Շողեր Խաչատրյանի՝ Կոնդի «բուժման» նախագիծը - Mediamax.am

exclusive
9316 դիտում

Շողեր Խաչատրյանի՝ Կոնդի «բուժման» նախագիծը


Շողեր Խաչատրյանի աշխատանքը
Շողեր Խաչատրյանի աշխատանքը

Լուսանկարը` Շ. Խաչատրյան

Լուսանկարը` Շ. Խաչատրյան

Շողեր Խաչատրյանի աշխատանքը
Շողեր Խաչատրյանի աշխատանքը

Լուսանկարը` Շ. Խաչատրյան

Շողեր Խաչատրյանի աշխատանքը
Շողեր Խաչատրյանի աշխատանքը

Լուսանկարը` Շ. Խաչատրյան

Լուսանկարը` Շ. Խաչատրյան

Շողեր Խաչատրյանը
Շողեր Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շողեր Խաչատրյանը եւ Լուսինե Ղարիբյանը
Շողեր Խաչատրյանը եւ Լուսինե Ղարիբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շողեր Խաչատրյանի աշխատանքը
Շողեր Խաչատրյանի աշխատանքը

Լուսանկարը` Շ. Խաչատրյան


Հին տների դռները, նեղ փողոցները լուսանկարելու նպատակով Շողերը հաճախ էր լինում Կոնդում: Բայց երբ երիտասարդ ճարտարապետին հանձնարարեցին թաղամասի վերականգնման նախագիծ պատրաստել, հապաղեց: Ասում է՝ Կոնդը ցավոտ թեմա է, հաճախ ուշադրության չի արժանանում, մասնագետներն էլ խուսափում են մոտենալ Կոնդին: Երկար ուսումնասիրություններից հետո Շողեր Խաչատրյանն առաջարկեց Երեւանի հին թաղամասի վերականգնման իր տարբերակը:

 

Նրա նախագիծն օրերս արժանացավ լիտվացի պատմաբան եւ արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան կրթաթոշակին, որը ստեղծվել է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորվում է

«Պետրոս Ալոյան» հիմնադրամի կողմից: Ժյուրին միաձայն որոշել էր, որ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի հինգ ուսանողների աշխատանքներից լավագույնը Շողերինն է:

Շողեր Խաչատրյանը Շողեր Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ նախագծին անցնելը, Շողերը երկու ընկերուհիների հետ օրեր են անցկացրել Կոնդում, հանդիպել բնակիչներին, արխիվային նյութեր՝ լուսանկարներ, հատակագծեր, հին փաստաթղթեր գտել: Ասում է՝ դրանք օգնեցին հիմնավորել իր նախագիծը: Ուսումնասիրությունների արդյունքում հասկացել է, որ Կոնդին «բուժում» է պետք: Դեղատոմսը ոչ թե բարձրահարկ շենքերի կառուցումն է, այլ՝ կենցաղային փոքրիկ խնդիրների (քաղաքաշինական, ջրահեռացման, Կոնդը կենտրոնի հետ կապելու) լուծումը: Նախագծի առանցքում կիսով չափ պահպանված 16-րդ դարի պարսկական մզկիթն է, որն այսօր բնակելի ֆունկցիա ունի:

Շողեր Խաչատրյանի աշխատանքը Շողեր Խաչատրյանի աշխատանքը

Լուսանկարը` Շ. Խաչատրյան

«Մենք խնդիր ունեինք նոր կառույց ստեղծելու, որն ինձ սկզբում վախեցրեց: Պետք էր այնպիսի փոքր բան անել, որ Կոնդի մասշտաբը չխախտեր, չճչար, չթելադրեր, Կոնդը մնար Կոնդ: Պատմական շերտերը համադրելով՝ հասկացա, որ Կոնդում կղզիաձեւ երեք բնակելի թաղեր կան, որոնք պատմական ամենավաղ փուլերից են գալիս, մեծ փոփոխության չեն ենթարկվել, բավարարել են մարդկանց պահանջները: Դրանցից մեկում էլ գտնվում է մզկիթը: Հասկացա, որ պետք է այնպիսի լուծում տալ, որ մզկիթը պահի իր դիրքն այդ ակտիվության, բնակելի գոտու մեջ, միաժամանակ չքարանա, չդառնա զուտ հուշարձան: 

Շողեր Խաչատրյանի աշխատանքը Շողեր Խաչատրյանի աշխատանքը

Լուսանկարը` Շ. Խաչատրյան

Արդյունքում նախագծեցի ազգագրական թանգարան, որը ֆունկցիոնալ իմաստով կապված է մզկիթի, բնակելի գոտու հետ: Այն Կոնդին բնորոշ խուլ պատեր ունի, դեպի փողոց նայող ոչ մի պատուհան չկա: Դա էլ դարձավ նախագծի գեղարվեստական արտահայտման միջոց: Թանգարանը հնի եւ նորի միաձուլում է»:

 

Շողերն ասում է, որ Կոնդի շատ հուշարձաններ խորհրդային տարիներին հանվել են պատմամշակութային հուշարձանների ցուցակից, մնացել են միայն մզկիթն ու Սուրբ Հովհաննես եկեղեցին: Երիտասարդ ճարտարապետը կազմել է ցուցակից դուրս մնացած ու դրանում երբեւէ չընդգրկված մշակութային արժեք ներկայացնող կառույցների ցանկը՝ 16-րդ դարի բնակելի տներ, այդ թվում՝ իմամի տունը:

Շողեր Խաչատրյանի աշխատանքը Շողեր Խաչատրյանի աշխատանքը

Լուսանկարը` Շ. Խաչատրյան

Որքանով է իրատեսական նախագծի իրականացումը, Շողերը չգիտի: Ասում է՝ Կոնդին ամեն դեպքում պետք է վերաբերմունք ցույց տալ. հին Երեւանից պահպանված «կղզու» ապագան հուսադրող չէ՝ բարձրահարկ շենքեր կկառուցեն, բնակիչներին կտեղափոխեն: Մինչդեռ ինքն առաջարկում է օգտվել կոնդեցիների հյուրընկալությունից ու զբոսաշրջիկներին ուղղորդել Կոնդ:

Շողեր Խաչատրյանը եւ Լուսինե Ղարիբյանը Շողեր Խաչատրյանը եւ Լուսինե Ղարիբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շողերը Կոնդի վերականգնման նախագիծը պատրաստելիս առաջին անգամ գիտակցել է իր աշխատանքի ամբողջ պատասխանատվությունը:

 

«Առաջին հայացքից մտածում ես՝ հին տներ են, ի՞նչ կա պահելու: Բայց հետո հասկացա, թե ինչքան պատասխանատու է եւ ինչքան կարեւոր են այդ ուսումնասիրությունները, որ վերջում քո կայացրած որոշման համար կարողանաս պատասխան տալ: Կարծում եմ՝ մասնագիտական հետագա ուղղու համար կարեւոր  է, երբ գործը սկսելուց առաջ ես հասկանում հետագա պատասխանատվության հարցը»:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին