովանավորում է GLOBAL հիմնադրամը, ծրագրից կարող է օգտվել 500 մարդ: 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ծրագրում ընդգրկված է 499 շահառու:

 

****

 

ԴՈՍՅԵ

 

Մեթադոնը սինթետիկ ափիոնային թմրամիջոց է, որը կիրառվում է փոխարինող բուժման նպատակով: Բուժման մեջ մեթադոնի նշանակումն իրականացվում է ամբուլատոր ռեժիմով, այն անվճար է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեթադոնային բուժում ստանալու համար հիվանդները դիմում են առողջապահության նախարարության Նարկոլոգիական հանրապետական կենտրոն: Մեթադոնային բուժման ծրագրում ընդգրկվելու համար հիվանդը պետք է դիմելու պահին լինի ափիոնային թմրամիջոցների ակտիվ գործածող: Նրա մոտ ախտորոշվում է ափիոնային թմրամոլություն, բժիշկ-նարկոլոգն առաջնակի բուժզննություն է կատարում, եւ որոշ փաստաթղթեր ներկայացնելուց հետո, ըստ բժշկական հանձնաժողովի որոշման, նրան ընդգրկում են ծրագրում: Առաջին օրերին հիվանդները ստացիոնար պայմաններում մնում են բժիշկների հսկողության տակ՝ դեղաչափերը վերահսկելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներառվելով ծրագրում՝ ափիոնատիպ նյութերից կախվածությամբ հիվանդները պարտավորվում են բուժման ամբողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որեւէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ:

 

****

 

«Մեթադոնը բավական անվտանգ թմրադեղ է եւ կիրառվում է արդեն երկար տարիներ: Տարբեր հիվանդներ ամեն օր ստանում են բժիշկ-նարկոլոգների կողմից իրենց համար նշանակված բուժական դեղաչափը՝ կախված իրենց գործածած թմրամիջոցից, օրգանիզմի վիճակից: Մեթադոնի ազդեցությունը 26-34 ժամ է տեւում: Ունենք 5-ից մինչեւ 140 մգ դեղաչափ ստացող հիվանդներ: Կախվածությունից ձերբազատվելու կոնկրետ ժամկետ չկա, դա կախված է հիվանդներից: Կան մարդիկ, ովքեր կարողացել են դադարեցնել 6 ամսվա, կան մարդիկ՝ 3 տարվա ընթացքում: Այդ պահը պետք է հասունանա հիվանդի մոտ, որպեսզի հասկանա, որ կարող է դադարեցնել դեղաչափի ընդունումն ու շարունակել իր կյանքն առանց թմրամիջոցների»,- ասում է Վաչե Մկրտչյանը, որն արդեն երեք տարի է՝ համակարգում է «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագիրը:

Մարի Թարյանը զրուցում է Վաչե Մկրտչյանի հետ Մարի Թարյանը զրուցում է Վաչե Մկրտչյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջին՝ 2011թ. անցկացված հետազոտության հաշվարկային տվյալներով՝ հանրապետությունում ներերակային ճանապարհով ափիոն օգտագործողների թիվը 12 500 է:

 

Ընդհանուր առմամբ՝ 2009-ից սկսած ծրագրում ներառված 779 հիվանդներից շուրջ 60-ը, դեղաչափերն աստիճանաբար նվազեցնելով, հաջողությամբ ավարտել են բուժումը: Շահառուներից ոմանք, տարբեր պատճառներով, բացառվել են ծրագրից: Մի մասը բուժումը Երեւանից տեղափոխել է իր բնակության վայրին ավելի մոտ քաղաքներ, մի մասը կալանավորվել է, այլ երկրներ է տեղափոխվել (եթե տվյալ երկրում ծրագիրն իրականացվում է, ապա նարկոլոգիական կենտրոնի համապատասխան գրությամբ մեկնում են եւ այդ երկրում շարունակում բուժումը): Եղել են դեպքեր, որ հիվանդները պարզապես հրաժարվել են բուժում ստանալ, անցել են դետոկսիկացիոն բուժման կամ մահացել են:

 

Հիվանդները, Վաչե Մկրտչյանի խոսքով, հաճախ ծայրահեղ ծանր վիճակում, քայքայված օրգանիզմներով (երակաբորբեր, հեպատիտ C, ՄԻԱՎ վարակ) են դիմում բուժման: Նման ծանր դեպքերում հիվանդի հետ համատեղ աշխատում են նարկոլոգները, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկները, ինֆեկցիոն, վիրաբուժական հիվանդանոցների բժիշկները եւ այլ մասնագետներ:

Պետրոս Սեմերջյանը Պետրոս Սեմերջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանի խոսքով՝ բուժման այս տեսակը մի քանի կարեւոր խնդիր է լուծում, մասնավորապես՝ կանխում է երկրում արյունածին վարակների տարածումը, նվազեցնում է հանցավոր վարքագիծը եւ բարելավում է մարդկանց կյանքի որակը:

 

«Մարդիկ ամեն առավոտ չեն արթնանում եւ դուրս գալիս թմրամիջոց հայթայթելու տարբեր ճանապարհներով: Երբ սկսում ենք տեսնել, որ ծրագրում ներառված այդքան մարդ դուրս է հանցավոր կյանքից, դա արդեն բավական լավ արդյունք է թեկուզ միայն այդ ուղղությամբ: Կարող ենք ասել, որ այդքան մարդ չի տարածում արյունածին վարակներ, այդքան մարդու կյանքի որակն ու սոցիալական վիճակն են բարելավվել, բազմաթիվ ընտանիքներ են վերականգնվել, եւ մեծ մասը գտել է աշխատանք»,- ասում է երկրի գլխավոր նարկոլոգը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետրոս Սեմերջյանը նաեւ նկատում է, որ ծրագրի օգտակարության այլ կողմեր էլ կան: Ծրագրում ներառված մարդիկ ծանր բեռով նստած չեն երկրի վրա, օրինակ՝ չեն հիվանդանում տարբեր ծանր հիվանդություններով, որոնք ծագում են թմրանյութ օգտագործելու հետեւանքով: Այն, որ 60 մարդ կարողացել է ազատվել թմրանյութերից կախվածությունից, Պետրոս Սեմերջյանը մեծ ձեռքբերում է համարում:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին